Չինական մեծ հարթավայր
Արտաքին տեսք

Չինական մեծ հարթավայր, Հյուսիս–Չինական հարթավայր, խոշորագույն հարթավայրերից մեկը Արևելյան Ասիայում՝ Չինաստանում։ Ողողվում է Դեղին և Արևելաչինական ծովերի ջրերով։ Տարածությունը մոտ 325 հզ․ կմ² է։ Կազմված է Հուանհե, Հուայհե և այլ գետերի ալյուվիալ նստվածքներից։ Մակերևույթը առավելապես հարթ է, տիրապետում են 50–100 մ բարձրությունները, երբեմն հանդիպում են մնացորդային թմբեր, կազմված հիմքային ապարներից։ Արևելքում Շանդունյան լեռներն են։
Կլիման մերձարևադարձային մուսսոնային է։ Հաճախակի են հեղեղումները։ Խոշոր գետերն են Հուանհեն, Հայհեն, Հուայհեն, Լուանհեն։
Չինական մեծ հարթավայրը խիստ հերկված է։ Մշակում են ցորեն, բամբակենի, բրինձ, գետնանուշ։ Երկրագնդի խիտ բնակեցված շրջաններից է։ Չինական մեծ հարթավայրում են Պեկին, Թիենծին և այլ խոշոր քաղաքները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 27)։ ![]() |