Չուրո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | |
Ենթատեսակ | fried dough? և Հրուշակեղեն |
Առաջացման երկիր | ![]() ![]() ![]() |
![]() |
Չուրո, քաղցր, տապակված թխվածքաբլիթ եփովի խմորից։ Ունի բազմագագաթ կտրտված աստղի տեսք կամ պարզապես կտրտված շրջանի տեսք։ Չուրոյի հայրենիքը Պորտուգալիան է, որտեղ չուրոն ավանդաբար մատուցում են նախաճաշին։
Չուրոյի տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Չուրոն լայն տարածում է գտել նաև Իսպանիայում, Լատինական Ամերիկայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ի հարավային մասում և Կարիբյան ծովի իսպանախոս կղզիներում։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված են չուրոյի 2 տեսակներ.
- բարակ, մասնատված աստղի տեսքով, իսկ երբեմն` պայտաձև կամ լասսոյի տեսքով (ծայրին հանգույց ունեցող պարան)
- բարակ կամ հաստ երկար (իսպ.՝ churros rectos) կլոր կամ մասնատված աստղաձև
Չուրոյի տեսքը կախված է պատրաստման եղանակից. եթե օգտագործվում է հատուկ սարք, ապա կարելի է ստանալ աստղաձև չուրոներ, եթե պատրաստվում է ձեռքով, ապա դրանք պարզապես կլոր են լինում։
Հանդիպում են լցոնված չուրոներ (իսպ.՝ churros porra) և շոկոլադե գլազուրով չուրոներ (իսպ.՝ churros de chocolate)։
Ի սկզբանե չուրոները պարզապես կլոր էին , քանի որ չուրոների տարբեր տեսակներ պատրաստելու համար սարքերը հայտնվել են համեմետաբար ուշ։
Մատանու տեսքով փքաբլիթները` այսպես կոչված «իսպանական փքաբլիթները» չուրո չեն կոչվում։ Այդպիսի փքաբլիթները տարբեր անվանումներ ունեն` կախված լցոնից և փոշուց. բունուելո (իսպ.՝ buñuelo), դոնաթ (իսպ.՝ dónut) և այլն։
Մատուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանացիների մոտ ընդունված է չուրոները ընկղմել տաք շոկոլադով բաժակի մեջ կամ չուրոյի հետ մատուցել կաթով սուրճ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիքիպահեստ
- Չուրո պատրաստելու բաղադրատոմս(չաշխատող հղում)
- Շոկոլադով չուրո