Չինական դար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չինական դար (պարզեցված չինարեն՝ :中国世纪, ավանդական չինարեն՝ :中國世紀, փինյին՝ : Zhōngguó shìjì), նորաբանություն, ըստ որի ենթադրվում է, որ 21-րդ դարում համաշխարհային մասշտաբով տնտեսապես և քաղաքականապես կարող է գերակայող դառնալ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը[1] (ինչպես հայտնի է, տնտեսական ու քաղաքական գերակայության պարագան նկատի առնելով՝ 20-րդ դարն անվանել են ամերիկյան, 18-րդ և 19-րդ դարերը՝ բրիտանական)[2]։ «Չինական դար» արտահայտությունը գործածվում է այն կանխատեսմամբ, որ 21-րդ դարում Չինաստանի տնտեսությունը կարող է անցնել ԱՄՆ-ի տնտեսությանը և դառնալ խոշորագույնն ամբողջ աշխարհում[3]։ «Չինական դար»-ը հաճախ գործածվում է որպես «Չինաստանի վերելք» (China's rise կամ rise of China, պարզեցված չինարեն՝ :中国崛起, ավանդական չինարեն՝ :中國崛起, փինյին՝ : Zhōngguó juéqǐ ) եզրույթի հոմանիշ[4][5]։

Չինաստանը հանդես է եկել «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնությամբ, որը վերլուծաբանների կարծիքով՝ համաշխարհային գործերում առավել կարևոր դեր խաղալու ռազմավարական փորձ է և սպառնում է հետպատերազմյան դարաշրջանում ԱՄՆ-ի հեգեմոնիային[6][7][8]։ Բացի այդ, Չինաստանը դարձել է Ասիական բանկի և Զարգացման նոր բանկի համահիմնադիր՝ ֆինանսավորման ասպարեզում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մրցակցելու նպատակով[9][10]։ 2015 թվականին Չինաստանը գործի է գցել «Պատրաստված է Չինաստանում 2025» ծրագիրը, որը արտադրական սեկտորի հետագա զարգացմանն ուղղված ռազմավարական պլան է։

Չինաստանի՝ որպես համաշխարհային տնտեսական տերության կայացումը կապված է աշխատող ազգաբնակչության մեծաթիվության հետ։ Այդուհանդերձ՝ հարկ է հաշվի առնել նաև, որ Չինաստանի բնակչությունն ավելի արագ է ծերանում, քան աշխարհի մնացած գրեթե բոլոր երկրներինը։ Ներկայիս ժողովրդագրական միտումները կարող են խոչընդոտել տնտեսական աճին, հասարակական լուրջ հիմնախնդիրներ առաջացնել և սահմանափակել Չինաստանի՝ իբրև համաշխարհային նոր հեգեմոն գործելու հնարավորությունները[11][12][13]։ Կարևոր է նշել նաև, որ Չինաստանի տնտեսական աճն առաջին հերթին պայմանավորված է վերցրած պարտքերով, և դա նույնպես որոշակի վտանգ է պարունակում՝ վարկային դեֆոլտի և ֆինանսական պոտենցիալ ճգնաժամի զգալի ռիսկայնության առումով։

Ըստ The Economist ամսագրի՝ Չինաստանի տնտեսությունը դեռևս 2013 թվականին աշխարհում խոշորագույնն է դարձել գնողունակության պարիտետի (համամասնականության) տեսանկյունից[14]։ Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ արտարժույթի փոխանակման վարկանիշի առումով Չինաստանն ԱՄՆ-ին կարող է անցնել 2028[15] կամ 2026 թվականին, եթե չինական յուանը շարունակի առավել ամրապնդվել[16]։ 2021 թվականի հուլիս ամսվա դրությամբ՝ Bloomberg LP-ի վերլուծաբանները հաշվարկել են, որ Չինաստանը կամ 2030-ական թվականներին կանցնի ԱՄՆ-ին ու կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցեղ երկիրը, կամ երբեք չի հասնի այդ նպատակին։ Որոշ գիտնականներ էլ գտնում են, որ Չինաստանն արդեն իսկ հասել է իր վերելքի գագաթնակետին, և դրան կարող են հաջորդել վերահաս լճացումը կամ անկումը։

Բանավեճեր և գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՆԱ (ԱՄՆ դոլարներով) - ԱՄՆ, Չինաստան (ամերիկյան տրիլիոն դոլար, 1960–2019)
ՀՆԱ-ն մեկ անձի հաշվով - ԱՄՆ, Չինաստան (1960-2019)

Ըստ որոշ գնահատումների՝ Չինաստանի տնտեսությունը խոշորագույնն է եղել 16-րդ, 17-րդ դարերում և 19-րդ դարի առաջին տարիներին[17]։ Ջոզեֆ Ստիգլիցն էլ գտնում է, որ «Չինական դարը» սկսվել է 2014 թվականին[18]։ The Economist-ը, մեջբերելով Չինաստանի 2013 թվականի համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի ցուցանիշը՝ ըստ գնողունակության պարիտետի (հավասարակշռվածության), իր հերթին պնդում է, որ «Չինական դարը» ամբողջ թափով առաջ է ընթանում[19]։

2013 թվականին Չինաստանը հանդես եկավ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնությամբ՝ գրեթե մեկ տրիլիոն ամերիկյան դոլարի ընդհանուր ներդրումների հեռանկարով[20]։ Վերլուծաբանների կարծիքով՝ դա ռազմավարական քայլ էր՝ համաշխարհային գործերում ավելի մեծ դեր ստանձնելու նպատակով[6][7]։ Բացի այդ, Չինաստանը դարձել է Ասիական բանկի և Զարգացման նոր բանկի համահիմնադիր՝ ֆինանսավորման ասպարեզում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մրցակցելու նպատակով[9][10]։ 2015 թվականին Չինաստանը գործի է գցել «Պատրաստված է Չինաստանում 2025» ծրագիրը, որը արտադրական սեկտորի հետագա զարգացմանն ուղղված ռազմավարական պլան է և նպատակ է հետապնդում նորացնել չինական արդյունաբերական կարողությունները, աշխատատար արտադրությունները դարձնել տեխնոլոգիապես առավել հագեցված։

2020 թվականի նոյեմբերին Չինաստանն ստորագրել է տարածաշրջանային համընդգրկուն գործընկերության փաստաթուղթ՝ որպես ազատ առևտրի համաձայնագիր[21][22][23] և ի հակակշիռ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության[24][25][26]։ Որոշ մեկնաբաններ այդ գործարքը գնահատել են որպես Չինաստանի մեծ հաղթանակ[27][28], թեպետ ցույց է տրվել, որ դա Չինաստանի ՀՆԱ-ին 2030 թվականին կարող է հավելել ընդամենը 0.08% (առանց Հնդկաստանի մասնակցության)[29][30]։

Բրուքինգսի ինստիտուտի ավագ գիտաշխատող (արտաքին քաղաքականության գծով) Ռայան Հասսը կարծիք է հայտնել, որ մեծամասամբ չինական պետական ԶԼՄ-ներն են առաջ տարել, տարածել այն պատումը, թե «Չինաստանն անշեղորեն առաջ է ընթանում և արդեն չափազանց մոտ է երերացող ԱՄՆ-ին հասնելու սահմանագծին»։ Նա հավելել է, որ ավտորիտար համակարգերը չափազանց հաջողակ են իրենց ուժեղ կողմերը ցուցադրելու և թույլ կողմերը քողարկելու գործում։ Քաղաքագետ Մեթյու Քրոյինգը նշել է. «Չինաստանի ղեկավարության հեռատեսությունը ցուցադրելու նպատակով հաճախակի մատնանշվող պլանները՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնությունը, «Պատրաստված է Չինաստանում 2025» ծրագիրը Սի Ցզինպինի կողմից հռչակվել են ընդամենը մի քանի տարի առաջ՝ համապատասխանաբար 2013 և 2015 թվականին, և դեռևս չափազանց վաղ է դրանց փառաբանել որպես ռազմավարական պլանավորման փայլուն օրինակների»[31]։

Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի պրոֆեսոր, Չինաստանի գծով փորձագետ Բարրի Նոտոնը նշել է. 2019 թվականին Չինաստանի քաղաքային բնակավայրերում տնային տնտեսությունների միջին եկամուտը կազմել է 42,359 յուան, գյուղական բնակավայրերում՝ 16,021 յուան։ Նույնիսկ ըստ գնողունակության հավասարակշվածության (պարիտետի) վերահաշվարկելիս ստացվում է, որ քաղաքային ընտանիքների միջին եկամուտը եղել է ամերիկյան 10 դոլարից մի փոքր ավելի, իսկ գյուղականներինը՝ 4 դոլարից էլ պակաս։ Նոտոնը հարց է տալիս՝ այսպիսի միջին եկամուտներ ունեցող երկրի համար արդյո՝ք խելացի քայլ է նոր տեխնորլոգիներ ներդնելու նպատակով այդքան անհամաչափ ռիսկային ծախսեր կատարել։ Նա մեկնաբանել է, որ թեև զուտ տնտեսական հեռանկարի տեսակետից դա անիմաստ է, չին քաղաքագետները այլ պատկերացումներով ու հաշվարկներով են առաջնորդվում[32]։

Ելակետ ունենալով տարբեր ենթադրություններ ու սցենարներ՝ վերլուծաբանները հաշվարկել են, որ Չինաստանը կամ 2030-ական թվականներին կանցնի ԱՄՆ-ին ու կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող երկիրը, կամ այդ նպատակին երբեք չի հասնի[33]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brands, Hal (2018 թ․ փետրվարի 19). «The Chinese Century?». The National Interest. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  2. Rees-Mogg, William (2005 թ․ հունվարի 3). «This is the Chinese century». The Times. London. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. Thurow, Lester (2007 թ․ օգոստոսի 19). «A Chinese Century? Maybe It's the Next One (Published 2007)». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  4. «China's Rise». www.csis.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  5. Han, Zhen; Paul, T. V. (2020 թ․ մարտի 1). «China's Rise and Balance of Power Politics». The Chinese Journal of International Politics (անգլերեն). 13 (1): 1–26. doi:10.1093/cjip/poz018. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  6. 6,0 6,1 «China's one belt, one road initiative set to transform economy by connecting with trading partners along ancient Silk Road». South China Morning Post. 2016 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  7. 7,0 7,1 «One Belt, One Road». Caixin Online. 2014 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
  8. «What Does China's Belt and Road Initiative Mean for US Grand Strategy?». thediplomat.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
  9. 9,0 9,1 «AIIB Vs. NDB: Can New Players Change the Rules of Development Financing?». Caixin. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
  10. 10,0 10,1 Cohn, Theodore H. (2016 թ․ մայիսի 5). Global Political Economy: Theory and Practice. Routledge. ISBN 9781317334811.
  11. Tozzo, Brandon (2017 թ․ հոկտեմբերի 18). «The Demographic and Economic Problems of China». American Hegemony after the Great Recession. London: Palgrave Macmillan UK. էջեր 79–92. doi:10.1057/978-1-137-57539-5_5. ISBN 978-1-137-57538-8.
  12. Eberstadt, Nicholas (2019 թ․ հունիսի 11). «With Great Demographics Comes Great Power». Foreign Affairs. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  13. Sasse, Ben (2020 թ․ հունվարի 26). «The Responsibility to Counter China's Ambitions Falls to Us». The Atlantic. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  14. «The Chinese century is well under way». The Economist. 2018 թ․ հոկտեմբերի 27. ISSN 0013-0613. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
  15. Elliot, Larry (2020 թ․ դեկտեմբերի 26). «China to overtake US as world's biggest economy by 2028, report predicts». The Guardian. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին. «With the US expected to contract by 5% this year, China will narrow the gap with its biggest rival, the CEBR said. Overall, global gross domestic product is forecast to decline by 4.4% this year, in the biggest one-year fall since the second world war. Douglas McWilliams, the CEBR's deputy chairman, said: "The big news in this forecast is the speed of growth of the Chinese economy. We expect it to become an upper-income economy during the current five-year plan period (2020-25). And we expect it to overtake the US a full five years earlier than we did a year ago. It would pass the per capita threshold of $12,536 (£9,215) to become a high-income country by 2023.»
  16. Cheng, Evelyn; Lee, Yen Nee (February 2021). «New chart shows China could overtake the U.S. as the world's largest economy earlier than expected». CNBC. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին. «could»
  17. Holodny, Elena. «The rise, fall, and comeback of the Chinese economy over the past 800 years». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  18. Stiglitz, Joseph E. (2014 թ․ դեկտեմբերի 4). «China Has Overtaken the U.S. as the World's Largest Economy». Vanity Fair (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  19. «The Chinese century is well under way». The Economist. 2018 թ․ հոկտեմբերի 27. ISSN 0013-0613. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  20. «China is spending nearly $1 trillion to rebuild the Silk Road». PBS. 2016 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  21. «RCEP: China, ASEAN to sign world's biggest trade pact today, leave door open for India». Business Today. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  22. «RCEP: Asia-Pacific countries form world's largest trading bloc». BBC News. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  23. «China signs huge Asia Pacific trade deal with 14 countries». CNN. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  24. «China Touts Its Own Trade Pact as U.S.-Backed One Withers». The Wall Street Journal. 2016 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  25. Harding, Robin (2016 թ․ նոյեմբերի 10). «Beijing plans rival Asia-Pacific trade deal after Trump victory». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  26. «China Eager to Fill Political Vacuum Created by Trump's TPP Withdrawal». Bloomberg News. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  27. «World's biggest trade deal signed – and doesn't include US». South China Morning Post (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  28. «RCEP, a huge victory in rough times». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  29. Bird, Mike (2019 թ․ նոյեմբերի 5). «Asia's Huge Trade Pact Is a Paper Tiger in the Making». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
  30. Mahadevan, Renuka; Nugroho, Anda (2019 թ․ սեպտեմբերի 10). «Can the Regional Comprehensive Economic Partnership minimise the harm from the United States–China trade war?». The World Economy. Wiley. 42 (11): 3148–3167. doi:10.1111/twec.12851. ISSN 0378-5920. S2CID 202308592.
  31. Kroenig, Matthew (2020 թ․ ապրիլի 3). «Why the U.S. Will Outcompete China». The Atlantic. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  32. Barry Naughton. «The Rise of China's Industrial Policy, 1978 to 2020». Lynne Rienner Publishers. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  33. Zhu, Eric; Orlik, Tom (2021 թ․ հուլիսի 5). «When Will China Rule the World? Maybe Never». Bloomberg News. Bloomberg News. Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Global Trends 2025: A Transformed World. March 2010. էջ 7. ISBN 9781605207711.
  • Brown, Kerry (2017) China's World: The Global Aspiration of the Next Superpower. I. B. Tauris, Limited 9781784538095.
  • Brahm, Laurence J. (2001) China's Century: The Awakening of the Next Economic Powerhouse. Wiley 9780471479017.
  • Fishman, Ted (2006) China, Inc.: How the Rise of the Next Superpower Challenges America and the World. Scribner 9780743257350.
  • Jacques, Martin (2012) When China Rules the World: The End of the Western World and the Birth of a New Global Order. Penguin Books 9780143118008.
  • Overholt, William (1994) The Rise of China: How Economic Reform is Creating a New Superpower. W. W. Norton & Company 9780393312454.
  • Peerenboom, Randall (2008) China Modernizes: Threat to the West or Model for the Rest?. Oxford University Press 9780199226122.
  • Pillsbury, Michael (2016) The Hundred-Year Marathon: China's Secret Strategy to Replace America as the Global Superpower. St. Martin's Griffin 9781250081346.
  • Schell, Orville (2014) Wealth and Power: China's Long March to the Twenty-first Century. Random House Trade Paperbacks 9780812976250.
  • Shenkar, Oded (2004) The Chinese Century: The Rising Chinese Economy and Its Impact on the Global Economy, the Balance of Power, and Your Job. FT Press 9780131467484.
  • Shambaugh, David (2014) China Goes Global: The Partial Power. Oxford University Press 9780199361038.
  • Womack, Brantly (2010) China's Rise in Historical Perspective. Rowman & Littlefield Publishers 9780742567221.
  • Yueh, Linda (2013) China's Growth: The Making of an Economic Superpower. Oxford University Press 9780199205783.
  • Dahlman, Carl J; Aubert, Jean-Eric. (2001) China and the Knowledge Economy: Seizing the 21st Century. WBI Development Studies. World Bank Publications.
  • Hell, Natalie; Rozelle, Scott. (2020) Invisible China: How the Urban-Rural Divide Threatens China’s Rise. University of Chicago Press 9780226739526.