Չկալովի սանդուղք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չկալովի սանդուղք
Տեսակհուշարձան, տուրիստական վայր, տեսարժան վայր, սանդուղք, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆիժնի Նովգորոդ
ՎայրLower Volga River Embankment?
ՀասցեНижне-Волжская набережная
Ճարտարապետական ոճՍտալինյան ճարտարապետություն
Անվանված էՎալերի Չկալով
Հիմնադրված է1943
Բացված1949
ՃարտարապետԱլեքսանդր Յակովլև, Լև Ռուդնև և Վլադիմիր Մունց
ՃարտարագետԳերմանացի ռազմագերիները Խորհրդային Միությունում
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Չկալովի սանդուղք (ռուս.՝ Чкаловская лестница, երբեմն՝ Վոլժսկայա աստիճաններ ռուս.՝ Волжская лестница), Նիժնի Նովգորոդի պատմական կենտրոնում գտնվող մոնումենտալ աստիճան, որը կապում է Վերին Վոլգան և Ներքին Վոլգայի լճափը։ Կառուցվել է ճարտարապետներ Ալեքսանդր Յակովլևի, Լև Ռուդնևի և Վլադիմիր Մունցի նախագծով[1]։ Համարվում է Ռուսաստանի ամենաերկար աստիճանը[2][3]։ Աստիճանը սկսվում է Վալերի Չկալովի հուշարձանի դիտարկման հարթակից, Կրեմլի Գեորգևյան աշտարակի կողքից։ Կառուցված է ութի տեսքով՝բաղկացած 560 աստիճաններից, եթե հաշվենք «ությակի» երկու կողմերը։ Ներքևից վերև աստիճանների քանակը աջ կողմում 442 է։ Կողային լանջերի խաչմերուկներում կան երկու դիտարկման հարթակներ։ Սանդուղքը նաև տանում է դեպի «Հերոս» նավակը, որը գտնվում է Վոլգայի ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլգայի զառիվայրի տեսքը 1886 թվականին
Վոլգայի զառիվայրի տեսքը 2015 թվականին

Ռուսական կայսրության ժամանակներում և մինչև 20-րդ դարի կեսերին 40-ական թվականների կեսեր Չկալովի սանդուղքի տարածքը կոչվել է Վոլգայի զառիվայր։ Լանջը եղել է Նիժնի Նովգորոդի բնակիչների և հյուրերի համար ամենահայտնի վայրերից էր։ Վերին մասում, որտեղ այժմ գտնվում է Վալերի Չկալովի հուշարձանը, կիսաշրջանաձև ելուստ էր, որտեղից տեսարան էր բացվում դեպի Բորյան գետափ։ Այն կապված էր Ավետման հրապարակին (հետագայում՝ Խորհրդային, այժմ`Մինինի և Պոժարսկու)։ Նրանից սկսվում էր Գեորգիևյան առափնյան։

1939 թվականին Վոլգա լանջին աստիճանների կառուցման մասին առաջին անգամ խոսել է Գորկու քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսանդր Շուլպինը։ Այդ ժամանակահատվածում աստիճանների կառուցումը շատ արդյունավետ էր թվում։ Աստիճանները պետք է քաղաքի կենտրոնը կապեին Վոլգայի հետ և գերազանցեին Օդեսայի Պոտյոմկին աստիճաններին։ Սակայն ծրագրի իրականացմանը խոչընդոտեց սկսված Հայրենական մեծ պատերազմը[4]։

Քաղաքային խորհրդի նախագահի պլանների իրականացումը հետաձգվեց մինչև 1943 թվականը, երբ Գորկին սկսեց ակտիվորեն վերականգնվել գերմանական ռմբակոծությունից հետո, և Շուլպինը սկսեց կրկին խթանել իր գաղափարը։ Նույն տարում նա գործուղման մեկնեց Մոսկվա, որտեղ ներկայացրեց լենինգրադցի ճարտարապետներ Ալեքսանդր Յակովլևի, Լև Ռուդնևի և Վլադիմիր Մունցի նախագիծը[4]։ Նախնական պլանի համաձայն՝ աստիճանը պետք է իջներ «Ռոսիա» հյուրանոցից (մյուս անվանումը՝ «Վոլգայի զառիվայր»), սակայն Ալեքսանդր Շուլպինը աստիճանը տեղափոխեց իր բարեկամ Վալերի Չկալովի հուշարձանի մոտ, ինչն անհիմն կերպով աստիճանը մոտեցրեց միջնադարյան կրեմլին։ Համաձայնությունը ստանալուց հետո Մոսկվան գումար հատկացրեց Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի պատվին հսկայական նախագծի կառուցման համար։ Նախատեսվում էր նաև աստիճանն անվանել Ստալինգրադյան։ Նույն տարում տեղադրվեց առաջին քարը։ Տեղացիները, ինչպես նաև շատ գերմանացի բանտարկյալներ ներգրավվեցին շինարարության մեջ։ Աստիճանները հանդիսավորությամբ բացվեցին 1949 թվականին։ Քաղաքային գործադիր կոմիտեի նախագահը շինարարության համար ծախսեց մոտ 7 միլիոն ռուբլի և հետագայում ձերբակալվեց Լենինգրադի գործով ժողովրդի միջոցների յուրացման համար։ Ստալինի մահից հետո նա արդարացվեց[5]։

Այժմեականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չկալովի սանդուղքի տեսքը

Աստիճանները քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից են։ Այստեղ կազմակերպվում են սպորտային մրցույթներ, առավել հաճախ`վազքամրցության[6]։

1985 թվականին աստիճանների ներքևի մասում պատվանդանի վրա տեղադրվել է Վոլգայի ռազմական ֆլոտիլիայի «Հերոսը»։ Նավակը հայտնի էր նորապսակների շրջանում, որոնք մինչև 2008 թվականը ծաղկաշղթաներով և գունավոր ժապավեններով էին ծածկում այն։ Որպեսզի դա կանխվի, տեղադրվել են մետաղական կառույցներ։

2012-2013 թվականներին սանդուղքը վերականգնվել է[7]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտակայքում գործում են Т-42, Т-117 (т-87) երթուղային տաքսիները և №5 ավտոբուսը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «История создания Чкаловской лестницы на сайте внучки А. А. Яковлева». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  2. «Чкаловская лестница в Нижнем Новгороде – история создания». Нижегородские Новации. 2018 թ․ հունվարի 16. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  3. «Чкаловская лестница». Россия 10. stage1.10russia.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. 4,0 4,1 «Чкаловская лестница — Энциклопедия Нижнего Новгорода». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  5. «Чкаловская лестница - самая длинная в мире». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  6. «Нижегородская Чкаловская лестница». aboutnizhnynovgorod.ru. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  7. «Чкаловскую лестницу в Нижнем Новгороде отремонтируют к сентябрю». РИА Новости. 2013 թ․ փետրվարի 16. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.