Չո Լա Աուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չո Լա Աուն
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 16, 1940(1940-08-16)
ԾննդավայրSittwe, Բրիտանական Բիրմա
Մահացել էօգոստոսի 1, 2021(2021-08-01) (80 տարեկան)
Մահվան վայրBotataung Township, Յանգոն, Մյանմա
Քաղաքացիություն Post-independence Burma, 1948–1962 և  Մյանմա
Մասնագիտությունիրավաբան, ակտիվիստ և իրավապաշտպան
Պարգևներ և
մրցանակներ

Չո Լա Աուն (U Kyaw Hla Aung, օգոստոսի 16, 1940(1940-08-16), Sittwe, Բրիտանական Բիրմա - օգոստոսի 1, 2021(2021-08-01), Botataung Township, Յանգոն, Մյանմա), իրավաբան[1], ակտիվիստ, ռոհինջա ժողովրդի առաջնորդ, մարդու իրավունքների պաշտպան։ «Ավրորայի» մրցանակակիր (2018)[2]։

Չո Լա Աունը տարիներ շարունակ պայքարել է քաղաքացիությունից զրկված ռոհինջա ժողովրդի մարդու հիմնարար իրավունքների համար։ Նա աջակցել է Մյանմայի կառավարության կողմից հետապնդվող հարյուր հազարավոր մուսուլման փախստականներին, կրթությունից զրկված երեխաներին, բազմիցս ազատազրկվել է իր գործունեության համար[1]։

Իմ ժողովուրդը ենթարկվում է դաժան սահմանափակումների, և արդեն կորցրել է իր խիզախությունն ու սեփական ուժերի նկատմամբ հավատը, դարձել անգրագետ, ուստիև՝ ընչազուրկ։ «Ավրորա» մրցանակի աջակցությունը կարևոր ճանաչում է բերում մարդու իրավունքների խախտումների ենթարկված բոլոր մուսուլմաններին, և ռոհինջա ժողովրդի թշվառ կացությունն օրեցօր ավելի նկատելի է դառնում միջազգային հանրությանը[2]։
- Չո Լա Աուն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «A reluctant hero of the Rohingya in Myanmar». www.amnesty.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  2. 2,0 2,1 1.1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել ռոհինջա ժողովրդի առաջնորդ և մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը(չաշխատող հղում)