Չինական շաշկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չինական շաշկի (սեղանի խաղ)
ChineseCheckersboard.jpeg
Վերացական ռազմավարական խաղ
Տեսակվերացական ռազմավարական խաղ և խաղեր տախտակի վրա
ԵնթատեսակՀալմա
Խաղացողների քանակ2–4 կամ 6
Խաղացողների քանակ մինիմալ2
Խաղացողների քանակ մաքսիմալ6
Տարիք4+
Տեղադրման ժամանակ1 վայրկյան
Պարտիայի տևողություն10–30 րոպե
Կանոնների բարդությունՑածր
Ռազմավարության մակարդակԲարձր
Պատահականությունների ազդեցությունՏեսականորեն ոչ
Անհրաժեշտ ունակություններՏակտիկա, մարտավարություն
Chinese checkers Վիքիպահեստում

Չինական շաշկի (անգլ.՝ Chinese checkers), սեղանի ռազմավարական խաղ 2, 3, 4 կամ 6 խաղացողների համար:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած անվանը` խաղը գրեթե ոչ մի ընդհանրություն չունի շաշկիների հետ և ոչ մի կապ` Չինաստանի հետ: Չինական շաշկին Հալմա խաղի պարզեցված տարբերակն է, որը հորինվել է 1883-1884 թվականներին ԱՄՆ-ում: Խաղի ժամանակակից տեսքը ստեղծվել է 1892 թվականին Գերմանիայում՝ «Սթերն-Հալմա» (գերմ.՝ Stern-Halma) բառանվամբ (այսինքն՝ Հալմա աստղի տեսքով): «Չինական շաշկի» անվանումը հորինել են ամերիկացի ձեռնարկատերեր Բիլ և Ջեկ Պրեսմանիները, 1928 թվականին[1][2]:

Խաղի հավաքակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տղա՝ Դեյվիդ Շեֆլերը և Ջոն Հեննեսին, խաղում են չինական շաշկի Մոնրեալում գտնվող Մաքդոնալդ պարկի ամառային ճամբարում

Չինական շաշկին խաղում են կանոնավոր վեցանկյուն աստղի ձև ունեցող դաշտում: Խաղում են երկուսից վեց հոգով։ Երկու խաղացողի դեպքում յուրաքանչյուրը ստանում է 15 շաշկու խաղաքար, եթե նրանք երեք և ավելի են, ապա` 10-ական շաշկու խաղաքար: Խաղի ընթացքում բոլոր շաշկիները մնում են դաշտում. այս խաղում «ուտել» չկա[1]:

Խաղի կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական շաշկու գծապատկեր

Խաղացողները քայլերն անում են հերթով․ քայլ է անվանվում խաղաքարի տեղաշարժը մոտակա ազատ դաշտ։ Քայլն արվում է կամ խաղաքարը մեկ քայլ տեղափոխվելով, կամ՝ ցատկելով իր և այլոց խաղաքարերի վրայով։ Ցատկը արդարացված է, եթե քարերի մեջ կա միայն մեկ ազատ դաշտ։ Մեկ քայլի ընթացքում ցատկերը կարող են լինել մեկ կամ մի քանիսը, որը կախված է մեկումեջ ազատ դաշտերի առկայությունից։ Չի կարելի նույն խաղաքարի վրայով անցնել երկու անգամ։

Խաղի նպատակն է բոլոր քարերը հակառակորդի տիրույթում վերադասավորելը: Եթե երկու խաղացողներ դա արել են հավասար քանակությամբ քայլերով, արդյունքը հաշվում է ոչ-ոքի[3]:

Տարածվածությունը աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ չինական շաշկին շատ հայտնի է` կան շատ առցանց տարբերակներ Ֆլեշ ծրագրում (անգլ.՝ Flash), բջջային ծրագրեր Անդրոիդում (անգլ.՝ Android) և այլն: Աշխարհի շատ երկրներում խաղում են նաև խաղի սեղանային տարբերակը փայտե դաշտում: Խաղի մասերը արտադրվում են Չինաստանում և Գերմանիայում[4]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]