Պաիսա
Պաիսա (անգլերեն՝ Paisa, տառադարձվում է նաև pice, pesa, poysha, poisha և baisa բառաձևերով), մի շարք երկրներում գործածվող դրամական միավոր։ Բառը նաև փողի և հարստության ընդհանրացված իմաստ է արտահայտում։ Հնդկաստանում, Նեպալում և Պակիստանում պաիսան ներկայումս հավասար է 1⁄100 ռուփիի, Բանգլադեշում պոյշան հավասար է 1⁄100 բանգլադեշյան թակայի։ Օմանում բաիսան հավասար է 1⁄1000 օմանյան ռիալի։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաիսա բառը առաջացել է սանսկրիտի padāṁśa տերմինից ( पदांश, նշանակել է հիմնական միավոր)․ Վերջինս իր հերթին ծագել է pada- ից ( पद)՝ «հիմքի ոտք / foot կամ քառորդ» և aṁśa -ից ( अंश)՝ «մաս կամ միավոր».[1][2] Պեսան օգտագործվում էր նաև գաղութային Քենիայում։ Փողի բիրմայերեն խոսակցական տերմինը՝ paiksan -ը ( ပိုက်ဆံ), բխում է հինդի paisa տերմինից ( पैसा)[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Chaulukya մետաղադրամները հաճախ կոչվում էին «Gadhaiya Paise» (մ.թ. 9-10-րդ դարեր)[4]։ Մինչև 1950-ականները Հնդկաստանում և Պակիստանում (և մինչև 1947 թվականը Բրիտանական Հնդկաստանում ) պաիսան (այն ժամանակ անգլերեն գրվում էր pice բառաձևով) համարժեք էր հնդկական 3 փայ-ի, 1⁄4 աննայի, 1⁄64 ռուփիի։ Ոչ տասնորդական արժույթից տասնորդական արժույթի անցնելուց հետո պաիսան հավասարվեց1⁄100 ռուփիի և մի քանի տարի հայտնի էր որպես naya paisa («նոր պաիսա»)․ այդպես է կոչվել՝ տարբերելու համար հին պաիսայից, որն արժեցել է 1⁄64 ռուփի։
Տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինդի, բենգալերեն, աֆղանական պարսկերեն, ուրդու, նեպալերեն և այլ լեզուներով paisa բառը հաճախ նշանակում է փող կամ կանխիկ դրամ։ Միջնադարյան առևտրային ուղիները, որոնք ձգվում էին Արաբական ծովի, Հնդկաստանի, արաբական շրջանների և Արևելյան Աֆրիկայի միջև, Հնդկական թերակղզու և արաբական արժութային տերմինների գործածությունը տարածեցին այս տարածքներում[5]։ Արևելաաֆրիկյան լեզուներում, ինչպես, օրինակ, սուահիլիում պեսա բառի գործածումը փող-ի իմաստով, սկիզբ է առել այդ ժամանակաշրջանից[5]։ Պեսա-ի օգտագործման օրինակ է Քենիայի՝ բջջային հեռախոսների վրա հիմնված դրամական փոխանցումների ծառայությունը՝ M-Pesa-ն (որը նշանակում է «բջջային պեսա» կամ «բջջային փող»)։
Օգտագործումը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոյշա = բանգլադեշյան 1⁄100 թաքա ( այլևս շրջանառության մեջ չէ)
- Պաիսա =1⁄100 հնդկական ռուփի (ներկայումս միայն 50 պաիսա արժողությամբ մետաղադրամն է փաստացի վավեր, բայց այլևս շրջանառության մեջ չէ)
- Պաիսա =1⁄100 նեպալյան ռուփի (այլևս շրջանառության մեջ չէ)
- Բաիսա =1⁄1000 օմանյան ռիալ
- Պաիսա =1⁄100 պակիստանյան ռուփիի․ գործածությունից հանվել է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից)[6]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
100 օմանյան բայսա թղթադրամ (դարձերեսը)
-
100 օմանյան բայսա թղթադրամ (1995)
-
50 բանգլադեշյան պոյշա (2001)
-
50 բանգլադեշյան պոյշա (2001, դարձերեսը)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանգլադեշյան թակա
- Հնդկական պաիսա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «paisa». Free Merriam-Webster Dictionary. Merriam-Webster. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «pada». spokensanskrit.de (version 4.2). Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Myanmar-English Dictionary. Myanmar Language Commission. 1996. ISBN 1-881265-47-1.
- ↑ Ray, Himanshu Prabha (2019). Negotiating Cultural Identity: Landscapes in Early Medieval South Asian History (անգլերեն). Taylor & Francis. էջեր 161–163. ISBN 9781000227932.
- ↑ 5,0 5,1 Jeffreys, M. D. W. (1953). «Cowry: Ndoro». NADA: The Southern Rhodesia Native Affairs Department Annual. Government of Southern Rhodesia (30). Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին. «...currency terms pesa, upeni, mali, khete, tickey all derive from Hindu or Arabic currency terms still in use in what was once called the Erythraean Sea»
- ↑ «State Bank of Pakistan».