Չոփրա Փարինիթի
անգլ.՝ Parineeti Chopra | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 22, 1988 (37 տարեկան) |
| Ծննդավայր | Ամբալա, Հարյանա, Հնդկաստան |
| Կրթություն | Alliance Manchester Business School? և Մանչեսթերի համալսարան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
| Ամուսին(ներ) | Raghav Chadha?[1] |
| Պարգևներ և մրցանակներ | |
Փարինիթի Չոփրա (անգլ.՝ Parineeti Chopra, հոկտեմբերի 22, 1988, Ամբալա, Հարյանա, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի, Ազգային կինոմրցանակի հատուկ հիշատակման[2], Լավագույն կնոջ դեբյուտային դերի համար Filmfare Award[3] և Հնդկաստանի այլ կինոմատոգրաֆիկական մրցանակների դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարինիթին ծնվել է փանջաբցիների ընտանիքում[4]։ Հայրը՝ Փավան Չոփրան, բիզնեսմեն և Ամբալում հնդկական բանակի մատակարարն է, մայրը՝ Ռինա Չոփրան, տնային տնտեսուհի է։ Չոփրան երկու եղբայր ունի՝ Շիվանգն ու Սարաջը։ Դերասանուհիներ Պրիանկա Չոպրան, Միրա Չոփրան և Մաննարան նրա զարմիկներն են։ Փարինիթին սովորել է Հիսուսի և Մարիամի վանքում, ուսումնասիրում էր հնդկական երաժշտությունը։ The Hindu ամսագրին տված հարցազրույցում նա պատմել է, որ լավ ուսանող է եղել և միշտ ցանկացել է դառնալ ներդրումային բանկիր[4]։ 17 տարեկանում Չոփրան տեղափոխվել է Լոնդոն, որտեղ հետագայում ավարտել է Manchester Business School գերազանցության եռակի դիպլոմով բիզնեսի, տնտեսագիտության և ֆինանսների ոլորտում։ 2009 թվականին, տնտեսական անկման հետ կապված, նա վերադարձավ Հնդկաստան՝ Մումբայ իր զարմուհու՝ Պրիանկայի մոտ։
«Սերն անհնար է» ֆիլմի նկարահանումների ժամանակ Պրիանկան Yash Raj Films[en] ընկերությանը ներկայացրել է իր զարմուհուն։ Վերջինս էլ սկսել է աշխատել հինդի ֆիլմերի ամենախոշոր կինոընկերությունում որպես մարքեթինգի և հասարակության հետ կապերի մենեջեր։ Ճակատագրի հեգնանքով Փարինիթին երբեք չի սիրել դերասանի մասնագիտությունը։ Նա այդ աշխատանքը արդարացում է համարել, որպեսզի դեմքին ավելի շատ կոսմետիկա լինի։ Սակայն, հետևելով ֆիլմերի նկարահանումներին, նա փոխել է իր կարծիքը[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հարսանեկան ծիսակարգ» ֆիլմի առաջխաղացման ժամանակ Փարինիթին որոշեց թողնել մենեջերի աշխատանքը, որպեսզի կարողանա սովորել դերասանական դպրոցում։ Նրա կարիերան սկսվել է «Լեդին Ռիքի Բահլայի դեմ» ֆիլմում երկրորդ պլանի դերով, որի համար Չոփրան ստացել է բազմաթիվ գովասանական կարծիքներ և կինոմատոգրաֆիկական մրցանակներ՝ այդ թվում նաև հինդի լեզվով ամենավարկանիշային Filmfare Awards «Լավագույն կանացի դեբյուտ» կատեգորիայում։ 2012 թվականին թողարկվեց «Սիրո խռովարարները» ֆիլմը, որտեղ նա խաղացել է Արջուն Կապուրի հետ։ Այդ դերի համար նա արժանացել է Ազգային կինոմրցանակի հատուկ հիշատակմանը։ 2011 թվականին Verve ամսագիրը նրան ներառել է «Տարվա ամենաազդեցիկ կանանց» ցուցակում[6]։ 2012 թվականին նա հայտնվել է «Բոլիվուդի լավագույն դերասանուհի» ցանկում[7]։ 2013 թվականին Hindustan Times տված հարցազրույցում դերասանուհին հայտարարել է, որ մտադիր է նկարահանվել այնպիսի ֆիլմերում, որտեղ կարող է ներկայացնել իրեն, այլ ոչ թե այնպիսի ֆիլմերում, որոնք ստեղծվում են միայն շահույթի համար[8]։

2014 թվականին թողարկվեցին նրա մասնակցությամբ երեք ֆիլմեր՝ «Նա ժպտում է, նա ծուղակում է», որտեղ խաղացել է Սիդհարթ Մալհոթրայի զուգախաղում, «Սիրո խնջույք» Ադիտյե Ռոյ Կապուրի հետ զուգախաղում և «Ուղիղ դեպի սիրտը» Ռանվիր Սինգի հետ զուգախաղում։ Սակայն այս ֆիլմերից միայն «Նա ժպտում է, նա ծուղակում է» ունեցավ առևտրային հաջողություն, մնացած երկուսը ձախողվեցին։ Սրանից հետո դերասանուհին որոշեց դադար վերցնել, որի ընթացքում նա նկարահանվեց միայն «Կրակոց» (2016 թվական) ֆիլմում՝ խաղալով գլխավոր հերասի հարսնացուի էպիզոդիկ դերը։ Նա նաև տելուգու լեզվով «Սփայդեր» ֆիլմի գլխավոր կնոջ կերպարի թեկնածուն էր Մահեշ Բաբուի հետ զուգախաղում։ Այդ ֆիլմը պետք է դառնար նրա դեբյուտայինը հարավում, սակայն Չոփրան հրաժարվել է զբաղվածության և տելուգու լեզվի չիմացության պատճառով։ Դերասանուհու փոխարեն դերը տրվել է Ռակուլ Փրիթ Սինգին[9][10]։
2017 թվականին՝ երեք տարվա դադարից հետո, նրա մասնակցությամբ թողարկվեցին երկու ֆիլմ՝ վաճառքում ձախողված Meri Pyaari Bindu[en], որտեղ նա դեբյուտել է երգչուհու կերպարով, և առավել վաճաքային հաջողություն ունեցած ֆիլմերից մեկը՝ «Կրկին Գոլմաալ» ֆիլմը, որտեղ նա փոխարինել է դեկրետ գնացած Կարինա Կապուրին[11][12]։
2018 թվականին թողարկվել է «Նամաստե Անգլիա» ֆիլմը, որտեղ նա կրկին նկարահանվել է Արջուն Կապուրի հետ, սակայն ֆիլմը վարձույթում ձախողվել է։ 2019 թվականի մարտին նա հայտնվել է էկրաններին «Կեսարի» ռազմական դրամայում Ակշայ Կումարի հետ զուգախաղով։ Ֆիլմը վարձույթում մեծ հաջողություն ունեցավ՝ առաջին շաբաթում հավաքելով ավելի քան 1 միլիարդ ռուփի[13]։
2018 թվականին Փարինիթին նկարահանվել է ռոմանտիկ «Sandeep Aur Pinky Faraar» թրիլերում, որտեղ նա կրկին ներկայացել է Արջուն Կապուրի հետ[14]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 2011 | ֆ | Լեդին Ռիքիի դեմ | Ladies vs. Ricky Bahl | Դիմպլ Չադհա |
| 2012 | ֆ | Սիրո խռովարարները | Ishaqzaade | Զոյա Կուրեշի |
| 2013 | ֆ | Իսկական հնդկական սիրավեպ | Shuddh Desi Romance | Գայաթրի |
| 2014 | ֆ | Նա ժպտում է, նա ծուղակում է | Hasee Toh Phasee | Միթա Սոլանկի |
| 2014 | ֆ | Սիրո խնջույք | Daawat-e-Ishq | Գուլրեզ «Գուլլու» Կադիր |
| 2014 | ֆ | Ուղիղ դեպի սիրտը | Kill Dill | Դիշա |
| 2016 | ֆ | Կրակոց | Dishoom | Մուսկան Կյուրեշի (կամեո) |
| 2017 | ֆ | Meri Pyaari Bindu | Բինդու Շանկարնարայանան | |
| 2017 | ֆ | Golmaal Again | Պրիանկա | |
| 2018 | ֆ | Sandeep Aur Pinky Faraar | Pinky | |
| 2019 | ֆ | Kesari |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.timesnownews.com/entertainment-news/bollywood/wikipedia-declares-parineeti-chopra-raghav-chadha-officially-married-after-grand-wedding-in-udaipur-article-103910177
- ↑ «60th National Film Awards Announced» (PDF). PIB Индии. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018-12-26-ին. Վերցված է 2013-10-20-ին.
- ↑ «Winners of 57th Idea Filmfare Awards 2011» (անգլերեն). Bollywood Hungama News Network. 2012-01-30. Արխիվացված օրիգինալից 2012-07-12-ին. Վերցված է 2013-11-09-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - 1 2 Bhattacharya, Budhaditya (2012-06-22). «Films for real!». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2012-08-27-ին. Վերցված է 2013-03-31-ին.
- ↑ Upadhyay, Karishma (2012-05-11). «Miss Ishaqzaade». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2012-09-11-ին. Վերցված է 2013-02-01-ին.
- ↑ Uttamchandani, Dishina Power Moment // Verve. — 2012. — Vol. 20. — № 6. Архивировано из первоисточника 4 ապրիլի 2013.
- ↑ «Bollywood's 10 Best Actresses Of 2012» (անգլերեն). Rediff.com. 2012-12-21. Արխիվացված օրիգինալից 2013-01-27-ին. Վերցված է 2013-02-02-ին.
- ↑ Singh, Prashant (2013-01-29). «I am not a showpiece: Parineeti Chopra». Hindustan Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-01-31-ին. Վերցված է 2013-02-02-ին.
- ↑ «Parineeti Chopra reveals why she opted out of the Mahesh Babu-starrer». The Times of India (անգլերեն). 2017-01-17. Արխիվացված օրիգինալից 2019-04-11-ին. Վերցված է 2019-04-05-ին.
- ↑ «Parineeti Chopra signs her first South Indian film». Filmfare (անգլերեն). 2016-03-07. Արխիվացված օրիգինալից 2018-12-24-ին. Վերցված է 2019-04-05-ին.
- ↑ Hiren Kotwani (2017-01-29). «Ajay Devgn-Rohit Shetty rope in Parineeti Chopra as the new 'Golmaal' girl». Times of India (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017-10-09-ին. Վերցված է 2017-05-13-ին.
- ↑ «Golmaal Again goes on floors today, sans Ajay Devgn!». Daily News and Analysis (անգլերեն). 2017-03-09. Արխիվացված օրիգինալից 2017-03-12-ին. Վերցված է 2017-05-13-ին.
- ↑ «Parineeti Chopra on Kesari Crossing Rs 100 Cr at Box Office, 'It Taught Me the Kind of Actor I Want to be'». News18 India (անգլերեն). 2019-03-30. Արխիվացված օրիգինալից 2019-04-03-ին. Վերցված է 2019-04-05-ին.
- ↑ A. Kameshwari (2017-11-13). «Sandeep Aur Pinky Faraar: After rugged cop Arjun Kapoor, meet corporate diva Parineeti Chopra». Indian Express (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018-01-24-ին. Վերցված է 2018-01-23-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չոփրա Փարինիթի» հոդվածին։ |
| ||||||||||||||