Jump to content

Չոյբալսան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Չոյբալսան
մոնղ.՝ Чойбалсан
48°4′14″N 114°31′22″E / 48.07056°N 114.52278°E / 48.07056; 114.52278
ԵրկիրՄոնղոլիա Մոնղոլիա
ՀամայնքԴորնոդ
Մակերես281 կմ²
ԲԾՄ747±1 մետր
Բնակչություն38 150 մարդ (2008)
Ժամային գոտիUTC+8
Պաշտոնական կայքdornod.gov.mn
Չոյբալսան (Մոնղոլիա)
Չոյբալսան (Մոնղոլիա)

Չոյբալսան (մոնղոլերեն՝ Чойбалсан ), քաղաք Մոնղոլիայի Դորնոդ նահանգում, որի վարչական կենտրոնն է: Ընկած է Կերուլեն գետի ափին, ծովի մակարդակից 747 մետր բարձրության վրա։ Մեծությամբ չորրորդ քաղաքն է Մոնղոլիայում՝ Ուլան Բատորից, Դարխանից և Էրդենեթից հետո։ Մինչև 1941 թվականը բնակավայրը կոչվել է Բայան Տյումեն (Баян Түмэн). մոնղոլական 1921 թվականի հեղափոխության 20-ամյակի կապակցությամբ վերանվանվել է կոմունիստ առաջնորդ Խորլուգին Չոյբալսանի պատվին[1]։ Զբաղեցնում է 281 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 1994 թվականի տվյալներով եղել է 45.490, 2000 թվականի տվյալներով՝ 41.714 (2000), 2003 թվականի տվյալներով՝ 36.142, 2006 թվականի տվյալներով՝ 39.500[2]. դա կազմում է Դորնոդ այմակի (նահանգի) ամբողջ բնակչության 53.2%-ը[3][4]:

Դարեր շարունակ այս վայրը եղել է առևտրային ճանապարհի վրա ընկած կայանատեղի։ 19-րդ դարում վերածվել է քաղաքի, իսկ քսաներորդ դարում՝ Արևելյան Մոնղոլիայի տնտեսական կենտրոնի, և մինչ օրս ծառայում է որպես Արևելյան Մոնղոլիայի ակտիվ տնտեսական կենտրոն։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո խորհրդային մասնագետները հեռացան Չոյբալսանից, և տնտեսության առանձին ճյուղեր անկում ապրեցին:

Խալխին գոլի ճակատամարտի վայրին մոտ լինելով՝ քաղաքն ունի այդ ճակատամարտի հերոս, մարշալ Գեորգի Ժուկովին նվիրված թանգարան։

Չոյբալսանում են ծնվել ռուս և խորհրդային ժուռնալիստ Յուրի Սենկևիչը (1937—2003), երգիչ, դերասան Օլեգ Յակովլևը (1969—2017):

Չոյբալսանի օդանավակայանը (կոդը՝ COQ/ZMCD) ունի մեկ ասֆալտապատ թռիչքուղի և սպասարկում է կանոնավոր չվերթներ դեպի Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատոր, ինչպես նաև Չինաստանի Ներքին Մոնղոլիա նահանգի Հայլար և Մանչժոուլի քաղաքներ։

Չոյբալսանը երկաթգծով կապված է Անդրսիբիրյան երկաթուղու կայարան հանդիսացող ռուսական Բորզյա քաղաքի հետ, բայց Չոյբալսանից մեկնած ուղևորատար գնացքները կանգ են առնում Չուլունխորուտում (Էրինցավ), քանի որ սահմանի վրայով ուղևորափոխադրումներ չեն իրականացվում[5]:

Չոյբալսանն ունի ցուրտ կիսաանապատային կլիմա (Köppen-ի դասակարգմամբ՝ BSk)՝ ցուրտ, շատ չոր ձմեռներով և տաք, համեմատաբար խոնավ ամառներով։

Չոյբալսան, elevation 747 m (2,451 ft), (1991–2020 normals, extremes 1936–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 1.1
(34)
8.6
(47.5)
22.6
(72.7)
31.5
(88.7)
36.4
(97.5)
41.2
(106.2)
41.5
(106.7)
41.9
(107.4)
35.1
(95.2)
30.0
(86)
16.5
(61.7)
5.4
(41.7)
41.9
(107.4)
Միջին բարձր °C (°F) −14.5
(5.9)
−8.8
(16.2)
0.3
(32.5)
11.6
(52.9)
20.0
(68)
25.8
(78.4)
27.8
(82)
25.9
(78.6)
19.6
(67.3)
9.3
(48.7)
−3.4
(25.9)
−12.4
(9.7)
8.43
(47.18)
Միջին օրական °C (°F) −20.2
(−4.4)
−15.5
(4.1)
−6.4
(20.5)
4.5
(40.1)
12.6
(54.7)
19.0
(66.2)
21.5
(70.7)
19.3
(66.7)
12.3
(54.1)
2.5
(36.5)
−9.5
(14.9)
−17.7
(0.1)
1.87
(35.35)
Միջին ցածր °C (°F) −24.6
(−12.3)
−21.0
(−5.8)
−12.5
(9.5)
−2.2
(28)
5.3
(41.5)
12.3
(54.1)
15.7
(60.3)
13.4
(56.1)
5.9
(42.6)
−3.1
(26.4)
−14.3
(6.3)
−21.8
(−7.2)
−3.91
(24.96)
Ռեկորդային ցածր °C (°F) −41.1
(−42)
−39.6
(−39.3)
−36.1
(−33)
−17.2
(1)
−8.9
(16)
−0.5
(31.1)
4.4
(39.9)
0.3
(32.5)
−7.2
(19)
−21.0
(−5.8)
−29.4
(−20.9)
−37.2
(−35)
−41.1
(−42)
Տեղումներ մմ (դյույմ) 2
(0.08)
2
(0.08)
4
(0.16)
6
(0.24)
17
(0.67)
38
(1.5)
68
(2.68)
52
(2.05)
28
(1.1)
10
(0.39)
4
(0.16)
4
(0.16)
235
(9.27)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 1.3 1.5 1.6 2.5 3.4 6.3 8.6 6.9 4.7 2.5 1.8 2.0 43.1
% խոնավություն 74.2 69.7 58.3 41.7 40.0 49.8 58.8 60.0 54.8 55.7 65.4 73.3 58.5
Միջին ամսական արևային ժամ 198.5 212.0 266.1 264.0 294.9 307.3 297.9 287.1 258.2 239.2 199.5 177.6 3002,3
Միջին օրական արևային ժամ 6.4 7.5 8.6 8.8 9.5 10.2 9.6 9.3 8.6 7.7 6.7 5.7 8.2
Աղբյուր #1: Pogoda.ru.net[6]
Աղբյուր #2: NOAA (sun, 1961-1990),[7][8] Deutscher Wetterdienst (daily sun 1961-1990)[9]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Өнөөдөр Маршал Х.Чойбалсангийн мэндэлсэн өдөр тохиож байна». MONTSAME News Agency (անգլերեն). Վերցված է 2021-06-12-ին.
  2. Dornod Aimag: Статистикийн мэдээлэл 2006 Արխիվացված 2012-02-07 Wayback Machine (Statistical information), 2007-01-16
  3. «Dornod Aimag Statistics Office». Արխիվացված է օրիգինալից 2012-09-17-ին. Վերցված է 2008-04-01-ին.
  4. Dornod Aimag Statistics Office.Dec. 2008 Report Արխիվացված 2011-07-22 Wayback Machine
  5. Lonely Planet Mongolia: Choibalsan transport (archived version 18 Jan 2012)
  6. КЛИМАТ ЧОЙБАЛСАНА (ռուսերեն). Pogoda.ru.net. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  7. «Choibalsan Climate Normals 1961-1990». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված է օրիգինալից 2020-07-11-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  8. «World Meteorological Organization Climate Normals for 1991–2020». World Meteorological Organization. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 2-ին.
  9. «Klimatafel von Choibalsan (Tschoibalsan) / Mongolei» (PDF). Federal Ministry of Transport and Digital Infrastructure. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]