Jump to content

Չինաստանի հանրապետություն (1912–1949)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինաստանի Հանրապետություն
դրոշ Խմբագրել Wikidata
զինանշան Խմբագրել Wikidata
պատմական պետություն Խմբագրել Wikidata
Մասն էԱռաջին համաշխարհային պատերազմի դաշնակիցներ, Հակահիտլերյան խմբավորում Խմբագրել Wikidata
Ստեղծում1 հունվարի 1912 Խմբագրել Wikidata
Մասնակից էԽաղաղօվկիանոսյան պատերազմ, Երկրորդ ճապոնա-չինական պատերազմ, Չին-խորհրդային հակամարտություն, Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ Խմբագրել Wikidata
ՀիմնադիրՍուն Յաթ-Սեն Խմբագրել Wikidata
Պաշտոնական լեզուStandard Taiwanese Mandarin, Old National Pronunciation Խմբագրել Wikidata
ՄայրցամաքԱսիա Խմբագրել Wikidata
ԵրկիրՉինաստանի Հանրապետություն Խմբագրել Wikidata
Located in the present-day admi­nis­tra­ti­ve ter­ri­to­rial entityՉինաստան, Թայվան, Մոնղոլիա Խմբագրել Wikidata
Բնաշխարհագրական օբյեկտի տարածքումՉինաստան Խմբագրել Wikidata
Կոորդինատներ40°0′0″N 110°0′0″E Խմբագրել Wikidata
Կառավարման կարգհանրապետություն Խմբագրել Wikidata
ԱնդամակցությունՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ, Միավորված ազգերի կազմակերպություն Խմբագրել Wikidata
Արժույթյուան Խմբագրել Wikidata
Սահմանակցում էՃապոնական կայսրություն Խմբագրել Wikidata
ՀաջորդՉինաստան Խմբագրել Wikidata
ՀաջորդողՉինաստան, Թայվան, Tannu Uriankhai, Մանջոու-Գո, Kingdom Shunzheng, Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն Խմբագրել Wikidata
ՆախորդողըՑին կայսրություն, Մանջոու-Գո, Չինական կայսրություն Խմբագրել Wikidata
Օգտագործվող լեզուհյուսիսային չինարեն Խմբագրել Wikidata
Նշանակալից իրադարձությունՍինհայական հեղափոխություն Խմբագրել Wikidata
Լուծարման ամսաթիվ7 դեկտեմբերի 1949, 1971 Խմբագրել Wikidata
ԴրոշԹայվանի դրոշ Խմբագրել Wikidata
Կազմված էProvisional Government of the Republic of China, Q10876448, Beiyang Government, National Government of the Republic of China, Government of the Republic of China Խմբագրել Wikidata
Քարտեզ

Չինաստանի Հանրապետությունը պետություն էր Արևելյան Ասիայում, որը գոյություն է ունեցել 1912 թվականից մինչև 1949 թվականը։ Այն ձևավորվել է Սինհայական հեղափոխության արդյունքում՝ փոխարինելով Ցին դինաստիային և վերջ դնելով Չինաստանում հազարամյակներ տևած միապետական կառավարմանը։ 1949 թվականի Չինական քաղաքացիական պատերազմում կոմունիստների հաղթանակից հետո հանրապետության կառավարությունը տեղափոխվեց Թայվան կղզի, իսկ մայրցամաքային Չինաստանում հռչակվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։

Հանրապետության հիմնադրումը կապված է Սուն Յաթ-Սենի և նրա գլխավորած Գոմինդան կուսակցության գործունեության հետ։ 1912 թվականին Սուն Յաթսենը դարձավ երկրի առաջին ժամանակավոր նախագահը։ Սակայն շուտով իշխանությունն անցավ զինվորական Յուան Շիկայ նախագահին, ինչը հանգեցրեց քաղաքական անայունության և տարածաշրջանային ռազմական խմբավորումների կամ միլիտարիստների իշխանության գալուն։1920-ական թվականների երկրորդ կեսին Չան Կայշիի գլխավորությամբ իրականացված Հյուսիսային արշավանքի արդյունքում երկիրը հիմնականում միավորվեց Գոմինդանի իշխանության ներքո, և մայրաքաղաք դարձավ Նանկինը։ Այս շրջանը պատմության մեջ հայտնի է որպես Նանկինյան տասնամյակ։ 1937 թվականին սկսվեց Չին-ճապոնական պատերազմը, որը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ասիական ճակատի մասը։ Պատերազմի ընթացքում երկրի տարածքի զգալի մասը հայտնվեց Ճապոնիայի օկուպացիայի տակ, իսկ կառավարությունը ստիպված եղավ տեղափոխվել Չունցին։ Ճապոնիայի պարտությունից հետո՝ 1945 թվականին, Գոմինդանի և Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջև վերսկսվեց քաղաքացիական պատերազմը։ 1949 թվականին կոմունիստները Մաո Ցզեդունի գլխավորությամբ վերահսկողություն հաստատեցին ամբողջ մայրցամաքային տարածքի վրա, ինչի հետևանքով Չան Կայշին և Գոմինդանի ղեկավարությունը տեղափոխվեցին Թայբեյ[1][2]։

Պետական կարգ և քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի Հանրապետության քաղաքական համակարգը հիմնված էր Սուն Յաթ-Սենի առաջ քաշած Ժողովրդական երեք սկզբունքների վրա, որոնք ներառում էին ազգայնականությունը, ժողովրդավարությունը և ժողովրդական բարեկեցությունը։1920-ական թվականների վերջից երկրում հաստատվել էր Գոմինդանի միակուսակցական ղեկավարումը, որը դիտարկվում էր որպես ժողովրդավարության անցման միջանկյալ փուլ։ 1947 թվականին ընդունվեց Չինաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որով ձևավորվեց պետական իշխանության հինգ ճյուղերից բաղկացած կառավարման համակարգը[3][4]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետության գոյության տարիներին Չինաստանի տնտեսությունը գտնվում էր անկայուն վիճակում։ Գյուղատնտեսությունը շարունակում էր մնալ տնտեսության հիմնական ճյուղը, որտեղ զբաղված էր բնակչության մեծ մասը։ Նանկինյան տասնամյակի ընթացքում նկատվեց արդյունաբերության և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում, կատարվեց դրամական համակարգի բարեփոխում։ Սակայն Չին-ճապոնական պատերազմը և դրան հաջորդած քաղաքացիական պատերազմը հանգեցրին տնտեսական ճգնաժամի, բարձր գնաճի և դրամաշրջանառության քայքայման[5]։

Ժողովրդագրություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի առաջին կեսին Չինաստանն ուներ աշխարհի ամենամեծ բնակչությունը, որը գնահատվում էր շուրջ չորս հարյուր հիսուն միլիոն մարդ։ Բնակչության մեծամասնությունը կազմում էին հան չինացիները, սակայն երկրի տարածքում ապրում էին նաև բազմաթիվ ազգային փոքրամասնություններ։Այս ժամանակաշրջանում տեղի ունեցավ մշակութային և մտավոր վերելք, որը հայտնի է «Մայիսի չորսի շարժում» անվանմամբ։ Այն նպաստեց ժամանակակից չինարեն գրականության, կրթական համակարգի և գիտության զարգացմանը, ինչպես նաև արևմտյան գաղափարների տարածմանը Չինաստանում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Republic of China (1911/1912–1949). Berkshire. 2023-12-19. էջեր 1248–1395. ISBN 978-1-61472-005-8.
  2. Lowe, Peter (1987). «The Cambridge history of China. Vol. 13: Republican China 1912–1949, Part 2». International Affairs. 63 (2): 349–350. doi:10.2307/3025504. ISSN 1468-2346.
  3. The Constitution of the People's Republic of China. Elsevier. 2013. ISBN 978-0-08-030817-3.
  4. Tung, William L. (1964). The Nationalist Party in Power: Unification of China under Kuomintang Programs. Dordrecht: Springer Netherlands. էջեր 91–117. ISBN 978-94-015-0403-4.
  5. Feuerwerker, Albert (1983-09-30). Economic trends, 1912–49. Cambridge University Press. էջեր 28–127. ISBN 978-1-139-05479-9.
  6. Durand, John D. (1960-03). «The Population Statistics of China, A.D. 2-1953». Population Studies. 13 (3): 209. doi:10.2307/2172247. ISSN 0032-4728.