Չինկվե-Տերրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային պարկ
Չինկվե-Տերրե
it/Parco nazionale delle Cinque Terre
Spezia vernazza.jpg
Չինկվե-Տերրե ազգային պարկի համայնապատկերը Վերնացայից
Կոորդինատներ: 44°06′00″ հս․ լ. 9°43′00″ ավ. ե. / 44.10000° հս․. լ. 9.71667° ավ. ե. / 44.10000; 9.71667
Երկիր Իտալիա Իտալիա
Մարզ Լիգուրիա
Շրջան Սպեցիա
Կլիմայի տեսակ միջերկրածովյան
Խոսվող լեզուներ իտալերեն
Ազգային կազմ իտալացիներ
Կրոնական կազմ կաթոլիկություն
Ժամային գոտի UTCUTC+1
Հեռախոսային կոդ +39 0187
Փոստային ինդեքս 19017
Պաշտոնական կայք parks.it/parco.nazionale.cinque.terre/Eindex.php
##Չինկվե-Տերրե (Իտալիա)
Red pog.png
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 826
ռուս..անգլ..ֆր.

Չինկվե-Տերրե (իտալ.՝ Cinque Terre, լիգ.՝ Sinque Tere), Իտալիայի ազգային պարկը, իր մեջ ներառում է ձեռակերտ տեռասներ և հինգ ոչ մեծ բնակավայրեր Լիգուրիա մարզի Սպեցիա գավառում[1]։ Տարածքը գտնվում է Ռիվիերայի արևելյան կողմում: Տեղական հուշարձանները թվագրվում են միջնադարին: 1997 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕի համաշխարհային ժառանգության ցանկում:

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինկվե-Տերրեի մարզը գտնվում է Սպեցիա քաղաքից 5 կմ դեպի արևմուտք:

Չինկվե-Տերրեի կազմում ընդգրկված են Մոնտերոսո ալ Մարե, Վերնացա, Կորնիլիա, Մանարոլա և Ռիոմաջորե բնակավայրերը: Բացի Մոնտերոսոի, մնացած բնակավայրերում արգելված է ավտոմոբիլային երթևեկությունը, իսկ Մոնտերոսոում խստ սահմանափակ է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինկվե-Տերրեի կազմում ընդգրկված տեղանքը բնակեցվել է XI դարում:

1997 թվականին Չինկվե-Տերրեն Պորտովեներե քաղաքի և մոտակա կղզիների հետ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕի համաշխարհային ժառանգության ցանկում[2]: Իտալիայի հայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկն է[3][4]:

Չինկվե-Տերրեի ափերը ժայռոտ են և քարքարոտ, բացի Մոնտերոսոի ավազոտ ափերից:

Պահպանվել են միջնադարյան պաշտպանական կառույցներ ծովահեներից պաշտպանվելու համար:

Մանարոլան և Ռիոմաջորեն միացնում է գեղատեսիլ Սիրո ճանապարհը (իտալ. Via dell’Amore)[5]:

Խոհանոցը հիմնականում կազմված է ծովամթերքից, աճեցվում են նաև խաղող և ձիթապտուղ, արտադրում են գինի և Լիկյոր:

Հարևան քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Le Cinque Terre, April 2012 www.lecinqueterre.org
  2. Объект № 826 Всемирного наследия ЮНЕСКО
  3. Bottazzi, C. 2006 Evaluation of the tourist demand in management plans for UNESCO sites : The case of the Cinque Terre Park (Italy). First International Symposium on Environmental Identities and Mediterranean Area 1: 500–505.
  4. Carrier, James G., West, Page. 2004 Ecotourism and Authenticity. Current Anthropology. 4(4) 483-251.
  5. http://www.parconazionale5terre.it