Չվող թռչունների համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Չվող թռչունների համաշխարհային օրը (World Migratory Bird Day; WMBD) նշվում է մայիս ամսվա յուրաքանչյուր երկրորդ շաբաթ, կամ երկրորդ կիրակի օրը՝ ԱՄՆ Կոռնելի համալսարանի թռչնաբանների խնդրանքով՝ 1993 թվականներին։ Եվ չնայած սա միջազգային տոն է, բայց սրան վերաբերող միջոցառումներ են անցկացվում հիմնականում Հյուսիսային Ամերիկայում։ Միջոցառման նպատակը հանդիսանում է հասարակության ուշադրությունը հրավիրել գլոբալ էկոլոգիական փոփոխություններին, որոնք քայքայում են ամառային և ձմեռային չվող թռչունների արեալի էկոհամակարգը, ինչպես նաև նպատակ ունեն վերականգնելու չվող թռչունների բազմացման, չվելու, ձվադրման համար անհրաժեշտ բնական պայմանները։

2016 թվականից սկսած՝ տոնը նշվել է մայիսի 10-ին։

Չվող թռչունների համաշխարհային օրը (WMBD) հանդիսանում է ամենամյա իրազեկման միջոցառումների շարք, որոնց նպատակն է ընդգծել, որ անհրաժեշտ է պահպանել չվող թռչուններին և նրանց կացության վայրերը։ Սա շատ արդյունավետ գործիք է հանդիսանում, օգնում է տեղեկություններ ունենալ չվող թռչուններին սպառնացող վտանգների, նրանց էկոլոգիական նշանակության մասին, նրանց պաշտպանության համար կոչ է անում միջազգային համագործակցության։

Ամեն տարի WMBD տոնի կապակցությամբ ամբողջ աշխարհում կազմակերպվում են այնպիսի հասարակական միջոցառումներ, ինչպիսիք են թռչունների տոնը, տարբեր կրթական ծրագրեր, ցուցահանդեսներ և էքսկուրսիաներ՝ թռչուններին հետևելու համար։ Տարբեր պետություններում այս միջոցառումները կարող են անցկացվել տարվա ցանկացած եղանակի, քանի որ չվելու շրջանը տարբեր երկրներում տարբեր եղանակներին է լինում։ Սակայն տոնակատարության գլխավոր օրը մայիսի 10-ն է։

Դեռ 1918 թվականին ստորագրվել է «Չվող թռչունների մասին միջազգային պայմանագիրը», որը սակայն չի լուծում չվող թռչունների հետ կապված խնդիրները[1]։

Չվող թռչունների տաս տեսակից մեկ տեսակը գրեթե ոչնչացման եզրին է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Всемирный день мигрирующих птиц»։ Calend.ru։ Վերցված է 2020-05-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]