Չարլզ Լայել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Չ. Լայելից)
Չարլզ Լայել
Charles Lyell
Ծնվել էնոյեմբերի 14, 1797(1797-11-14)[1][2][3][…]
Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
Մահացել էփետրվարի 22, 1875(1875-02-22)[1][2][3][…] (77 տարեկան)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություներկրաբան, փաստաբան, համալսարանի դասախոս, հնէաբան և գրող
Հաստատություն(ներ)Լոնդոնի թագավորական քոլեջ և Լինքոլս-Ին
Գործունեության ոլորտերկրաբանություն և հնագիտություն
Պաշտոն(ներ)Լոնդոնի երկրաբանական միության նախագահ և Լոնդոնի երկրաբանական միության նախագահ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերԷքսետեր քոլեջ (1821)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][5]
Ազդվել էՋեյմս Հաթոն
Պարգևներ
Ամուսին(ներ)Մերի Հորներ Լիել[10]
ՀայրՉարլզ Լայել[11][10]
ՄայրFrances Smith?[11][10]
 Charles Lyell Վիքիպահեստում

Չարլզ Լայել (նոյեմբերի 14, 1797(1797-11-14)[1][2][3][…], Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - փետրվարի 22, 1875(1875-02-22)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), շոտլանդացի փաստաբան, երկրաբան։ Համարվում է ժամանակակից երկրաբանության հիմնադիրը; Բրոքհաուզի և Էֆրոնի հանրագիտարանային բառարանում զետեղված բնորոշման համաձայն՝ «19-րդ դարի առավել աչքի ընկած գիտնականներից մեկն է»։ Նրա գլխավոր երկը «Երկրաբանության հիմունքներ» աշխատությունն է, որը հեղինակի կենդանության օրոք ունեցել է 11 հրատարակություն (12-րդը լույս է տեսել հետմահու)։ Այդտեղ, հակադրվելով աղետների արդյունքում Երկրի ծագման ու փոփոխությունների վերաբերյալ Ժորժ Կյուվիեի առաջ քաշած վարկածին (կատաստրոֆիզմի տեսությանը), որը մինչ այդ լայն տարածում էր ստացել և հավանության արժանացել Եվրոպայում[12], Չարլզ Լայելն ապացուցել է, որ Երկիր մոլորակն առաջացել ու փոփոխությունների է ենթարկվել բնական գործընթացների հետևանքով, գործընթացներ, որոնք ներկայումս էլ շարունակվում են նույն ինտենսիվությամբ։ «Երկրաբանության հիմունքները» աշխատության մեջ Լայելը մշակել է երկրաբանական գործոնների ազդեցությամբ երկրի մակերևույթի դանդաղ ու անընդհատ փոփոխման մասին ուսմունքը։ Նա կենսաբանության չափորոշչային (նորմատիվ) սկզբունքները տեղափոխել է երկրաբանության բնագավառ և կառուցել տեսական մի հիմնադրույթ, որն իր հերթին հետագայում ազդեցություն է գործել կենսաբանության վրա։

Ունիֆորմիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահիմնարար ավանդը երկրաբանության մեջ ունիֆորմիզմի նկատմամբ ունեցած հավատն էր, ըստ որի՝ «անցյալի բանալին ներկան է»։ Ներկայումս հայտնի է, որ դա, ըստ ամենայնի, սահմանափակ ճշմարտություն է, ինչպես ցույց է տվել Մինչքեմբրի շրջանի պատմությունը։ Երկրի վրա դիտվող բոլոր գործընթացները՝ սալերի տեկտոնիկան, լեռնակազմությունը, հողմահարումը, նստվածքագոյացումը, հավանաբար, սկիզբ են առել Վաղ մինչքեմբրի շրջանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Time's Arrow, Time's Cycle (1978), a book by Stephen Jay Gould that reassesses Lyell's work
  • Worlds Before Adam: The Reconstruction of Geohistory in the Age of Reform (2008), a major overview of Lyell's work in its scientific context by Martin J. S. Rudwick
  • Principles of Geology: Penguin Classics (1997), the key chapters of Lyell's most famous work with an introduction by James A. Secord

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Չարլզ Լայել
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Չարլզ Լայել հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Լայել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 481