Չինարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Չինարի
Հայ-ադրբեջանական շփման գծից տեսարան դեպի Չինարի գյուղ և Խորանաշատ վանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշի մարզ
ՀամայնքԲերդ համայնք
Այլ անվանումներԽորանաշատ
ԲԾՄ750 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1256 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունչինարեցի, չինրեցի
Ժամային գոտիUTC+4
Չինարի (Հայաստան)##
Չինարի (Հայաստան)
Չինարի (Տավուշի մարզ)##
Չինարի (Տավուշի մարզ)

Չինարի, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինարի անունը հավանաբար առաջացել է նրանից, որ այդ տարածքում աճել են հսկայական չինարի ծառեր, որոնցից մի քանիսը մինչև օրս էլ կանգուն են[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինարի գյուղը գտնվում է Գարդմանի արևմտյան լեռնաբազուկի արևմտահայաց լանջի ստորոտում, Աղնջա գետի աջափնյակում։

Համայնքի վարչական կենտրոն Բերդ քաղաքից հեռու է 14 կմ դեպի հարավ-արևելք, Տավուշի մարզի մարզկենտրոն Իջևանից՝ 102 կմ, մայրաքաղաք Երևանից՝ 235 կմ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է կլիմայական մերձարևադարձային գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +25 C է, ձմռանը՝ 0 C ։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 750 մ բարձրության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինարի գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ 2004 թվականի դրությամբ պետության կողմից պաշտպանվող հուշարձանների ցանկում ներառվել է 10 միավոր հուշարձանախումբ ընդհանուր 27 անուն հուշարձան[3]։

Այդ հուշարձաններից են գյուղից 1․5 կմ դեպի հյուսիս գտնվող և մ․թ․ա․ 2-րդից 1-ին հազարամյակով թվագրվող Ազատավան ամրոցը, գյուղից 500 մ արևմուտք գտնվող և մ․թ․ա․ 2-րդից 1-ին հազարամյակով թվագրվող դամբարանադաշտը, գյուղից 2 կմ դեպի հյուսիս, հայ-ադրբեջանական շփման գծի մոտ գտնվող և մ․թ․ա․ 2-րդից 1-ին հազարամյակով թվագրվող դամբարանադաշտը, գյուղից 2․5 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող և 13-րդ դարով թվագրվող Խորանաշատ վանական համալիրը, գյուղի հարավ-արևմտյան եզրին գտնվող և մ․թ․ա․ 6-ից 5-րդ դարերով թվագրվող Սալքարի տաճարը, գյուղի հյուսիս-արևմտյան կողմում գտնվող և 13-ից 15-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, բազմաթիվ խաչքարեր և այլ հուշարձաններ[3]։

Խորանաշատի վանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորանաշատի վանական համալիրը Վահրամյանների իշխանատիրույթի կողմնակալ-հրամանատար Վահրամ Բ Գագեցու հովանավորությամբ հիմնադրել է Վանական Վարդապետը[4] 13-րդ դարի սկզբներին։ Վանքը կազմված է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, Սուրբ Կիրակի եկեղեցուց, Սուրբ Ճգնավոր եկեղեցուց, գավթից, միջնադարյան գերեզմանոցից և այլ կառույցներից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականին Չինարի գյուղում կար 50 տնտեսություն, 210 բնակչով։ Առաջին անգամ Չինարի գյուղը, որպես առանձին վարչական միավոր, մարդահամարի է ենթարկվել 1908 թվականին, որի ժամանակ բնակչության թիվը կազմում էր 523 մարդ։ Այդ աճի մեծ տարբերությունը պայմանավորված էր հարևան Այգեձոր գյուղից բնակչության ներհոսքով[2]։ Այգեձորից տեղափոխված տոհմերն ու տոհմաճյուղերն էին Աղամանք կամ Միրզոյանները, Ջուլհականք, Գյորգունք կամ Պետրոսյանները (Իրիցանք), Չաղալանք, Ղասունք կամ Արզումանանք, Ապերանք, Ռստամանք (Բագրատունի Մելիք Առուստամի սերունդները,որոնք եկել են մայրաքաղաք Անիից և մելիքություն ունեին նաև Գարդմանում` նստավայրը Բարսում), Պրունանք (Հովակիմյանները), Մակառանք, Պետունք, Վըսկանանք[2]։

1965 թվականին գյուղն ուներ 320 տնտեսություն 1661 բնակչով։

Համաձայն 2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մարդահամարի արդյունքների՝ Չինարիի մշտական բնակչությունը կազմել է 887, առկա բնակչությունը՝ 814 մարդ[5]։ Ստորև ներկայացված է Չինարի գյուղի բնակչության վերաբերյալ վիճակագրական տվյալներ ըստ տարիների[6]՝

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011 2012
Բնակիչ 614 707 1097 1464 1575 1473 1467 1253 887[5] 1256

Համայնքային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի դպրոց, բուժկետ, փոստի բաժանմունք, մշակույթի տուն, մանկապարտեզ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բերդ համայնքի մասին տեղեկություններ Տավուշի մարզպետարանի կայքում, (արխիվացված 06․04․2024 թվականին)
  2. 2,0 2,1 2,2 Արտակ Կարապետի Տեր Գրիգորյան «Տավուշ (Շամշադին)», Երևան 2013, էջ 182
  3. 3,0 3,1 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 30 դեկտեմբերի 2004 թվականի N 1929-Ն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը հաստատելու մասին, (արխիվացված տարբերակը arlis.am-ում)։
  4. Հ. Ոսկյան, Հովհաննես Վանական և յուր դպրոցը, Վիեննա, 1922 թվական
  5. 5,0 5,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 164» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.