Պարգ (երգիչ)
Պարգ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Պարգև Վարդանյան |
Ծնվել է | Ծննդյան թիվը և օրը անհայտ Հայրավանք, Հայաստան[1] |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | երգիչ, երաժիշտ և կոմպոզիտոր |
Կայք | pargmusic.com |
![]() |
Պարգև Վարդանյան, բեմական անունը՝ ՊԱՐԳ կամ Պարգ, հայ երգիչ և երգահան։ Ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում «Survivor» երգով, որի հեղինակներն են Թոմաս Ջիսոնը (Լորինի «Tattoo» և «Euphoria» Եվրատեսիլի հաղթող երգերի հեղինակը) և Բենջամին Ալասուն (Նեմոյի «The Code» հաղթող երգի հեղինակը)[2][3]։
Վաղ տարիներ և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգը ծնվել է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում[4][5]։ Փոքր հասակում Պարգն ընտանիքի հետ տեղափոխվել է Վոլգոգրադ, որտեղ հաճախել է տեղի պետական թատրոնի և կինոյի ինստիտուտն ու ավարտել «Թատերական արվեստ և դերասանություն» բաժինը։ Այնտեղ նաև համահիմնադրել է «The Edge Chronicles» անվանումով խումբը[6]։ 2017-2019 թվականների ընթացքում խումբը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում և Ուկրաինայում[6]։
Պարգը 2021 թվականին թողարկել է իր առաջին սինգլը՝ «Գինին ու Գրելը»[6][7]։ Երգիչը 2022 թվականին վերադարձել է Հայաստան[8] և հաստատվել Երևան քաղաքում։ Նույն թվականի հունիսին Պարգը բացել է Զազի համերգը Երևանի «ՀԱՅԱ» փառատոնում[9][10]։ Այդ ժամանակից ի վեր նա կատարել է Ռոզա Լինի երգերի քավեր տարբերակներ և համագործակցել Բրյունետի հետ[11]։
Նա առաջադրված է 2024 թվականի Հայկական երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխությանը «Առաջ» երգի համար[12]։ Նրա վերջին սինգլը՝ «Կանչում եմ», արժանացել է քննադատների գովասանքին[13][14][15]։
2025 թվականի փետրվարի 16-ին հաղթել է «Դեպի Եվրատեսիլ» Հայաստանի ազգային եվրատեսիլյան ընտրական մրցույթում և իրավունք ստացել ներկայացնելու Հայաստանը Շվեյցարիայի Բազել քաղաքում կայանալիք Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.h-pem.com/en/interviews/2024/01/29/an-interview-with-parg-a-journey-through-music-and-emotion/36
- ↑ Kao, Scarlett (2025 թ․ փետրվարի 9). «Poll: Armenia's Depi Evratesil 2025 songs revealed - who should win?». wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Wiwibloggs. «Instagram». www.instagram.com. Վերցված է 2025 թ․ փետրվարի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «"Զգում էի, որ պակասում էր կապն արմատներիս հետ"․ Պարգը՝ Հայաստան վերադառնալու որոշման, իր երգացանկի ու այն արտացոլող ոճի մասին». style.news.am. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Հայրենիքում ապրելն, արարելն ու հայկական երաժշտությունը զարգացնելը երիտասարդ երգիչ Պարգի համար գերագույն հաճույք է». Armenpress. 2024 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «An Interview with Parg: A Journey Through Music and Emotion». H-Pem (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Harutyunyan, Harut (2023 թ․ ապրիլի 27). «The Gripping Allure of Parg's Music». Miaseen Inc. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Hakobyan, Gohar (2024 թ․ նոյեմբերի 4). «Artistic expression is a very personal endeavour; it reflects one's life, emotions, cultural foundation, and identity». en.aravot.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Mediamax. «Աներեւակայելի Zaz-ը. անհավանական ռիթմեր եւ էներգիա՝ "Հրազդան" ստադիոնում». Bravo.am. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Երբեմն լավ է, որ մենք մեզ կորցնենք, որպեսզի իմանանք ով ենք ու վերածնվենք․ Zaz-ի համերգը Երևանում և հատուկ մոտեցումը հայ հանդիսատեսին (լուսանկարներ)». www.tert.am. 2022 թ․ հունիսի 26. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Vautrey, Jonathan (2024 թ․ փետրվարի 18). «New music this week (part 1): Songs from Raiven, Brunette, Alessandra and more». wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Gregorian, Alin K. (2024 թ․ հոկտեմբերի 10). «PARG: Pushing Armenian Pop Music Forward». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Gregorian, Alin K. (2024 թ․ հոկտեմբերի 10). «PARG: Pushing Armenian Pop Music Forward». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «PARG is yearning for connection on new single "Kanchum Em" | Tracks». The Line of Best Fit (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «PARG blends Armenian culture with contemporary sounds in "KANCHUM EM" – EARMILK» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 3-ին.