Չիտա Ռիվերա
Չիտա Ռիվերա անգլ.՝ Chita Rivera | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 23, 1933[1][2][3] |
Ծննդավայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 30, 2024[4] (91 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պարուհի, երգչուհի և դերասանուհի |
Ամուսին | Թոնի Մորդենտե |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Lisa Mordente? |
Կայք | chitarivera.com |
![]() |
Դոլորես Կոնչիտա ֆիգերոա դել Ռիվերո (անգլ.՝ Dolores Conchita Figueroa del Rivero, ավելի հայտնի է որպես Չիտա Ռիվերա (անգլ.՝ Chita Rivera), հունվարի 23, 1933[1][2][3], Վաշինգտոն, ԱՄՆ - հունվարի 30, 2024[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պարուհի, որը լայն ճանաչում է ձեռք բերել թատրոնում, կինոյում, Բրոդվեյի երաժշտական շոուներում դերերի շնորհիվ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիտա Ռիվերոյի հայրը Պեդրո Խուլիո ֆիգերոա դել Ռիվերոն էր[7], որը եղել է պուերտոռիկացի, սաքսոֆոնահար ԱՄՆ ռազմածովային նավատորմի նվագախմբում։ Մայրը՝ Քեթրին Ֆիգերոա դել Ռիվերոն, իտալա-շոտլանդական ընտանիքից էր[8]։ 1940 թվականին՝ ամուսնու մահից հետո, Քեթրինը ծառայության է անցել Պենտագոնում որպես պաշտոնյա։
Երբ Ռիվերան դարձել է 11 տարեկան, նրան ընդունել են բալետային ստուդիա (Jones-Haywood School of Ballet)[9]։ Չորս տարի անց բալետի ամերիկյան դպրոցի ուսուցիչը ստուդիա այցելելուց հետո երկու աղջիկների է հրավիրել Նյու Յորք՝ մրցակցային ընտրության։ Ռիվերայի ընտրությունը անցել է, և նա դարձել է «George Balanchine’s School of American Ballet»-ի ուսանող։
1952 թվականին Ռիվերան ընկերուհուն ուղեկցել է Բրոդվեյի շոուի համար պարուհիների ընտրության։ Նրան համոզել են մասնակցել մրցույթին։ Արդյունքում Ռիվերան ոչ միայն անցել է եզրափակիչ փուլ, այլև ստացել գլխավոր դերերից մեկը։ Հաջորդել են նոր առաջարկներ և դերեր «Տղաներ և տիկնիկներ», «Կանկան» (անգլ.՝ Can-Can), «Յոթերորդ երկինք» (անգլ.՝ Seventh Heaven) ֆիլմերում։
1957 թվականին Ռիվերան ստացել է Անիտայի դերը Բրոդվեյի «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլում։ Այս դերը պրեմիերայից անմիջապես հետո նրան համբավ է բերել։ Նույն թվականին նա ամուսնացել է նույն մյուզիքլի պարող Թոնի Մորդենտեի հետ։ Ամուսնությունը խզվել է 1966 թվականին։ Նախկին ամուսիններն ունեցել են դուստր՝ Լիզա Մոդենտեն, որը դարձել է պարուսույց[10]։
Ռիվերայի ամենահայտնի կինոդերերից մեկը Նիկիի դերն Է Բոբա Ֆոսի «Քաղցր Չարիթի» (1969 թվական) մյուզիքլի կինոտարբերակում։ Հայտնի է Ռիվերայի կամեոն՝ Նիկիի կերպարով «Չիկագո» (2002 թվական) ֆիլմում։ 1978 թվականին դերասանուհին մասնակցել է «Սերժանտ Պեպերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբը» ֆիլմի նկարահանումներին։
Իր կարիերայի ընթացքում Ռիվերան առաջատար դերեր է խաղացել Բրոդվեյի ամենահայտնի երաժշտական արտադրություններում՝ Ջոնա Քանդերի և Ֆրեդ Էբբի «Չիկագո» մյուզիքլում Վելմա Քելլինի դերը, «Երեք տարեկան օպերան»՝ Ջենի, «Համբուրիր ինձ, կատու» և շատ ուրիշներ։
1986 թվականին Ռիվերան ավտովթարի է ենթարկվել Նյու Յորքի կենտրոնում։ Տասնութ կոտրվածքները անհնարին են դարձրել մյուզիքլի դերասանուհու հետագա կարիերան։ Երկու տարվա վերականգնումից հետո Ռիվերան ընկղմվել է ռեստորանային բիզնեսի մեջ։
2003 թվականին Ռիվերան վերադարձել է Բրոդվեյ՝ «Ինը» բեմադրությանը մասնակցած։ Սա Ֆեդերիկո Ֆելինիի «Ութ ու կես» («8½») ֆիլմի սցենարի երաժշտական մշակումն է եղել։ Յոթանասունամյա դերասանուհին կատարել է մի քանի վոկալ և պարային համարներ։ Նրա գործընկերն Անտոնիո Բանդերասն էր[11]։
2009 թվականի օգոստոսին Բարաք Օբամայից ստացել է ԱՄՆ բարձրագույն պարգևներից մեկը՝ Ազատության նախագահական մեդալը[12]։
2009 թվականի նոյեմբերին թողարկել է «Իսկ հիմա ես երգում եմ ռիթմ» երաժշտական սկավառակը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964 - «Հնարավորից այն կողմ» - The Outer Limits - տիկին Դեյմ
- 1969 - «Սիրելի Չարիթի» - Sweet Charity - Նիկի
- 1973 - The Marcus-Nelson Murders - Ջոզի Հոփեր
- 1973 - 1974 - The New Dick Van Dyke Show - Քոնի Ռիչարդսոն (7-րդ էպիզոդ)
- 1977 - Once Upon a Brothers Grimm - Կոճապղպեղի տիկին
- 1978 - «Սերժանտ Պեպերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբ» - Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band - Հարտլանդի հյուր*
- 1981 - Pippin: His Life and Times - Ֆաստրադա
- 1982 - Strawberry Ice
- 1982 - «Մեկ կյանք ապրելու համար» - One Life to Live - Մելոդի Ռեմբո
- 1987 - «Մադամ Մեյֆլաուեր» - Mayflower Madam - Ռայզա Դիքստայն
- 1997 - «Հեքիաթային պատմություններ բոլոր երեխաների համար» - Happily Ever After: Fairy Tales for Every Child - Քեթի
- 2002 - «Չիկագո» - Chicago - Նիկի
- 2003 - 2004 - «Ճանապարհորդ Դորան» - Dora the Explorer - կախարդ (2 դրվագ, ձայնային գործողություն)
- 2005 - «Ուիլ և Գրեյս» - Will & Grace - Լենոր
- 2006 - «Կալամազու՞» - Kalamazoo? - Ջաննինա
- 2011 - «Միայն Նյութեր» - Submissions Only - Գլեդիս Ֆրանկլին
- 2018 - Waiting in the Wings: Still Waiting - Բրոդվեյի դիվա
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Աշխատանքի անվանում | Արդյունք |
---|---|---|---|---|
«Թոնի» | 1961 | «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մյուզիքլում» | «Ցտեսություն, թռչուն» | Առաջադրված |
1976 | «Լավագույն դերասանուհի մյուզիքլում» | «Չիկագո» | Առաջադրված | |
1981 | «Վերադարձեք թռչունին» | Առաջադրված | ||
1983 | «Մերլին» | Առաջադրված | ||
1984 | «Սահադաշտ» | Հաղթանակ | ||
1986 | «Ջերի Աղջիկ» | Առաջադրված | ||
1993 | «Սարդ-Կնոջ համբույրը» | Հաղթանակ | ||
2003 | «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մյուզիքլում» | «Ինը» | Առաջադրված | |
2006 | «Լավագույն դերասանուհի մյուզիքլում» | «Չիտա Ռիվերա. պարուհու կյանքը» | Առաջադրված | |
2015 | «Ծեր կնոջ այցը» | Առաջադրված | ||
2018 | «Գերազանցության մրցանակ» | — | Հաղթանակ | |
Դրամա Դեսկ | 1981 | «Լավագույն դերասանուհի մյուզիքլում» | «Ցտեսություն, թռչուն» | Առաջադրված |
1984 | «Սահադաշտ» | Հաղթանակ | ||
1993 | «Սարդ-Կնոջ համբույրը» | Հաղթանակ | ||
2003 | «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մյուզիքլում» | «Ինը» | Առաջադրված | |
2015 | «Լավագույն դերասանուհի մյուզիքլում» | «Հին տիկնոջ այցը» | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 5,0 5,1 5,2 Muere Chita Rivera, cantante y actriz ganadora del premio Tony, a los 91 años (իսպ.) — 2024.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ «Chita Rivera Biography (1933-)». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Q&A: Chita Rivera reflects on life in the theater — Taiwan News Online». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Website of the Jones Haywood School of Dance». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Chita Rivera Biography (1933-)». www.filmreference.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Welcome to Chita Rivera.com». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
- ↑ «President Obama Names Medal of Freedom Recipients» Արխիվացված 2009-12-15 Wayback Machine, White House Office of the Press Secretary, July 30, 2009
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 23 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Վաշինգտոն քաղաքում ծնվածներ
- Հունվարի 30 մահեր
- 2024 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի պարողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգիչներ
- Կինոդերասաններ
- Թատրոնի դերասաններ
- Պուերտոռիկացի դերասաններ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ