Պագոնատի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Պագոնատի տուն
Տեսակ տուն
Երկիր Ռուսաստան
Տեղագրություն Տագանրոգ
Պագոնատի տունը գտնվում է Ռուսաստանում
Պագոնատի տուն
Կոորդինատներ: 47°12′47.700000000008″ հս․ լ. 38°56′8.5920000000124″ ավ. ե. / 47.21325000000000216° հս․. լ. 38.935720000000003438° ավ. ե. / 47.21325000000000216; 38.935720000000003438

Պագոնատի տուն (ռուս.՝ Дом Пагоната), երկհարկանի հինավուրց տուն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական մասում (Հունական փողոց, 83)։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է (որոշում թիվ 301, 18.11.1992 թ.)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պագոնատի տունը Տագանրոգում կառուցվել է 1850-ական թվականներին` տեղացի ճարտարապետ Մակեդոնսկու նախագծով։ Տան սեփականատերը եղել է մայորի կինը` Վարվառա Պագոնատը (այդ ազգանունը շատ աղբյուրներ նշում են նաև որպես Պագանատո, Պոգոնատ, Պոգանատ)[1]։

1887 թվականին քաղաքային դուման հաստատեց Վարվառա Անդրեևնա Պագոնատի հոգևոր կտակը։ Տան տիրուհին իր կալվածքը ժառանգել է` նրանում քաղաքի Հասարակական վարչության կողմից որբ և աղքատ երեխաների համար հիվանդանոց կամ բարեգործական հաստատություն կազմակերպելու նպատակով։ Նրա մեկ այլ կարգադրությամբ ցանկություն է հայտնվել փողոցի կողմից տան պատին փակցնել հուշատախտակ, որի վրա գրված կլինի, որ շենքը բարեգործական հաստատության համար նվիրաբերել են Իվան և Վարվառա Պագոնատները[1]։

Կտակի համաձայն` 1890-ական թվականներին շենքում բացվեց քաղաքային երկրորդ քառամյա տարրական ուսումնարանն աղջիկների համար։ Հետագայում ուսումնարանն անվանվեց «Պետրովյան»։ Քաղաքում նույն անունով ևս մեկ ուսումնարան կար` տղաների համար։ 1906 թվականից շենքում գտնվել է Պագոնատի ուսումնարանը[1]։

1908 թվականի հունիսի 19-ին շենքում սկսեց գործել քաղաքային բարեգործական խորհրդի վարույթում գտնվող «սննդային կետը» քաղցած և տկար երեխաների համար, որը կոչվեց «Մի կաթիլ կաթ»։ Այն գլխավորել են քաղաքագլուխ Ի. Պլատոնովը, նրա օգնական Օ. Պրոխորովան և հոգաբարձուհիները[1]։

1910 թվականից շենքում գործել է բարեգործական կոմիտեի երրորդ կարգի տարրական ուսումնարանը, իսկ 1918 թվականից` գիշերօթիկը[1]։

Հայրենական մեծ պատերազմից հետո շենքում գործել է տարեցների և հաշմանդամների համար տունը։ Ներկայումս այստեղ 100-տեղանոց հոգենյարդաբանական գիշերօթիկ է[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախ կողմում դարպասով երկհարկանի տունը կառուցվել է 1850-ական թվականներին: Ծեփածոներով զարդարված ճակատով շենքի դեկորատիվ հարդարանքը կատարված է կոպտատաշ քարից, ծեփակերտ բուսական նախշերից, զարդաքիվերից, կողպեքային քարերից, մեդալիոններով պսակող քիվերից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедия Таганрога. — Ростов-н/Д: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0