Չինաստանի վարչական բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մեծ բնակչության և զբաղեցնող տարածքի ընդարձակության պատճառով Չինաստանի վարչական բաժանումը հին ժամանակներից եղել է բազմաստիճան: ՉԺՀ Սահմանադրությունում դե յուրե նախատեսված է երկաստիճան վարչական բաժանում՝ նահանգներ, ինքնավար շրջաններ, կենտրոնական ենթարկման քաղաքներ, գավառներ և գավառակներ: Սակայն դե ֆակտո մայրացամաքային Չինաստանում հաշվում են տեղական ինքնավարության հինգ մակարդակ՝ նահանգ, շրջան, գավառ, գավառակ և գյուղ: Թայվանի վարչական բաժանումը շատ նման է ՉԺԴ բաժանման նման, սակայն Թայվանում փաստորեն լուծարված են նահանագները և բացակայում են շրջանները (տես՝ Թայվանի վարչական բաժանում հոդվածը):

Բացի վարչական դերի, նահանգները ունեն մշակութային հատկանիշեր և ամեն նահանգի բնակիչներին ընդունված է առանձնացնել համապատասխան ստերեոտիպի բնավորության գծերով: Նահանգների ժամանակակից սահմանների մեծամասնությունը որոշված է եղել դեռ Մին տոհմի օրոք: Այդ ժամանակներից լուրջ փոփոխությունների է ենթարկվել միայն Հյուսիսարևելքի վարչական բաժանումը: Բացի այդ կոմունիստների իշխանության գլուխ անցնելու հետո Չինաստանում հաստատվել են ինքնավար շրջաններ, հետևելով ազգային ինքնավարության խորհրդային տեսությանը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]