Չճանաչված դիակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չճանաչված դիակ (անգլ.՝ UID, առաջացել է Unindefinite Person բառից), մարդու դիակ, որի ինքնությունը չի պարզվել ոստիկանության քննությունից և դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Հաճախ նման մարմինները ճանաչվում են մի քանի տարի կամ տասնամյակներ անց, մյուսները այդպես էլ մնում են անհայտ[1]։

Եթե դիակը այդպես էլ չի հաջողվել ճանաչել, ապա դրա նշման համար օգտագործվում են «Ջոն Դոու» կամ «Ջեյն Դոու» անվանումները՝ նշելով բացահայտման վայրը, օրինակ՝ Ռոք շրջանից Ջոն Դոուն (Rock County John Doe)[2]։

Նույնականացման խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ դեպքերում դիակը հայտնաբերվում է մահվանից ահագին ժամանակ անց, և այդ ընթացքում դեմքի դիմագծերը էապես այլանդակվում են, ինչը դժվարացնում է վիզուալ նույնականացումը։ Մաշկի դեֆորմացիան նույնպես կարող է անհնարին դարձնել մատնադրոշմումը։ Հիմնականում տարրալուծման արագությունը կախված է շրջակա միջավայրի պայմաններից։ Երբեմն, գտնվելով ցածր ջերմաստիճանում, մարմինը կարող է գրեթե չփոխվի երկար տարիներ։ Հակառակ ազդեցությունը նկատվում է տաք շրջաններում գտնվելիս, որտեղ տարրալուծման գործընթացը տեղի է ունենում մի քանի անգամ ավելի արագ և շատ դեպքերում արագանում է միջատներից։ Երբեմն ջերմ ջերմաստիճանները մումիֆիկացնում են դիակը, ինչը բարդացնում է դրա հետազոտությունն ու մահվան ժամանակի հաստատումը։ Օրինակ է «Պարսկական արքայադուստրը». ի սկզբանե հայտարարվել էր, որ այդ մարդն ապրել է ավելի քան երկու հազար տարի առաջ, բայց հետո ավելի ստույգ հետազոտությունները պարզել են, որ այդ ամսաթիվը ակնհայտ կեղծ էր և այն մարդը, որին պատկանում է դիակը, մահացել է 1990-ականներին։ Մեկ այլ դեպքում, դիակը հայտնաբերվել է Իդար Օբերշտեյնում, 1994 թվականին, մի քանի ամիս անց մահից հետո, շնորհիվ մումիֆիկացիայի մաշկը զգալիորեն չի վնասվել, ինչը թույլ է տվել ճանաչել նրան դաջվածքների միջոցով։

Կան դեպքեր, երբ դիակը հայտնաբերվում է կմախքի փուլում՝ տարրալուծման վերջնական փուլում, դրանից մնում են միայն ոսկորները և որոշ դեպքերում հյուսվածքների բեկորները։ Դիակի ճանաչումը հնարավոր է միայն ԴՆԹ-ի, ատամների և ոսկորների բնութագրերի, ինչպես նաև դեմքի վերակառուցման միջոցով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Resolved Cases». doenetwork.org. The Doe Network. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  2. «Why Are Unidentified People Called John or Jane Doe?». mentalfloss.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
  3. Slott, Ellen L. (1977 թ․ դեկտեմբերի 21). «Sculptor Reconstructs Faces to Aid Police». The Evening Review. էջ 3. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին. հրապարակում բաց հնարավորություն