Jump to content

Չինական հոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինական հոլ
Ենթակատեգորիահոլ Խմբագրել Wikidata
Անիմացիա

Չինական հոլ, պտտման գործընթացում շրջվելու հատկություն ունեցող հոլ:

Համեմատություն սովորական հոլի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական հոլը պտտելուց հետո (ցանկացած ուղղությամբ) ունի հետևյալ հատկությունները.

  • պտտման ընթացքում հոլի՝ կոշտ հարթությանը հպվող կետը չի փոխվում
  • հոլի ծանրության կենտրոնի բարձրությունը գործընթացի ընթացքում մնում է հաստատուն

Առաջին հայացքից թվում է, թե այս հատկությունները պետք է դիտվեն ցանկացած հոլի մոտ (որը ներսում էներգիայի աղբյուր չի պարունակում): Սակայն, հոլի հատուկ ձևի և մարմնում զանգվածի բաշխման շնորհիվ կարող է առաջանալ բարդացված պտույտ. ոտիկը վերև դիրքից պտտման սկսելուց որոշ ժամանակ անց հոլն անցնում է կողքի վրա՝ ոտիկը հորիզոնական դիրքով պտտման փուլին, իսկ հետո թռիչքաձև շրջվում է ոտիկի վրա՝ ծանրության կենտրոնը բարձրացնելով, և սկսում է պտտվել՝ հպվելով հարթությանը ոտիկի ծայրով՝ պահպանելով պտտման ուղղությունը: Հարկ է նշել, որ իմպուլսի մոմենտի նշանը պտտման գործընթացի ընթացքում չի փոխվում: Այդպիսի հոլերը կոչվում են «չինական հոլ» կամ «Թոմսոնի հոլ»:

Երևույթի ֆիզիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական գաղափարը կայանում է շփման ուժերի մոմենտի առաջացման և համապատասխան գիրոսկոպիկ պրեցեսիայի մեջ[1], որոնք ի վերջո պտտում են հոլը (հոլի անսովոր ձևի շնորհիվ) և վերջում հոլը կանգնում է ոտիկի վրա[2][3]:

Հայտնի հրապարակումներում համարվում է, որ շարժման հարթության հետ շփման կետի արագությունը հավասար է զրոյի[3][4]: Պ. Կոնտենսուն նշել է[4], որ խնդրի այսպիսի դրվածքը չի տալիս հոլի շարժման ճիշտ ֆիզիկական պատկեր: Վ. Ֆ. Ժուրավլյովը և Դ. Մ. Կլիմովը շփման կետում ներմուծեցին չոր շփման ուժեր և լիովին բացատրեցին չինական հոլի անսովոր շարժումը[5]:

Չինական հոլերի անսովոր դինամիկ հատկությունների վրա առաջին անգամ ուշադրություն է դարձրել լորդ Քելվինը[6]: 1891 թվականին չինական հոլի ձևերից մեկի համար՝ «Wendekreisel» անվանմամբ, տրվել է գերմանական №63261 արտոնագիր[7]: Սակայն, արտոնագրում նշված էին հոլի պարամետրեր, եթե ճշգրտորեն հետևել դրանց, այն չի շրջվի (հավանաբար, մրցակիցների կողմից պատճենումը դժվարացնելու համար): 1950 թվականին հոլը վերահայտնաբերեց դանիացի ինժեներ Վերներ Օստբերգը, որը նույնպես արտոնագիր ստացավ դրա համար[8]: Այդ ժամանակից ի վեր հոլերը մեծ հանրաճանաչություն են ձեռք բերել աշխարհում:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Перри Дж. Вращающийся волчок, Одесса, Mathesis, 1912. — 127с. с.46.
  2. Сайт «Научная Сеть». Механика твердого тела. Лекции. nature.web.ru Արխիվացված 2019-05-28 Wayback Machine
  3. 3,0 3,1 К. Магнус. Гироскоп. Теория и применение. М., 1974. (о сферическом волчке со смещённым центром тяжести)
  4. 4,0 4,1 П. Контенсу. Связь между трением скольжения и трением верчения и её учёт в теории волчка. // Проблемы гироскопии. М.: Мир, 1967. С. 60-77.
  5. В. Ф. Журавлёв, Д. М. Климов. О динамике волчка Томсона (тип-топ) на плоскости с реальным сухим трением. // Изв. МТТ. 2005. № 6. С. 157—168.
  6. J. Perry: «Spinning Tops», Society for promoting Christian knowledge (1890, есть русский перевод 1935) — история дискуссий Кельвина с коллегами по этому вопросу
  7. Патент 1891 года. (PDF-документ. Загрузка 105 Кбайт) fysikbasen.dk Արխիվացված 2016-09-14 Wayback Machine(գերմ.)
  8. Патент 1995 года. v3.espacenet.com(չաշխատող հղում)(անգլ.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]