Jump to content

Չքնաղ ջրաղացպանուհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց Շուբերտի «Չքնաղ ջրաղացպանուհի» երգաշարի հրատարակության առաջին երգի («Ճամփորդություն») առաջին էջը

Չքնաղ ջրաղացպանուհին (գերմ.՝ Die schöne Müllerin, Op. 25, D. 795), երգաշար է, որը Ֆրանց Շուբերտը գրել է 1823 թվականին՝ հիմնվելով Վիլհելմ Մյուլլերի 20 բանաստեղծությունների վրա։

Սա Շուբերտի երկու նշանավոր երգաշարերից առաջինն է (նախորդում է «Ձմեռային ճանապարհ»-ին) և համարվում է գերմանական երգի՝ Lied ժանրի բարձրագույն նվաճումներից մեկը։

«Չքնաղ ջրաղացպանուհին» կատավում է դաշնակահար և մենակատարի կողմից։ Վոկալ մասը համապատասխանում է տենորի կամ սոպրանոյի ձայնային տիրույթին, սակայն հաճախ կատարվում է նաև այլ ձայներով՝ ըստ Շուբերտի սահմանած նախադեպի։ Քանի որ գլխավոր հերոսը երիտասարդ տղամարդ է, կանանց ձայներով կատարումները ավելի հազվադեպ են։

Դաշնամուրային պարտիային տրված է մեծ արտահայտչական դեր, և այն հազվադեպ է պարզապես ուղեկցում մեներգչին։ Տիպիկ կատարման տևողությունը կազմում է մոտավորապես վաթսունից յոթանասուն րոպե։

Առանձին երգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգի անվանումԵրգի առաջին տողըՏեմպի բնութագրումՏոնայնություն
1. Թափառում (Das Wandern)„Das Wandern ist des Müllers Lust…“Միջին արագությամբB-Dur
2. Ու՞ր (Wohin?)„Ich hört’ ein Bächlein rauschen...“Միջին արագությամբG-Dur
3. Կա՛նգ առ (Halt!)„Eine Mühle seh’ ich blinken...“Ոչ չափազանց արագC-Dur
4. Շնորհակալական խոսք առվակին (Danksagung an den Bach)„War es also gemeint, mein rauschender Freund…“Մի փոքր դանդաղG-Dur
5. Աշխատանքից հետո (Am Feierabend)„Hätt’ ich tausend Arme zu rühren...“Բավականին արագa-Moll
6. Հետաքրքրասերը (Der Neugierige)„Ich frage keine Blume…“ԴանդաղH-Dur
7. Անհամբերություն (Ungeduld)„Ich schnitt’ es gern in alle Rinden ein...“Մի փոքր արագA-Dur
8. Առավոտյան ողջույն (Morgengruß)„Guten Morgen, schöne Müllerin!“Միջին արագությամբC-Dur
9. Ջրաղացպանի ծաղիկները (Des Müllers Blumen)„Am Bach viel kleine Blumen steh’n…“Միջին արագությամբA-Dur
10. Արցունքների անձրևը (Tränenregen)„Wir saßen so traulich beisammen…“Բավականին դանդաղA-Dur
11. Ի՛մն է (Mein!)„Bächlein, lass dein Rauschen sein…“Միջին արագությամբD-Dur
12. Դադար (Pause)„Meine Laute hab’ ich gehängt an die Wand...“Բավականին արագB-Dur
13. Քնարի կանաչ ժապավենը (Mit dem grünen Lautenbande)„Schad' um das schöne grüne Band…“ՄիջինB-Dur
14. Որսորդը (Der Jäger)„Was sucht denn der Jäger am Mühlbach hier?“Արագc-Moll
15. Խանդ ու հպարտություն (Eifersucht und Stolz)„Wohin so schnell, so kraus und wild, mein lieber Bach?“Արագg-Moll
16. Սիրելի գույնը (Die liebe Farbe)„In Grün will ich mich kleiden…“Մի փոքր դանդաղh-Moll
17. Ատելի գույնը (Die böse Farbe)„Ich möchte zieh’n in die Welt hinaus…“Բավականին արագH-Dur / h-Moll
18. Չորացած ծաղիկներ (Trockne Blumen)„Ihr Blümlein alle, die sie mir gab…“Բավականին դանդաղe-Moll
19. Ջրաղացպանն ու առվակը (Der Müller und der Bach)„Wo ein treues Herze in Liebe vergeht…“Միջին արագությամբg-Moll
20. Առվակի օրորոցայինը (Des Baches Wiegenlied)„Gute Ruh', gute Ruh', tu' die Augen zu…“Միջին արագությամբE-Dur

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չքնաղ ջրաղացպանուհին» հոդվածին։

Արտտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]