Պադրե Տեմբլեկե ակվեդուկ
Պադրե Տեմբլեկե անգլ.՝ Padre Tembleque | |
---|---|
Պադրե Տեմբլեկե կամուրջ | |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Տեղանք | Zempoala? |
Տեսակ | Ջրանցույց |
Նյութ | Քար |
Կառուցվել է | 1553-1570 |
Երկարություն | 45 կիլոմետր (28 մղոն) |
Բարձրություն | 38.75 մետր |
Շինարարության սկիզբ | 1553 |
Ժառանգության կարգավիճակ | 2015 |
Պադրե Տեմբլեկե ակվեդուկ | |
անգլ.՝ Aqueduct of Padre Tembleque* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն
| |
Երկիր | Մեքսիկա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | i, ii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2015 (39-րդ նստաշրջան) |
Համար | 1463 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Պադրե Տեմբլեկե ակվեդուկ (անգլ.՝ Aqueduct of Padre Tembleque), մեքսիկական ակվեդուկ (ջրանցույց), որը տեղակայված է Զեմպոալա (Իդալգո նահանգ) և Օտումբա (Մեխիկո նահանգ) քաղաքների միջև։
Նկարագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակվեդուկը, որը կառուցվել է 1553 թվականից մինչև 1570 թվականները, ունի 45 կմ երկարություն՝ սկսվելով Տեկահետե հրաբխից՝ Զեմպոալայից դեպի արևելք և ավարտվելով Օտումբայում[1]։ Ջրանցույցը մեծամասամբ անցել է գետնի մակարդակի վրայով, սակայն ունեցել է նաև ստորգետնյա և վերգետնյա հատվածներ։ Վերջիններս իրենցից ներկայացնում են երեք կամարաշարքեր, որոնք համապատասխանաբար բաղկացած են 46, 13 և 67 կամարներից։ Ակվեդուկի ամենաբարձր մասը, որը հայտնի է որպես Հիմնական արկադա, անցնում է Պապալոտ հովտի վրայով և բաղկացած է 67 կամարներից, որոնցից ամենաբարձրի բարձրությունը հասնում է 38.75 մետրի[1]։
Համաշխարհային ժառանգության օբյեկտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակվեդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցուցակում ընդգրկվել է 2001 թվականի նոյեմբերի 20-ին և վերջնականապես որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ ավելացվել է 2015 թվականի հուլիսի 5-ին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Aqueduct of Padre Tembleque - UNESCO World Heritage Centre». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Sites in Japan, Turkey, Mexico, Uruguay inscribed on UNESCO's World Heritage List, extension of Spanish site approved». UNESCO. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aqueduct of Padre Tembleque - UNESCO World Heritage Centre Accessed 2009-03-02.
- Kirby, R.S. & F.A. Davis (1990),Engineering in History, Courier Dover Publications. ISBN 0-486-26412-2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պադրե Տեմբլեկե ակվեդուկ» հոդվածին։ |