Jump to content

Չորսու (Տաշքենդի մետրոպոլիտեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Չորսու» կայարան
Ուզբեկստանյան գիծ
Տաշքենդի մետրոպոլիտեն
Բացման թվական 1989 թվականի նոյեմբերի 6
Նախագծային անվանում «Ախունբաբաևի»
Շրջան Օլմազորի
Շայխոնտոխուրի շրջաններ
Խորություն, մ 8
Պլատֆորմ(ների) ֆորմա ուղիղ
Պլատֆորմ(ների) երկարություն, մ 102
Ճարտարապետներ Ա. Լոշկարև,
Ա. Խուրշուդով,
Ս. Կոզիմով
Ելք դեպի փողոցներ Զարկայնարի, Բերունիի
Տեղագրություն «Չորսու» հրապարակի մոտ, մոտակայքում գտնվում են նաև «Բոլալար դունյոսի» (Մանկական աշխարհ) խանութն ու «Չորսու» շուկա
Բացման ժամանակ 05:00
Փակման ժամանակ 00:00

«Չորսու» (ուզբ.՝ Chorsu), Տաշքենդի մետրոպոլիտենի կայարան։ Պաշտոնապես գործարկվել է 1989 թվականի նոյեմբերի 6-ին մետրոյի «Ուզբեկստանյան գծի» երրորդ հատվածի՝ «Ալիշեր Նավոի»-«Չորսու» կազմում։ Գտնվում է «Տինչլիկ» և «Գաֆուր Գուլյոմ» կայարանների միջև։

Մետրոպոլիտենի կայարանն իր անվանումն ստացել է համանուն շուկայի պատվին, որը Կենտրոնական Ասիայի ամենամեծ շուկաներից մեկն է։ Իր հերթին շուկան էլ իր անվանումն ստացել է պատմական տեղանքից։ Պարսկերենից և ուզբեկերենից այն թարգմանվում է որպես «Չորս կողմեր»[1][2]։

Կայարանի շինարարությունն իրականացվել է 1980-ական թվականների վերջին շուկայի վերակառուցման հետ զուգընթաց։ Շինարարական աշխատանքներն անց են կացվել բաց եղանակով՝ շուկայի հրապարակի տարածքով[2]։

Կայարանը միաթեք է, ստորգետնյա և վերգետնյա մուտքասրահներով։

Մուտքասրահի և պլատֆորմի պատերը պատված են Գազգանի սպիտակ մարմարով, իսկ կայարանի հատակը՝ մոխրագույն գրանիտով։ Կայարանը զարդարված է «Բնապահպանություն» և «Եղանակների միջև կապ» խորաքանդակներով (նկարիչ՝ Յու. Կիմ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Чорсу — четыре воды». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
  2. 2,0 2,1 «Базар «Чорсу»: история старейшего рынка Центральной Азии». uznews.uz (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորսու (Տաշքենդի մետրոպոլիտեն)» հոդվածին։