Չինաստանի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինաստանի զինանշան
中華人民共和國國徽
Մանրամասնություններ
Հաստատվածսեպտեմբերի 20, 1950
Համակարգչային
դիզայն
Չինաստան

Չինաստանի զինանշանը ընդունվել է 1950 թ. սեպտեմբերի 20-ին։ Այն բաղկացած է Երկնային խաղաղության դարպասից, որը հանդիսանում է մուտք Արգելված քաղաք, որն էլ իր հերթին գտնվում է Պեկինի Տյանանմըն հրապարակում։ Այս դարպասները խորհրդանշում չին ժողովրդի հնագույն ավանդույթները։

Դրա վերևում գտնվում են 5 աստղերը, որոնք կան նաև դրոշի վրա։ Շրջանակը պարուրված է բրնձի և ցորենի հասկերով, որոնք արտացոլում են մաոիստական փիլիսոփայությունը, ագրարային հեղափոխությունը։ Ներքևի մասում գտնվում է ատամնավոր անիվ, որը խորհրդանշում է արդյունաբերական աշխատողներին։

Զինանշանի կենտրոնում պատկերված է Տյանանմըն հրապարակը Պեկինում։