Չորրորդ իշխանություն (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Չորրորդ իշխանություն
Quarto Stato.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Giuseppe Pellizza da Volpedo
տարի 1901
բարձրություն 283 սանտիմետր
լայնություն 550 սանտիմետր
ուղղություն Novecento Italiano
նյութ յուղաներկ և կտավ
գտնվում է Museo del Novecento
հավաքածու Museo del Novecento
Il quarto stato Վիքիպահեստում

«Չորրորդ իշխանություն» (իտալ.՝ Il Quarto Stato), Ջուզեպպե Պելիցա դա Վոլպեդոյի 1901 թվականին դիվիզիոնիզմ ոճով ստեղծած կտավը, որտեղ նկարիչն անդրադարձել է պրոլետարիատին: Ի սկզբանե կտավը կոչվել է «Աշխատողների ուղին»:

Գտնվում է Միլանի Դուոմո հրապարակին կից Novecento թանգարանում: Նախնական տարբերակը պահվել է նաև Միլանի Բրերա պատկերասրահում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չորրորդ իշխանությունը» Ջուզեպպե Պելիցա դա Վոլպեդոյի ամենահայտնի ստեղծագործությունն է: Այն դարձել է Իտալիայում և ամբողջ Եվրոպայում առաջադեմ և սոցիալիստական սկզբնապատճառների հայտնի խորհրդանիշը:

Նկարը քսաներորդ դարի պատկեր է, որտեղ ներկայացված են գործադուլ անող աշխատողները (չորրորդ իշխանության անդամներ): Նկարը գործադուլը ներկայացնում է ոչ թե որպես մարդկանց սոցիալական կյանքից հատված, այլ որպես խորհրդանիշ:

Երեխան գրկին կնոջ հետ մարդիկ հավասար տարածությամբ շարժվում են դեպի լույսը: Կտավում թեման արծարծված է ամբողջ զարգացմամբ: Նկարիչն այս թեմային անդրադարձել է նաև այլ կտավներում՝ «Սովի դեսպան», «Մարդկանց հոսք» և «Աշխատողների ուղին» 1898 թվականի նախապատրաստական էսքիզը: Նկարի գեղանկարչական կոմպոզիցիան հավասարակշռված է իր ձևով, կենսունակ է իր լույսով՝ տալով զանգվածային շարժման կատարյալ գաղափարը[1]:

Բերնարդո Բերտոլուչիի «1900» ֆիլմում օգտագործվել է այս նկարի մեծացված տարբերակը[2][3]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Il Quarto Stato
  2. «Il Quarto Stato: Giuseppe Pellizza da Volpedo (e non solo) - Il Sole 24 ORE»։ www.ilsole24ore.com։ Վերցված է 2016-08-05 
  3. «Giuseppe Pellizza da Volpedo e il Quarto Stato | Milan Museum Guide» (en-US)։ 2013-11-24։ Վերցված է 2016-08-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]