Չինգիզ խանի արձան (Ցոնժին Բոլդոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինգիզ խանի ձիով արձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակcolossal statue?
Ստեղծում2008
Բարձրություն40 մետր և 10 մետր
Երկիր Մոնղոլիա
ԲնակավայրNalaikh?
ՆյութՉժանգոտող պողպատ
Հիմնական թեմաՉինգիզ խան
Ներկա վիճակկանգուն
 Genghis Khan Equestrian Statue, Tsonjin Boldog Վիքիպահեստում

Չինգիզ խանի ձիով արձանը Ցոնժին Բոլդոգում (մոնղ.՝ Чингис хааны морьт хөшөө), Մոնղոլիայում Չինգիզ խանի ամենամեծ հուշարձանը և ամենամեծ ձիով արձանն աշխարհում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանը տեղակայված է Ուլան Բատորից 54 կմ հարավ-արևելք՝ Տուվե նահանգի, Էրդենե մարզի Ցոնժին Բոլդոգ շրջանում, ոչ հեռու Տուուլ գետի ափից, այն վայրում, որտեղ, ըստ բանավոր զրույցի, Չինգիզ խանը գտել էր ոսկե մտրակ։ Արձանի նախագծի հեղինակը քանդակագործ Դ. Էրդենեբիլեգն է, մասնակցել է ճարտարապետ Ժ. Էնխժարգալը։ Արձանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2008 թվականի սեպտեմբերի 26-ին[2]։

Արձանի բարձրությունը 40 մ է՝ առանց 10 մետրանոց պատվանդանի բարձրության հաշվման։ Արձանը պատված է 250 տոննա չժանգոտվող պողպատով և շրջապատված է 36 սյուներով, որոնք խորհրդանշում են Մոնղոլական կայսրության խաներին՝ Չինգիզ խանից մինչև Լինդեն խան։ Երկհարկանի պատվանդանի մեջ տեղավորված են գեղարվեստական պատկերասրահ, խուննուի պատմության թանգարան, բիլիարդանոց, ռեստորաններ, հուշանվերների խանութ և նիստերի դահլիճ[3]։ Ձիու գլխում տեղակայված է դիտահարթակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Халимагийн тэргүүн Чингисийн морьт хөшөөг үзэж сонирхлоо
  2. The Chinggis Khan Statue Complex Արխիվացված 2012-04-25 Wayback Machine Mongolian National Tourism Organization
  3. «Чингис хааны хөшөөт цогцолбор». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.