Չոի Մին Սիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Չհոի Մին Սիկից)
Չոի Մին Սիկ
կորեերեն՝ 최민식
Ծնվել էապրիլի 27, 1962(1962-04-27)[1] (61 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
ԿրթությունԴոնգուկի համալսարան
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Պարգևներ և մրցանակներ

Չհոի Մին Սիկ (կորեերեն՝ 최민식; 27 ապրիլի 1962 թվականին, Սեուլ), հարավկորեացի դերասան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնգ Կանգ Հոյի հետ մի շարքում, Չհոի Մին Սիկը համարվում է ամենահայտնի կորեացի դերասաններից մեկը ինչպես իր հայրենիքում, այնպես էլ հայրենիքի սահմաններից դուրս։ Չհոին սկսել է իր կարիերան որպես թատրոնի դերասան, որից հետո սկսել է նկարահանվել ֆիլմերում։ 1999 թվականին նկարահանվել է հյուսիսկորեացի գործակալի դեր մեծ ճանաչում ձեռք բերած «Շիրի» ֆիլմում։

2000-ական թվականներին շարունակել է նկարահանվել տարբեր դերերում․ նա խաղացել է ավազակի դեր «Ֆայլան» ֆիլմում, իսկ հետո XIX դարի նկարիչի «Կրակի ստվերագծեր» ֆիլմում։ 2003 թվականին նա խաղացել է Օ Դե Սուի դերըմ միջազգային ճանաչում ձեռք բերած «Օլդբոյ» ֆիլմում։

2006 թվականին Չհոի Մին Սիկը (և այլ կորեացի դերասաններ և ռեժիսորների հետ միասին) ներկայացրել է Սեուլը Կաննի կինոփառատոնում, հաշվի չառնել Հարավային Կորեայի որոշումը, ըստ որի ժամանակավոր նվազեցվում էր կորեական ֆիլմերի ցուցադրումների թույլտվությունը երկրում 146- ից դարձնելով 73 օր։

2008 թվականի նոյեմբերին, երբ Universal Studios կինոընկերությունը հաստատել է իր ցանկությունը նկարահանել «Օլդբոյ» ֆիլմի հոլիվուդյան տարբերակը, Չհոին խոստովանել է ֆրանսիացի լրագրողներին, որ նա հիասթափված է Հոլիվուդի քաղաքականությունից՝ ասիացի և եվրոպացի ռեժիսորների վրա ճնշում գործադրել, ԱՄՆ-ում արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակները նկարահաննելու նպատակով։ 2010 թվականին Չհոին նկարահանվել է Կիմ ՋԻ Ունի «Ես հանդիպել եմ սատանայի» թրիլերում, խաղալով հանցագործ խելագարի դեր[2]։.

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չհոի Մին Սիկ, հունիս 2012 թվական
  • Kuro Arirang (1989)
  • Our Twisted Hero (1992)
  • Սառան մեղավոր է (1993)
  • No. 3 (1997)
  • Լուռ ընտանիք (1998)
  • Շիրի (1999)
  • Ուրախ վերջաբան (1999)
  • Ֆայլան (2001)
  • Կրակի ստվերագծեր (2002)
  • Օլդբոյ (2003)
  • 38-րդ զուգահեռագիծ (2004) — կամեո
  • Գարուն (2004)
  • Աղաղակող բռունցք (2005)
  • Կարեկցություն տիկին Վրեժին (2005)
  • Հիմալայ, այնտեղ, որտեղ ապրում է քամին (2008)
  • Ես տեսել եմ սատանային (2010)
  • Leafie, A Hen into the Wild (2011)
  • Անանուն ավազակ (2012)
  • Նոր աշխարհ (2013)
  • Լյուսի (2014)
  • Պատերազմ Մյոն Ռյանի համար (2014)
  • Վագր (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]