Չկա խաղ՝ չկա կյանք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Չկա Խաղ, Չկա Կյանք-ը (ճապ.` ノーゲーム・ノーライフ, Նոգեմու Նորայֆու) Յու Կամիայի կողմից գրված ու նկարված լայթ-նովելների շարք է։ 2013 թվականի տվյալներով հրապարակվել են 5 հատորներ։ Լայթ-նովելների հիման վրա ստեղծված սեյնեն մանգան սկսել է տպագրվել 2013 թվականի հունվարից։ Իսկ արդեն 2014 թվականի ապրիլից մինչև հունիսը ցուցադրվել է նույնանուն անիմե-սերիալը։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ արյունակցական կապով եղբայր ու քույր Սորան ու Շիրոն ուղղակի անբաժանելի են թե՛ իրական և թե՛ խաղային աշխարհում։ Նրանք, գրեթե միշտ միասին խաղալով, ակնթարթորեն գետնին են տապալում իրենց դեմ դուրս եկած ցանկացած թշնամու։ Որպես 『 』(Կուհակու (ճապ.`空白, կամ` դատարկներ))` նրանք ուղղակի անպարտելի են։ Դատարկներ հանդիսանում են ոչ միայն Սորան ու Շիրոն, այլ նաև նրանք, ովքեր հաղթում են իրենց մասնակցած ցանկացած խաղում։ Ինտերնետային կամ էլ վիդեո-խաղերում Սորան ու Շիրոն իրենց անունների փոխարեն հիմնականում գրում են դատարկ բառը կամ էլ անունի համար նախատեսված վանդակը դատարկ են թողնում։ Մի պայծառ օր` բավականին դժվար վիդեո-խաղում բացարձակ հաղթանակ տանելուց հետո, Սորան ու Շիրոն ինչ-որ տարօրինակ մեկից օնլայն շախմատի մարտահրավեր են ստանում։ Խաղը բավական երկար է տևում, սակայն դա չի խանգարում Սորայի ու Շիրոյի հաղթանակին։ Հաղթելուց հետո հրցակիցը հարցնում է նրանց, թե արդյոք դուր է գալիս նրանց այն աշխարհը, որում ապրում են։ Պատասխանից հետո Սորան ու Շիրոն հայտնվում են երկնքում ու սկսում են վայր ընկնել ինչ-որ կասկածելի տեսքով մոլորակի վրա։ Ընկնելիս նրանք տեսնում ու զրուցում են Խաղերի Աստծո ` Թետի հետ, ով նրանց բացատրում է, որ տիեզերքի ամենահզոր աստվածն է ու Սորային ու Շիրոյին ընտրել է որպես հատուկ ընտրյալներ` Խաղաշխարհ գնալու համար։ Երկնքում Թետը նրանց նաև բացատրում է աշխարհում գործող Տասը Պատվիրանները, որոնց պիտի անվերապահորեն ենթարկվեն բոլորը։ Խաղաշխարհ հայտնվելուն պես սկսվում են անպարտելի զույգի արկածները։ Սորան ու Շիրոն սկզբում հաղթում են բազում մարդկանց, իսկ հետո օգնելով նախկին արքայի թոռնուհի Ստեֆանի Դոլային՝ դառնում են Էլկիայի երկրի թագավորն ու թագուհին։ Նրանք պարտության են մատնում աշխարհի երբեմնի ամենահզոր խաղացողներին ու սկսում են գրավել ամբողջ Խաղաշխարհը։
Խաղաշխարհի Տասը Պատվիրանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղաշխարհ կոչվող աշխարհում ամեն ինչ որոշվում է Տասը Պատվիրաններով։ Տասը Պատվիրանները ստեղծվել են Խաղաշխարհի Աստծո` Թետի կողմից, որի երդումով արգելված է պատվիրաններին չենթարկվել կամ էլ դրանք փոխել։
- Պատերազմները, արյունահեղություններն ու այլ հանցագործություններն արգելվում են։
- Ցանկացած կոնֆլիկտ լուծվում է խաղի միջոցով։
- Խաղը սկսելուց առաջ խաղացողները պիտի խաղադրույք անեն, որոնց հետ պիտի համաձայնվեն բոլոր խաղացողները։
- Եթե ոչինչ չի հակասում երրորդ պատվիրանին, արված խաղադրույքը փոխել չի թույլատրվում։
- Նա, ում մարտահրավեր են նետել, կարող է թելադրել խաղի կանոնները։
- Ցանկացած խաղադրույք ու պայման` կատարված տասը պատվիրաններով, անվերապահորեն կկատարվի։
- Խմբերի մեջ ծագած կոնֆլիկտները պիտի լուծվեն ներկայացուցիչների բացարձակ իշխանությամբ։
- Խաղում խարդախություն անելիս բռնվելը ավտոմատ պարտություն է։
- Աստծո անվամբ՝ պատվիրանները երբեք չեն կարող փոխվել։
- [Ոչ պարտադիր պայման] Հաճույք ստացեք խաղից՝ խաղալով միասին։
Աշխարհը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղաշխարհը Թետ աստծո կողմից ստեղծված մոլորակ է, որտեղ ամեն ինչ որոշվում է խաղերով։ Խաղաշխարհում գոյություն ունեն 16 թագավորություններ, սակայն թագավորություններից միայն մի քանիսի մասին կան տեղեկություններ։
Էլկիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլկիան (ճապ.` エルキア, Էրուկիա) իմանիտի(անգլ. Immune (տոկուն) + Humanity (մարդկություն) = Imaniti) ռասայից մնացած վերջին ու միակ թագավորությունն է։ Էլկիայի մայրաքաղաքը նույնանուն Էլկիան է։ Այն կազմում է Անդալուզիա մայրցամաքի մի մասը։
Առասպելական ժամանակներում Էլկիան հզորագույն թագավորություններից մեկն էր ու իր տիրապետության տակ էր պահում Անդալուզիա մայրցամաքի կեսից ավելին։ Հետագայում, երբ աստվածների կողմից ստեղծվեցին բազմաթիվ կախարդանքների տիրապետող ռասաները սկսեցին մարդկանց պես սովորել ու տրամաբանել, կախարդանքի չտիրապետող իմանիտի ռասան սկսեց կորցնել իր թագավորությունների մեծամասնությունը։ Այսպիսով, Խաղաշխարհի երբեմնի ամենահզոր թագավորություններից մեկը կորցրեց իր հողերի մեծամասնությունը ու կարողացավ պահպանել միայն Էլկիայի թագավորությունը` իր Էլկիայի մայրաքաղաքով ու մի քանի կղզիներով։ Բայց հետագայում Հիմար Թագավորի թագավորության ժամանակահատվածում թագավորի պատճառով այն Արևելյան Ֆեդերացիային պարտվեց Էլկիայի բոլոր կղզիները։
Էլկիայի Ազգային Գրադարանը (ճապ.` 国立エルキア大図書館, Կոկուրիցու Էրուկիա Դայ Տոշոկկան) Էլկիայի ու իմանիտիի ունեցած միայն գրադարանն է։ Նախկինում գրադարանը պատկանում էր Էլկիային, ու իմանիտիի միակ գրադարանն էր։ Սակայն Հիմար Թագավորի թագավորության ժամանակաշրջանում Էլկիա եկավ Ջիբրիլ անունով մի Թևավոր ու մարտահրավեր նետելով Հիմար Թագավորին` հաղթեց ու նրանից վերցրեց Էլկիայի միակ գրադարանը։ Երբ Էլկիայի թագավոր ու թագուհի են դառնում Սորան ու Շիրոն, Արևելյան Ֆեդերացիայի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով նրանք գալիս ու մարտահրավեր են նետում Ջիբրիլին՝ գրադարանը հետ վերցնելու համար։ Նրանք հաղթում են ու Էլկիան են վերադարձնում իրենց միակ գրադարանը։
Էլկիացիներ՝ Ստեֆանի Դոլա, Հիմար Թագավոր, Սորա և Շիրո (որպես թագավոր ու թագուհի)։
Ավանտ Հեյմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանտ Հեյմը (ճապ.` アヴァント・ヘイム, Ավանտո Հեյմու) Թևավորների գլխավոր կենտրոնն է։ Այն երկնքում գտնվող թագավորություն է, որտեղ ապրում են գրեթե բոլոր Թևավորները։ Հայտնի է, որ Ավանտ Հեյմը Խաղաշխարհում գտնվող Ֆանտազմաներից մեկն է։
Ավանտ Հեյմը թարգմանաբար նշանակում է Առաջին Տուն (Ավանտ` Առաջին (ֆրանսերեն), Հեյմ՝ Տուն (գերմաներեն))։
Ավանտ Հեյմի բնակիչներ՝ Ջիբրիլ։
Էլֆերի Երկիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլֆերի Երկիրը կամ Էլվեն Գարդը (ճապ.` エルヴン・ガルド, Էրուբեն Գարուդո) Խաղաշխարհի ամենամեծ թագավորությունն է ու Էլֆերի բնակավայրը։
Թեև Էլֆերի Երկիրը ժողովրդավարական թագավորություն է, մեկ է, այնտեղ կան ավելի թույլ ռասաների ստրուկները։ Ինչպես հայտնի է, Տասը Պատվիրանների հայտնի դառնալուց ութ հարյուր տարի առաջ Արտոշ աստծո կողմից ստեղծված Ջիբրիլ անունով Թևավորը հարձակվում է Էլֆերի Երկրի քաղաքներից մեկի վրա ու գրեթե ամբողջովին ոչնչացնում է այն` սպանելով բնակչության մեծ մասին։ Այս աղետից հետո թագավորությունը վերականգնելը բավականին դժվար է լինում, բայց երկար աշխատանքից հետո Էլֆերն իրենց կախարդանքի միջոցով Էլֆերի Այգին վերածում են ամենամեծ ու ամենահզոր թագավորությանը Խաղաշխարհում։
Էլֆերի Երկրի բնակիչներ՝ Ֆիլ Նիլվալեն, Քուրամի Զելլ (իմանիտի ռասայի ստրուկ)։
Արևելյան Ֆեդերացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան Ֆեդերացիան կամ Արևելյան Միությունը (ճապ.` 東部連合) Կենդանամարդկանց գլխավոր կենտրոնն ու թագավորությունն է։ Այն Խաղաշխարհի երրորդ ամենամեծ թագավորությունն է։ Արևելյան Ֆեդերացիայի տարածքը ծավալվում է հիմնականում արևելքում, ինչի պատճառով էլ թագավորությունը ստացել է իր անվանումը։ Արևելյան Ֆեդերացիային են պատկանում իրենց ու Էլկիայի միջև գտնվող ծովի (անունը հայտնի չէ) կղզիների մեծ մասը, որոնք Կենդամանարդիկ հաղթել են` Իմանիտիային պարտության մատնելով։
Արևելյան Ֆեդերացիայի բնակիչներ՝ Իզունա Հացուսե, Ինո Հացուսե, Միկո։
Օուշենդո
[խմբագրել | խմբագրել կոդը]Օուշենդո թագավորության մասին շատ քիչ բան է հայտնի. միայն այն, որ այն միակ թագավորությունն է, որտեղ ապրում են միանգամից երկու ռասաների ներկայացուցիչներ։ Հայնտի չէ նաև թագավորության գտնվելու վայրը. միայն հայտնի է այն, որ թագավորությունը գտնվում է Խաղաշխարհի ամենամեծ օվկիանոսում։
Օուշենդոյի բնակիչներ՝ Լեյլա, Պլում։
Հարդեն Ֆելլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարդեն Ֆելլը Թզուկների ռասայի գլխավոր թագավորությունն է։ Հարդեն Ֆելլի մասին գրեթե ոչ մի տեղեկություն չկա։