Չիպիոնայի փարոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիպիոնայի փարոս
Տեսակփարոս
Վարչական միավորՉիպիոնա
Գտնվում է ափինԿադիսի ծոց
Երկիր Իսպանիա[1]
Կառուցվել է1863[1]
Պաշտոնական բացում1867
Նյութքար[2]
Բարձրություն62 մետր[1]
Լույսի բարձրություն69 մետր[1]
Լույսի հեռավորություն46 300 մետր[1]
Լույսի առանձնահատկությունFl W 10s և L 0 3 oc 9 7[1]
ARLHSSPA301
Քարտեզ
Քարտեզ
 Faro de Chipiona Վիքիպահեստում

Չիպիոնայի փարոս (իսպ.՝ Faro de Chipiona), փարոս Անդալուզիայի Կադիս նահանգի Չիպիոնա քաղաքում։ Իսպանիայի ամենաբարձր փարոսն է, աշխարհի ամենաբարձր փարոսների ցանկում քսաներորդ տեղն է զբաղեցնում[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարոսի բարձրությունը 62.5 մ է, ջահերը տեղադրված են ծովի մակարդակից 68.9 մ բարձրության վրա։ Պարզ եղանակին գիշերները Չիպիոնայի փարոսը տեսանելի է 25 ծովային մղոն (46.3 կմ) հեռավորությունից ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց դիրքով. այդ պատճառով էլ փարոսը կիրառվում է ոչ միայն ծովային տրասպորտային միջոցների, այլև օդային միջոցների կողմնորոշման նպատակով[4][5]։ Չիպինայի փարոսը նախագծել է ճարտարապետ Խայմե Ֆոնտը, ով Բարսելոնայից է եղել։ Փարոսն ունի գլանի տեսք, որ վերևում փոքր-ինչ նեղանում է` հիշեցնելով հին հռոմեական դասական սյուները։ Փարոսը կառուցված է խեցային կրաքարից (քարացած խեցիները լավ տեսանելի են փարոսի մակերևույթին)։ Փարոսի հիմքը քառահարկ է, կողքին կառուցողի երկհարկանի տունն է[6]։ Ջահի հատվածի տակ կա դիտահարթակ, ուր տանում են ժապավենաձև սանդուղքի քարե 344 աստիճանները[7]։ 1998 թվականից փարոս կարելի է բարձրանալ ամռանը շաբաթվա հինգ օրերին, իսկ տարվա մնացած եղանակներին` հազվադեպ[8][9]։

Փարոսի ջահը մեկ լիարժեք պտույտ է կատարում երեսուն վայրկյանում` երեք բացվածքներով արձակելով 0.3 վայրկյան տևողությամբ ազդանշան[4]։ Բացվածքները տեղադրված են միմյանցից 120° անկյան տակ այնպես, որ փարոսի լուսային բնութագիրը կազմում է Fl W 10s (ամեն 10 վայրկյանից հետո մեկ սպիտակ լուսարձակում)[10]։ Փարոսի ոսպնյակը պտտվում է հերմետիկ անոթում, որ լցված է սնդիկով, ինչի հետևանքով գրեթե բացակայում է շփման ուժը, և այդպիսի թեթև մեխանիզմի պարագայում առանցքակալի անհրաժեշտություն չի առաջանում[11]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեղում առաջին անգամ փարոս է կառուցվել դեռևս Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում` մ. թ. ա. 140 թվականին քաղաքական գործիչ, զորավար Քվինտոս Սերվիլիա Ցեպիոնի հրամանով, ով այդպիսով փորձել է լուծել հաճախակի նավաբեկությունների խնդիրը Գվադալկիվիր գետի գետաբերանում, Պիեդրա Սալմեդինի առափնյա ծանծաղուտում[7]։ Փարոսն անվանակոչվել է Ցեպիոնի փարոս (լատին․՝ Turris Caepionis). հենց այս անվանումից էլ իր անունն է ստացել բնակավայրը` Չեպիոնա։ Հին հույն պատմագիր և աշխարհագրագետ Ստրաբոնը հիշատակել է այս փարոսի մասին` այն համեմատելով լեգենդար Ալեքսանդրիայի փարոսի հետ[8]։

Առաջին անգամ փարոսի վերականգնման մասին խոսել է իսպանացի հնագետ, ճարտարապետ և արաբագետ Էդուարդո Սաավեդրան 1857 թվականին, իսկ հին փարոսի տեղում նոր փարոսի կառուցման ամբողջական նախագիծն առաջարկել է կատալոնացի ինժեներ Խայմե Ֆոնտը 1862 թվականին։ Ապագա աշտարակի անկյունաքարը դրվել է 1863 թվականի ապրիլի 30-ին։ Փարոսի շինարարությունը տևել է չորս տարի, և շենքը շահագործման է հանձնվել 1867 թվականի նոյեմբերի 28-ին, իսկ շինարարության վերջնակետը դրվել է 1869 թվականի հունիսի 21-ին[8]։ Շինարարության նախագծի արժեքը կազմել է 470 միլիոն իսպանական էսկուդո[12]։ Սկզբնական շրջանում լույսի ստացման համար կիրառում էին զեյթունի ձեթ և պարաֆին, այնուհետև` նավթ և գազ[8]։ 1942 թվականին դրանց փոխարինելու են գալիս էլեկտրական լամպերը` 3.000 վատտ հզորությամբ, իսկ 1999 թվականին դրանք իրենց հերթին փոխարինվում են հալոգենային լամպերով` մոտ 500.000 լյումեն լուսային հոսքով[5]։

Անցած կես դարի ընթացքում Չիպիոնայի փարոսը միայն երկու անգամ է հանգել։ Առաջին անգամ դա կատարվել է 1898 թվականին Կուբայի անկախության պատերազմի ժամանակ. այդ ընթացքում Կադիսի բոլոր փարոսները հագնցվել են 6-8 ամսով, քանի որ Իսպանիան, ով այդ հակամարտության մեջ ի դեմս ԱՄՆ-ի հակառակորդ էր տեսնում, զգուշանում էր ծովի կողմից ամերիկյան նավերի ներխուժումից։

Երկրորդ անգամ փարոսը հանգել է 1936 թվականին և չի աշխատել ամբողջ երեք տարի` Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ողջ ընթացքում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 09180 - ChipionaMinistry of Development.
  2. https://sevilla.abc.es/sevilla/faro-chipiona-vigila-sevilla-20220827073700-nts.html
  3. The Tallest Lighthouses Արխիվացված 2017-08-05 Wayback Machine(անգլ.) на сайте unc.edu
  4. 4,0 4,1 List of Lights, Radio Aids and Fog Signals. The West Coasts of Europe and Africa, the Mediterranean Sea, Black Sea and Azovskoye More (Sea of Azov) Արխիվացված 2017-07-31 Wayback Machine(անգլ.) (2015) стр. 66
  5. 5,0 5,1 Франциско Хосе Роман. Chipiona, el último gran faro(իսպ.) на сайте elpais.com, 8 августа 2009
  6. Lighthouses of Spain: Western Andalusia Արխիվացված 2016-03-03 Wayback Machine(անգլ.) на сайте unc.edu
  7. 7,0 7,1 Chipiona Tourist Information(անգլ.) на сайте eyeonspain.com, 22 сентября 2008
  8. 8,0 8,1 8,2 8,3 Ф. Хавье Франко. El año del Faro de Chipiona(իսպ.) на сайте diariodejerez.es, 30 декабря 2012
  9. Франциско Хосе Роман. Desde la linterna del mar El faro de Chipiona, el más alto de España, abre sus puertas a los visitantes(իսպ.) на сайте elpais.com, 23 июля 1998
  10. Chipiona (Punta del Perro)(գերմ.) на сайте leuchttuerme.net
  11. Faro de Chipiona Արխիվացված 2021-03-04 Wayback Machine(իսպ.) на сайте portal.apsevilla.com
  12. Memoria sobre las obras públicas en 1867, 1868 y 1869: comprendiendo lo relativo a puertos, faros, boyas, valizas, ríos, canales y aprovechamiento de aguas(իսպ.) (1871), стр. 119

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիպիոնայի փարոս» հոդվածին։