Չիպ և Դեյլ (կերպարներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Chip 'n' Dale
Chip Egg.jpg
Կերպարառյուծ
Սեռարական
Մազերշագանակագույն
Աչքերսև
ՍտեղծողՈւոլթ Դիսնեյ, Աբ Այվերքս

Չիպ և Դեյլ (անգլ.՝ Chip 'n' Dale), «Disney» ընկերության կողմից ստեղծված սկյուռներ։ Հայտնիությունը ձեռք են բերել «Չիպը և Դեյլը շտապում են օգնության» մուլտֆիլմի շնորհիվ, որը նկարահանվել է 1989-1990 թվականին (անգլ.՝ «Chip 'n Dale Rescue Rangers»):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի ապրիլի 2-ին առաջին անգամ Չիպն ու Դեյլը հայտնվել են «Շարքային Պլուտո» մուլտֆիլմում։ Ի սկզբանե նրանք չեն ունեցել իրարից տարբերակվող հատկանիշներ։ Մինչև 1956 թվականը նկարահանվել է 23 մուլտֆիլմ՝ Չիպի և Դեյլի մասնակցությամբ։ Շատ մուլտֆիլմերում նրանք եղել են գողեր։ 1983 թվականին Չիպը և Դեյլը հայտնվել են «Միկիի սուրբծննդյան պատմությունը» կարճամետրաժ մուլտֆիլմի էպիզոդիկ դերերում։ Նրանց անունները բառերի խաղ են, որը հիմնված է «Չիպենդեյլ» կահույքի ոճի վրա[1]։

Մուլտսերիալ «Չիպը և Դեյլը շտապում են օգնության»[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականների վերջին «Դիսնեյ» ընկերությունում հայտնվեց նոր մուլտսերիալի ստեղծման հարցը։ Սկզբում պլանավորվում էր վերցնել 1977 թվականի «Փրկարարները» դիսնեյան լիամետրաժ ֆիլմի հերոսներին, սակայն այդ ժամանակ արդեն նկարահանվել էր շարունակությունը՝ «Փրկարարներն Ավստրալիայում», ուստի որոշում է կայացվում՝ հրաժարվելու այդ մուլտֆիլմի կերպարներից։ Սկզբում նոր նախագիծը կոչվում էր «Miami Mice», ավելի ուշ վերանվանվել է «Rescue Rangers», որի գլխավոր հերոսը պետք է դառնար Կիտ Քոլբին (անգլ.՝ Kit Colby)[2]: Թեև պրոդյուսերները հետաքրքրվում էին նոր նախագծով, բայց գլխավոր հերոսը նրանց դուր չի գալիս, և այդ ժամանակ որոշվում է օգտագործել հին հերոսներին՝ Չիպին և Դեյլին, որոնք առաջին անգամ հայտնվել էին 1943 թվականին։ Կերպարները զգալիորեն վերամշակվել են, նրանք այժմ ունեն հագուստ (Չիպը՝ նրբաճաշակ գլխարկ և կաշվե մորթուց «թռչող» բաճկոն, Դեյլը՝ կարմիր «Հավայան» դեղին նախշերով վերնաշապիկ[3]։ Հերոսների կերպարները փոքր-ինչ փոխեցին, փրկարարների թիմին ավելացրեցին նոր հերոսներ և տեղափոխեցին մուլտֆիլմի գործողությունը Նյու Յորք։ Սերիալը բավական տարածված էր, նրա մոտիվներով ստեղծվել էին կոմիքսներ, ինչպես նաև Chip 'n Dale: Rescue Rangers և Chip 'n Dale: Rescue Rangers 2 համակարգչային խաղերը։ ԽՍՀՄ-ում շարքի պրեմիերան տեղի է ունեցել 1991 թվականին։ «Փրկարարների» թիմը նաև հայտնվել է 2017-ի «բադի պատմության» վերագործարկման երրորդ եթերաշրջանում։

«Միկի Մաուսի ակումբը» մուլտսերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիպը և Դեյլը հաճախ են հայտնվել «Միկի Մաուսի ակումբը» սերիալում։

  1. «Daisy-Bo-Peep»
  2. «Donald’s Big Balloon Race»
  3. «Մինիի ծննդյան տարեդարձը» / «Minnie’s Birthday»
  4. «Տափկնոցի» / «Mickey Go Seek»
  5. «Դեյզիի պարը» / «Daisy’s Dance»
  6. «Pluto’s Best»
  7. «Daisy in the Sky»
  8. «Goofy the Great»
  9. «Mickey’s Great Clubhouse Hunt»
  10. «Donald’s Hiccups»
  11. «Minnie’s Picnic»
  12. «Goofy in Training»
  13. «Mickey’s Big Band Concert»
  14. «Clarabelle’s Clubhouse Carnival»
  15. «Minnie’s Mystery»
  16. «Mickey’s Comet»
  17. «Space Captain Donald»
  18. «The Friendship Team»
  19. «Pluto’s Playmate»
  20. «Choo-Choo Express»
  21. «Goofy’s Coconutty Monkey»
  22. «Daisy the Painter»
  23. «Mickey’s Adventures in Wonderland»
  24. «Chip’s and Dale’s First Beach Trip»
  25. «Minnie’s Mouseke-Calendar»
  26. «Minnie’s Wizard of Dizz»
  27. «Minnie and Daisy’s Flower Shower»
  28. «Secret Spy Daisy»
  29. «Minnie in Tuffyland»

Չիպի և Դեյլի մասնակցությամբ մուլտֆիլմերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Պրեմիերայի թիվ
1 «Private Pluto» 1943 թվականի ապրիլի 2
2 «Squatter’s Right» 1946 թվականի հունիսի 7
3 «Chip an' Dale» 1947թվականի նոյեմբերի 28
4 «Three for Breakfast» 1948 թվականի նոյեմբերի 5
5 «Winter Storage» 1949 հունիսի 3
6 «All in a Nutshell» 1949 թվականի սեպտեմբերի 2
7 «Toy Tinkers» 1949 թվականի դեկտեմբերի 16
8 «Crazy Over Daisy» 1950 թվականի նոյեմբերի 25
9 «Trailer Horn» 1950 թվականի ապրիլի 28
10 «Food for Feudin’» 1950 թվականի օգոստոսի 11
11 «Out on a Limb» 1950 թվականի դեկտեմբերի 15
12 «Chicken in the Rough» 1951 թվականի հունվարի 19
13 «Corn Chips» 1951 թվականի 23
14 «Test Pilot Donald» 1951 թվականի հունիսի 8
15 «Out of Scale» 1951 թվականի նոյեմբերի 2
16 «Donald Applecore» 1952 թվականի նոյեմբերի 8
17 «Two Chips and a Miss» 1952 թվականի մարտի 21
18 «Pluto’s Christmas Tree» 1952 թվականի նոյեմբերի 21
19 «Working for Peanuts» 1952 թվականի հունիսի 3
20 «The Lone Chipmunks» 1954 թվականի ապրիլի 19
21 «Dragon Around» 1954 թվական
22 «Up a Tree» 1955 թվականի սեպտեմբերի 23
23 «Chips Ahoy» 1956 года փետրվարի 21
24 «Donald and the Big Nut» 1999 թվական
25 «Mickey’s Mixed Nuts» 2000 թվական
26 «Golf Nut Donald» 2001 թվական

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедия любимых героев. — Эксмо, 2015. — С. 129. — 136 с. — (Disney. Коллекционное издание). — ISBN 978-5-699-80296-8
  • Молтин, Леонард Молтин Леонард О мышах и магии. История американского рисованного фильма= Of Mice and Magic. A History of American Animated Cartoons / Переводчик Хитрук, Фёдор Савельевич Хитрук Ф.С.. — М.: Издательство Дединского, 2018. — С. 433-453. — 640 с. — ISBN 978-5-6040967-0-3
    • с.433-453 — Полный список коротких мультфильмов Уолта Диснея с названиями на английском и русском языках с указанием главных героев.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]