Չինական մեծ ջրանցք
Արտաքին տեսք

Չինական մեծ ջրանցք, Մեծ ջրանցք (չինարեն՝ Յունհե–տրանսպորտային գետ), Չինաստանում։ Հիդրոտեխնիկական խոշոր կառույց Է, նավարկելի ջրանցք։ Կառուցումն սկսվել է մ․թ․ա․ VI դ․, ավարտվել՝ XIII դ․։
Անցնում Է հյուսիսից–հարավ, Պեկինի շրջանից մինչև Հանչժոու, հատում Հուանհե, Հուայհե և Յանցզի գետերը։ Երկարությունը 1782 կմ Է, լայնությունը Շանդուն և Հեբեյ նահանգներում ամենանեղ կետում 40 մ է, Շանհայի ամենալայն կետում՝ 350 մ։ Ջրանցքը հագեցած է 21 շլյուզով։ Բեռնափոխադրումների առավելագույն հզորությունը տարեկան 10 մլն տոննա է։ Ջրանցքի համակարգն ընդգրկում է նաև բնական ջրային ուղիներ (Բայհե գետը, Վեյշանհու լիճը ևն)։
Չինական մեծ ջրանցքի հիմնական նավահանգիստներն են Յանչժոուն, Սուչժոուն, Ուսին, Հանչժոուն։ Ջրանցքով տեղափոխվում է ածուխ, հացահատիկ, անտառանյութ, բամբակ:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինական մեծ ջրանցք» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 27)։ ![]() |