Jump to content

Չուկոտերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չուկոտերեն
Տեսակբնական լեզու և կենդանի լեզու
ԵնթադասChukotkan?
Երկրներ Ռուսաստան[1]
Խոսողների քանակ5100 մարդ (2010)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակլուրջ սպառնալիք
Գրերի համակարգկյուրեղագիր
IETFckt
ԳՕՍՏ 7.75–97чук 800
ISO 639-3ckt
 Chukchi language Վիքիպահեստում

Չուկոտերեն, լուորավետլաներեն, չուկչիների լեզուն։ Պատկանում է հնասիական լեզվաընտանիքի չուկոտա-կամչատկյան խմբին։ Խոսողների թիվը՝ մոտ 5 հզ․ (2010)։ Գլխավորապես տարածված է Չուկոտկայի ինքնավար շրջանում և Յակուտիայի Նիժնեկոլիմսկի շրջանում։

Կառուցատիպով կցական է։ Հնչյունական համակարգում առկա է ձայնավորների ներդաշնակություն։ Ունի նախամասնիկավորում և վերջամասնիկավորում։ Մասնիկավորումը գործադրվում է նաև զանազան հարաբերություններ (դիմայնություն, ստացականություն, վերաբերություն, բացասում ևն) արտահայտելու համար։ Հարուստ է հոլովման ու խոնարհման ձևերով։ Շարահյուսության մեջ առկա են անվանական ու էրգատիվ կառույցներ, ներմարմնավորում։ Այբուբենը 1931-ից՝ լատինագիր, 1936-ից՝ ռուսագիր։

Ըստ որոշ աղբյուրների՝ չուկոտերեն առաջին գիրքը տպագրվել է դեռևս 1823 թվականին՝ 10 օրինակ տպաքանակով[2].

Ժամանակակից չուկոտերենի այբուբենը․

А а Б б В в Г г Д д Е е Ё ё Ж ж З з И и
Й й К к Ӄ ӄ Л л Ԓ ԓ М м Н н Ӈ ӈ О о П п
Р р С с Т т У у Ф ф Х х Ц ц Ч ч Ш ш Щ щ
Ъ ъ Ы ы Ь ь Э э Ю ю Я я ʼ

Չուկոտերենի հրատարակված բառարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Богораз, Владимир Германович Луораветланско-русский (чукотско-русский) словарь / Под ред. С. Н. Стебницкого. — М.; Л., 1937.
  • Молл Т. А., Инэнликэй П. И. Чукотско-русский словарь. — Л.: Государственное учебно-педагогическое издательство министерства просвещения РСФСР. Ленинградское отделение, 1957.
  • Инэнликей П. И. Словарь чукотско-русский и русско-чукотский. — Л., 1987.
  • Рахтилин В. Г. Чукотско-русский тематический словарь. Учебное пособие для учащихся 5—9 классов. — СПб.: Просвещение, 2003. — 126 с. — ISBN 5-09-002585-1
  • Инэнликей П. И. Словарь чукотско-русский и русско-чукотский. — СПб.: Дрофа, 2006. — 255 с. — ISBN 5-94745-170-0

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Скорик П․ Я․, Грамматика чукотского языка, ч․ 1, М․–Л․, 1961, ч․ 2, Л․, 1977․

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ScriptSource - Russian Federation
  2. «Чукотский язык». Արխիվացված օրիգինալից 2014-09-05-ին. Վերցված է 2010-05-23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չուկոտերեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 68