Չինաստանի Հանրապետության դրոշ, սովորաբար անվանում են Թայվանի դրոշ[1][2][3], կազմված է կարմիր դաշտից և կապույտ կանտոնից, որի վրա պատկերված է տասներկու եռանկյուններով շրջապատված սպիտակ 12 ճառագայթից կազմված արևը։
Դրոշն ի սկզբանե նախագծվել է 1895 թվականին հակամանջուրական խմբավորման՝ Չինաստանի վերածննդի միության կողմից, իսկ կարմիր դաշտի բաղադրիչն ավելացվել է 1906 թվականին՝ Սուն Յաթ-Սենի ելույթի ժամանակ[4]: Սա առաջին անգամ օգտագործվել է 1912 թվականին մայրցամաքային Չինաստանում որպես ռազմածովային նավատորմի դրոշ[5], իսկ 1928 թվականին Ազգայնական կառավարության կողմից դարձել է Չինաստանի Հանրապետության պաշտոնական պետական դրոշը, ինչպես նաև 1943 թվականից օգտագործվել է ճապոնացիների կողմից աջակցվող Վան Ցզինվեյի վարչակարգի կողմից: Այն ամրագրվել է 1947 թվականին հռչակված Չինաստանի Հանրապետության սահմանադրության վեցերորդ հոդվածում:
Դրոշն այլևս չի օգտագործվում մայրցամաքային Չինաստանում՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում Չինաստանի Հանրապետության պարտության և 1949 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) հիմնադրման պատճառով. Չինաստանի Հանրապետության պետական դրոշն այդ ժամանակվանից ի վեր մնացել է պաշտոնական օգտագործման մեջ Թայվանի տարածքում: ՉԺՀ-ն դրոշը համարում է նախկին վարչակարգի պատմական օբյեկտ, և այդ պատճառով մայրցամաքային Չինաստանի տարածքում թույլատրում է դրա սահմանափակ հանրային ցուցադրումը պատմական թանգարաններում և զինվորական գերեզմանատներում, սակայն դրա օգտագործումն այլ դեպքերում հիմնականում մնում է վիճահարույց և լայնորեն սահմանափակված՝ Մեկ Չինաստանի սկզբունքի և որպես Չինաստանի կոմունիստական կուսակցությանը ընդդիմանալու խորհրդանիշ ունեցած պատմության պատճառով:
Թայվանում Թայվանի անկախության շատ կողմնակիցներ մերժում են դրոշը՝ չինական ազգայնականության հետ դրա ունեցած կապի և Գոմինդանի դեմ ուղղված ընդդիմության պատճառով: Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը, չնայած պաշտպանում է թայվանական ազգայնականությունը, ընդհանուր առմամբ չափավոր դիրքորոշում ունի ներկայումս օգտագործվող դրոշի նկատմամբ և հիմնականում աջակցում է դրա ցուցադրմանը դիվանագիտական միջոցառումների ժամանակ՝ ընդդեմ ՉԺՀ-ի շրջափակման[6]:
Կանտոնը (վերին ձախ անկյունը) առաջացել է «Կապույտ երկինք սպիտակ արևով» դրոշից (չինարեն՝ 青天 白日 旗; qīngtiān báirì qí), որը նախագծել է 1895 թվականի Գուանչժոուի առաջին ապստամբության նահատակ Լու Հաոդունը: Նա 1895 թվականի փետրվարի 21-ին Հոնկոնգումհակացինական միության՝ Չինաստանի վերածննդի միության հիմնադրման ժամանակ ներկայացրել է իր նախագիծը հեղափոխական բանակը ներկայացնելու համար: Այս նախագիծը հետագայում ընդունվել է որպես Գոմինդան կուսակցության դրոշ և Չինաստանի Հանրապետության զինանշան: «Կարմիր երկրի» մասն ավելացրել է Սուն Յաթ-Սենը 1906 թվականի ձմռանը՝ դրոշին հաղորդելով իր ժամանակակից տեսքը: Ըստ Սինգապուրի արտաքին գործերի նախարար Ջորջ Յեոյի՝ այդ օրերին «Կապույտ երկինք սպիտակ արևով» դրոշը կարել են Թեո Էնգ Հոկին և նրա կինը Սինգապուրի Սուն Յաթ-Սենի վիլլայում կամ Վան Ցզին Յուանում[7][8]:
1911 թվականի Սինհայական հեղափոխության ժամանակ, որը ազդարարել է Հանրապետության գալուստը, տարբեր հեղափոխական բանակներ ունեցել են տարբեր դրոշներ: Լու Հաոդունի «Կապույտ երկինք սպիտակ արևով» դրոշն օգտագործվել է Գուանդուն, Գուանսի, Յուննան և Գույչժոու նահանգներում: Ցզյուցզյանում ռազմածովային ապստամբության ժամանակ նավերի վրա օգտագործվել է «Կապույտ երկինք, սպիտակ արև և ամբողջությամբ կարմիր երկիր» դրոշը: Ուհանում 18 դեղին աստղերով դրոշն օգտագործվել է Ուչանի ապստամբության ժամանակաշրջանի 18 պատմական նահանգները ներկայացնելու համար: Շանհայում և հյուսիսային Չինաստանում օգտագործվել է «Հնգագույն դրոշը» (չինարեն՝ 五色 旗; wǔ sè qí) (Հինգ ազգություններ մեկ միության մեջ դրոշ), որը բաղկացած էր հինգ հորիզոնական շերտերից, որոնք ներկայացնում էին Չինաստանի հինգ հիմնական էթնիկ խմբերը՝ հաները (կարմիր), մանջուրները (դեղին), մոնղոլները (կապույտ), հուեյները (սպիտակ) և տիբեթցիները (սև):
Երբ հիմնադրվել է Չինաստանի Հանրապետության կառավարությունը, «Հնգագույն դրոշն» անմիջապես ընտրվել է ժամանակավոր Սենատի կողմից որպես պետական դրոշ: «18-աստղանի դրոշն» ընդունվել է բանակի կողմից[9], իսկ ժամանակակից դրոշն ընդունվել է որպես ռազմածովային դրոշ[10]: Սուն Յաթ-Սենը, սակայն, հնգագույն դրոշը տեղին չէր համարում՝ պատճառաբանելով, որ հորիզոնական դասավորությունը ենթադրում է հիերարխիա կամ դասակարգ, ինչպիսին գոյություն է ունեցել դինաստիաների ժամանակաշրջանում:
Այն բանից հետո, երբ նախագահ Յուան Շիկայը 1913 թվականին ստանձնել է դիկտատորական լիազորություններ՝ ցրելով Ազգային ժողովը և օրենքից դուրս հայտարարելով Գոմինդանը, Սուն Յաթ-սենը վտարանդի կառավարություն հիմնեց Տոկիոյում և կիրառեց ժամանակակից դրոշը որպես Չինաստանի Հանրապետության պետական դրոշ: Նա շարունակել է օգտագործել այս նախագիծը, երբ Գոմինդանը 1917 թվականին մրցակից կառավարություն է հիմնել Գուանչժոուում: Ժամանակակից դրոշը պաշտոնական է դարձել «Չինաստանի Հանրապետության ազգային խորհրդանշանի և պետական դրոշի մասին օրենքով» (չինարեն՝ 中華民國) 1928 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Հյուսիսային արշավանքի հաջող ավարտից հետո, որը տապալել է Բեյանի կառավարությունը, թեև Հնգագույն դրոշը դեռ շարունակում էր օգտագործվել տեղացիների կողմից ոչ պաշտոնական կարգավիճակով[11]:
Երկրորդ չին-ճապոնական պատերազմի ժամանակ ներխուժած ճապոնացիները հիմնել են մի շարք խամաճիկային կառավարություններ՝ օգտագործելով դրոշների մի քանի նախագծեր: Բարեփոխված կառավարությունը, որը հիմնադրվել է 1938 թվականի մարտին Նանկինում՝ տարբեր խամաճիկային կառավարությունները համախմբելու համար, կիրառել է Հնգագույն դրոշը: Երբ Վան Ցզինվեյը 1940 թվականին պատրաստվել է ստանձնել Նանկինում ճապոնացիների կողմից հաստատված կառավարության ղեկավարումը, նա պահանջել է օգտագործել ժամանակակից դրոշը՝ որպես միջոց մարտահրավեր նետելու Չոնցինում գտնվող Ազգայնական կառավարության իշխանությանը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, և իրեն ներկայացնելու որպես Սուն Յաթ-Սենի օրինական հետնորդ: Սակայն ճապոնացիները նախապատվությունը տվել են Հնգագույն դրոշին: Որպես փոխզիջում, ճապոնացիներն առաջարկել են վերևում ավելացնել եռանկյունաձև դեղին կցաժապավեն՝ սև գույնով գրված «Խաղաղություն, հակակոմունիզմ, ազգային շինարարություն» (չինարեն՝ 和平反共建國; Hépíng fǎngòng jiàn guó) կարգախոսով, սակայն դա մերժվել է Վանի կողմից: Ի վերջո, Վանը և ճապոնացիները համաձայնության են եկել, որ դեղին դրոշակը պետք է օգտագործվի միայն դրսում, մինչև 1943 թվականը, երբ այդ դրոշակից հրաժարվել են՝ թողնելով նույն դրոշով երկու մրցակից կառավարություններ, որոնցից յուրաքանչյուրը պնդել է, որ ինքն է Չինաստանի օրինական Ազգայնական կառավարությունը[12]:
Պետական դրոշը սահմանվել է Չինաստանի Հանրապետության 1947 թվականի սահմանադրության վեցերորդ հոդվածում: Դրոշն օգտագործվել է նաև կոմունիստների վերահսկողության տակ գտնվող տարածքներում մինչև 1949 թվականը: Չինաստանի քաղաքացիական պատերազմի մեղմացումից հետո Չան Կայշիի կառավարությունը Չինաստանի Հանրապետությունը տեղափոխել է Թայվան կղզի, որի վարչակազմը 1945 թվականին Ճապոնիայի կողմից հանձնվել է Չինաստանի Հանրապետությանը: Մայրցամաքում Մաո Ցզեդունի կոմունիստական ուժերը հիմնել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և ընդունել են իրենց սեփական պետական դրոշը:
1954 թվականի հոկտեմբերի 23-ին «Չինաստանի Հանրապետության ազգային խորհրդանշանի և պետական դրոշի մասին օրենքի» վերջին փոփոխությունը հռչակվել է Օրենսդիր Յուանի կողմից՝ հստակեցնելով դրոշի չափսերը, չափումները, հարաբերակցությունը, արտադրությունը և կառավարումը[13]:
Լու Հաոդունի «Կապույտ երկինք սպիտակ արևով» դրոշը ներկայացվել է 1895 թվականի փետրվարին Հոնկոնգում: Սպիտակ Արևի տասներկու ճառագայթները խորհրդանշում են տասներկու ամիսները և տասներկու ավանդական շիչենները՝ ժամանակի ավանդական միավոր, որը համապատասխանում է ժամանակակից երկու ժամին: Սուն Յաթ-Սենն ավելացրել է «Կարմիր երկիրը» դրոշին՝ իշխանությունից Ցին դինաստիան տապալելու և Չինաստանի Հանրապետությունը ստեղծելու իրենց զոհաբերած հեղափոխականների արյունը մատնանշելու համար: Դրոշի երեք գույները միասին համապատասխանում են Ժողովրդական երեք սկզբունքներին. Կապույտը ներկայացնում է ազգայնականությունն ու ազատությունը, Սպիտակը՝ ժողովրդավարությունն ու հավասարությունը, իսկ Կարմիրը՝ ժողովրդի բարեկեցությունն ու եղբայրությունը[4]: Նախագահ Չան Կայշին 1929 թվականի Ազգային տոնին հայտարարել է. «Քանի դեռ Կապույտ երկնքով, Սպիտակ արևով և Ամբողջությամբ կարմիր երկրով պետական դրոշը ծածանվում է Չինաստանի հողում, այն կխորհրդանշի Հուան կայսեր հետնորդների անկախությունն ու ազատությունը»:
Չինաստանի Հանրապետոթյան դրոշի կապտասպիտակ կանտոնը հաճախ օգտագործվում է որպես Գոմինդանի կուսակցական դրոշ: Դրոշը ձեռք է բերել մեծ թվով լրացուցիչ խորհրդանիշներ՝ պայմանավորված Թայվանի յուրահատուկ և վիճահարույց քաղաքական կարգավիճակով: Մի մակարդակում դրոշը հստակ խորհրդանիշ է այն բանի, որ Թայվանը չի կառավարվում նույն կառավարության կողմից, ինչ մայրցամաքային Չինաստանը, քանի որ այս դրոշը տարբերվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դրոշից:
Միևնույն ժամանակ, քանի որ այն նախկինում օգտագործվել է որպես դրոշ ամբողջ Չինաստանի տարածքում, դրոշը դարձել է չինական ազգայնականության և Չինաստանի վերամիավորման շարժումների գաղափարների շարունակականության խորհրդանիշ, ինչպես նաև դարձել է մայրցամաքային Չինաստանի հետ պատմական և ներկա կապի խորհրդանիշ: Բացի այդ, դրոշը ծագում է Գոմինդանի զինանշանից, իսկ դրոշի դաշտի գույնը ասոցացվում է Գոմինդան կուսակցության գույների հետ:
Որոշ չինացիներ դրոշը տեսնում են որպես չինական ազգայնականության և հպարտության արտահայտություն՝ միաժամանակ արտահայտելով անհամաձայնություն ներկայիս կոմունիստական վարչակարգի հետ: Բացի այդ, դրոշը կարող է խորհրդանշել նույնացումը Սուն Յաթ-Սենի քաղաքական մտքերի ու նրա Ժողովրդական երեք սկզբունքների հետ և դրանցով առաջնորդվելը:
Հեգնանքն այն է, որ հաշվի առնելով դրոշի ասոցացումը չինական ազգայնականության հետ՝ ի հակադրություն Թայվանի անկախության, դրոշը ՉԺՀ-ի դեմ պայքարում (կամ Թայվանի անկախության դեմ պայքարում) անսպասելի դաշնակցություն է ստեղծել հենց ՉԺՀ-ի և չինացի ազգայնականների միջև: ՉԺՀ-ն քննադատել է Թայվանի անկախության խմբերին Չինաստանի Հանրապետության դրոշը փոխելու կամ վերացնելու ցանկության համար և ակնարկել է, որ դա անելու իրավական քայլերը խիստ բացասական արձագանք կառաջացնեն ՉԺՀ-ի կողմից:
Այնուամենայնիվ, Թայվանում ՉՀ դրոշի առկայությունը նաև ընդգծում է այն փաստը, որ Թայվանը և ՉՀ տարածքային այլ կղզիները գտնվում են մի երկրի իրավասության ներքո, որն առանձին է մայրցամաքային Չինաստանից՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից (ՉԺՀ): ՉՀ դրոշի բարձրացումը պաշտպանում են նույնիսկ Թայվանի անկախության ամենածայրահեղական կողմնակիցները, ինչպիսիք են Թայվանի համերաշխության միության անդամները, երբ շեշտում են Չինաստանի Հանրապետության և մայրցամաքային Չինաստանում գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առանձին և անկախ կառավարվող համակարգերն ու տարածքները:
Պետական դրոշի կառուցվածքի գծագիրը (Չինական):Պետական դրոշի կառուցվածքի գծագիրը (չափսերով):
Դրոշի հստակ ձևավորումն ամրագրված է 1928 թվականի «Չինաստանի Հանրապետության ազգային խորհրդանշանի և պետական դրոշի մասին օրենքում»: Դրոշի կողմերի հարաբերակցությունը 2:3 է, որի մեծ մասը կարմիր է: Առաջին քառորդը կապույտ է, որտեղ պատկերված է 12 ճառագայթներով շրջապատված արևը: Սպիտակ արևի շառավիղը կազմում է կանտոնի լայնության 1⁄8-րդ մասը (ամբողջ դրոշի լայնության 1⁄16-րդ մասը): Արևի յուրաքանչյուր ճառագայթ 30 աստիճան է, այնպես որ ճառագայթների ընդհանուր քանակը կազմում են ամբողջական շրջան (360°): Արևի կենտրոնից մինչև ճառագայթի գագաթը եղած հեռավորությունը հավասար է արևի տրամագծին: Արևն ու 12 ճառագայթները բաժանված են կապույտ օղակով, որի լայնությունը կազմում է սպիտակ արևի տրամագծի 1⁄15-րդ մասը[11][14]:
Հետագա տարիներին կանտոնի տարածքի վերաբերյալ ավելի մանրամասն հրահանգներ (որն օգտագործվում է նաև որպես Գոմինդանի դրոշ) օրենսդրորեն ամրագրվել են: «Կուսակցական և պետական դրոշների արտադրության և օգտագործման մեթոդների մասին օրենքում» (黨旗國旗之製造及使用辦法) հրապարակված գծագրում արևը պատկերված է ավելի որոշակի մանրամասնությամբ, և մաթեմատիկական արժեքներ տրվել են դրոշի բոլոր տարրերին: Ըստ օրենքի՝ կանտոնի հարաբերակցությունը դեռևս եղել է 2:3, սակայն տրված մաթեմատիկական արժեքները եղել են 24 × 36 չափսերով: Ճառագայթներով արևի տրամագիծը կազմում է կանտոնի բարձրության 6⁄8-րդ մասը, ուստի այս դեպքում այն կլինի 18: Առանց ճառագայթների սպիտակ արևի տրամագիծը կանտոնի լայնության 1⁄4-րդ մասն է, այսինքն՝ 9: Կապույտ օղակը, որը գտնվում է այս արևի վրա և անջատում է սպիտակ արևի սկավառակը ճառագայթներից։ Այն գտնվում է սպիտակ սկավառակի և ճառագայթների հիմքի միջև, կազմում է սպիտակ արևի տրամագծի 1⁄15-րդ մասը, ուստի չափսը կլինի 0.6: Ճառագայթների անկյունը (30 աստիճան) և ճառագայթների ընդհանուր քանակը չեն փոխվել[15]:
Պետական դրոշի գույներն են կարմիրը, սպիտակը և կապույտը: Այնուամենայնիվ, Գոմինդանի կուսակցական դրոշն օգտագործում է միայն սպիտակ և մուգ կապույտ գույներ. երկու դրոշներն էլ վերևից պետք է պսակված լինեն ոսկեգույն դրոշակաձողը[16]: Օրենքը չի նշում գունային որևէ կոնկրետ համակարգ, ինչպիսին է Pantone-ը, դրոշի արտադրության կամ գծագրման համար: Ներքին գործերի նախարարությունը տրամադրում է CMYK արժեքները միայն որպես հղում[17]:
Հանրապետության առաջին տարիներին՝ Գոմինդանի քաղաքական հոգաբարձության ներքո, դրոշն ունեցել է նույնպիսի կարևորություն, ինչպիսին Գոմինդանի կուսակցական դրոշը: Պատերի տարածված ձևավորումն իրենից ներկայացրել է ձախ կողմում տեղադրված Գոմինդանի դրոշը և աջ կողմում տեղադրված Չինաստանի հանրապետության դրոշը՝ յուրաքանչյուրը թեքված անկյան տակ, իսկ կենտրոնում պատկերված է եղել Ազգի հայր Սուն Յաթ-Սենի դիմանկարը: Չինաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Գոմինդանի և Կոմունիստական կուսակցության միջև անցկացվող գագաթնաժողովների ժամանակ Չինաստանի Հանրապետության դրոշը ցուցադրվել է Չինական Խորհրդային Հանրապետության (Ցզյանսիի խորհուրդ) դրոշին հավասար դիրքում: Հետագայում դրոշի մասին օրենքը սահմանել է կենտրոնական մասում գտնվող կարմիր դաշտի մի հատվածում Սուն Յաթ-Սենի դիմանկարով դրոշի հորիզոնական ցուցադրումը։ Այս ձևաչափը կարելի է հանդիպել Թայվանի բազմաթիվ կառավարական գրասենյակներում, և հենց դրան են դեմ հանդիման կանգնում նախագահն ու փոխնախագահը պաշտոնական երդման արարողության ժամանակ:
Դրոշն ամենուր առկա է Թայվանում: Դրոշի բարձրացումն ու հանելը հանդիսավոր կերպով ուղեկցվում են Չինաստանի Հանրապետության պետական դրոշի օրհներգով, մինչ ներկաները կանգնում են զգաստ վիճակում՝ աջ ձեռքը հարթ պահած դեպի աջ հոնքը ավանդական ողջույն տալու համար: Դպրոցականներից ավանդաբար պահանջվում է ներկա գտնվել առավոտյան հավաքներին, որտեղ դրոշը բարձրացվում է Չինաստանի Հանրապետության ազգային օրհներգի կատարումից հետո: Նախքան 1987 թվականին Թայվանում ռազմական դրության վերացումը, պահանջվել է, որ բոլոր տրանսպորտային միջոցները կանգնեցվեն դրոշի արարողության կողքով անցնելիս:
Փոխարենը, Չինաստանի Հանրապետությունը սովորաբար ներկայացվում է կեղծանվամբ (սովորաբար՝ «Չինական Տայբեյ»):
21-րդ դարի սկզբին Չինաստանի Հանրապետության դրոշը սկսել է խորհրդանշել մայրցամաքային Չինաստանի և Թայվանի ընդհանուր համատեղ պատմությունը, և որպես այդպիսին ՉԺՀ կառավարությունը հստակ հասկացրել է, որ Թայվանի կողմից դրոշի փոփոխությունը կդիտվի որպես սադրանք հանուն Թայվանի անկախության: Դրոշի շուրջ առկա երկդիմությունը ակնհայտ է դարձել 2005 թվականի ապրիլին Գոմինդանի նախագահ Լյան Չժանի մայրցամաքային Չինաստան կատարած այցի ժամանակ, որի ընթացքում դրոշը շատ տեսանելի կերպով ցուցադրվել է Սուն Յաթ-Սենի հիշատակին նվիրված արարողությունների ժամանակ, որոնց ներկա են եղել ինչպես Գոմինդան կուսակցության պաշտոնյաները, այնպես էլ ՉԺՀ-ի կառավարական պաշտոնյաները: Մայրցամաքային Չինաստանում մի վայր, որտեղ Սպիտակ արևի խորհրդանիշը դեռևս ակնառու կերպով ցուցադրվում է հանրությանը, Նանկինի Սուն Յաթ-Սենի դամբարանի առաստաղի խճանկարն է:
Դրոշի օգտագործումը Թայվանում արտացոլում է դրա խորհրդանշանների շուրջ եղած հակասությունները: Թեև Թայվանի անկախության կողմնակիցները, ինչպիսին է նախկին նախագահ Չեն Շույբյանը, պաշտոնական պետական արարողությունների ժամանակ ցուցադրում և ողջունում են դրոշը, այն երբեք չի տեսնվում Դեմոկրատական առաջադիմական կուսակցության քաղաքական հանրահավաքներում: Սա ոչ միայն մայրցամաքային Չինաստանի հետ դրա ասոցացման պատճառով է, այլև այն պատճառով, որ դրոշը պարունակում է Գոմինդանի կուսակցական դրոշի ձևավորման տարրեր: Ի հակադրություն դրան՝ Չինաստանի հանրապետության դրոշը միշտ չափազանց ակնառու է պան-կապույտ կոալիցիայի քաղաքական հանրահավաքներում: Այս տարբերությունը տարածվում է նաև հանրահավաքներում տեսանելի գույների վրա: Պան-կապույտ կոալիցիայի հանրահավաքներում գերակշռում են Չինաստանի Հանրապետության դրոշի գույները՝ մեծ քանակությամբ կապույտով և ավելի փոքր քանակությամբ կարմիրով: Անկախամետ կուսակցությունների հանրահավաքները լցված են կանաչով՝ ընդհանրապես առանց կապույտի կամ կարմիրի:
Թայվանի անկախության կողմնակիցները, ներառյալ նախկին նախագահ Լի Դենհուեյը, կոչ են արել հրաժարվել դրոշից, և գոյություն ունեն մի շարք այլընտրանքային նախագծեր հատուկ թայվանական դրոշի համար: Այնուամենայնիվ, դրա հավանականությունը մեծ չէ՝ հաշվի առնելով, որ դրոշի փոփոխությունը պահանջում է սահմանադրական փոփոխություն. ներկայիս դրոշը հսկայական աջակցություն ունի պան-կապույտների շրջանում և դժկամությամբ ընդունվում է անկախության չափավոր կողմնակիցների կողմից, ինչպես նաև այն պատճառով, որ դրոշի փոփոխությունը կարող է քաղաքական լարվածություն առաջացնել ՉԺՀ-ի հետ: 2004 թվականի Չինաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարճ ժամանակով առաջարկվել է, որ եթե պան-կանաչ կոալիցիան հաղթի ընտրություններում, ապա այն կստիպի Գոմինդանին փոխել կուսակցության խորհրդանիշը, որպեսզի այն տարբերվի դրոշից: Այս առաջարկը մի քանի օր տևած հակասություններ է առաջացրել, ապա արագ մոռացվել է:
Չինական սփյուռքում տարաձայնություններ են եղել այն հարցի շուրջ, թե որ դրոշը պետք է բարձրացնել իրենց ներկայացնելու համար. չինական ժողովրդավարական շարժման կողմնակիցներն ու կազմակերպությունները հաճախ բարձրացնում են Չինաստանի Հանրապետության դրոշը՝ Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության դրոշի փոխարեն, կոմունիստական կառավարմանը ընդդիմանալը խորհրդանշելու համար[18]:
1995 թվականին Հոնկոնգում ՉՀ դրոշը բարձրացրած Ռենիս Միլլի միջնակարգ դպրոցը
Որոշ հոնկոնգցիներ պատմականորեն բարձրացրել են ՉՀ դրոշը՝ ցույց տալու իրենց ընդհանուր ընդդիմությունը ՉԺՀ-ի քաղաքականությանը, ինչպես նաև հարգելու Սուն Յաթ-Սենի ժառանգությունը՝ որպես թայվանամետ և ժողովրդավարական ճամբարների մաս[19][20]: Վերջին տարիներին, սակայն, Հոնկոնգի նկատմամբ ՉԺՀ պետական վերահսկողության խստացման պատճառով, ՉՀ կողմնակիցները բախվել են լուրջ սահմանափակումների իրենց քաղաքական աջակցությունն արտահայտելու հարցում, հատկապես ՉՀ դրոշը հրապարակայնորեն բարձրացնելիս կամ յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 10-ին Չինաստանի Հանրապետության ազգային տոնը (Երկակի տասի օր) նշելիս[21][22]:
Չինաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 118-րդ և 160-րդ հոդվածների համաձայն՝ ցանկացած երկրի պետական դրոշը կամ պետական խորհրդանիշը վիրավորելը քրեական հանցագործություն է: Եթե վիրավորվում է օտարերկրյա պետության դրոշը կամ խորհրդանիշը, հանցագործության անվանումն է «պետական դիվանագիտությանը խոչընդոտում», իսկ եթե դրանք Չինաստանի Հանրապետությանն են, ապա հանցագործությունը որակվում է որպես «հասարակական կարգի խախտում»: Բացի այդ, Սուն Յաթ-Սենի դիմանկարը վիրավորելը կամ վնասելը նույնպես պատժվում է որպես «հասարակական կարգի խախտում»: Պատիժը կարող է լինել կամ մեկ տարի կամ ավելի պակաս ժամկետով ազատազրկում, կամ 9,000 նոր թայվանական դոլար (NTD) կամ ավելի պակաս տուգանք[23][24][25]:
18-աստղանի դրոշ. Ուչանի ապստամբության դրոշակը, որը հետագայում օգտագործվել է որպես Չինաստանի Հանրապետության բանակի դրոշ
18-աստղանի դրոշ. Ուչանի ապստամբության դրոշակը, որը հետագայում օգտագործվել է որպես Չինաստանի Հանրապետության բանակի դրոշ
19-աստղանի դրոշ. Չինաստանի Հանրապետության բանակի դրոշ, Կաղապար:Circa
19-աստղանի դրոշ. Չինաստանի Հանրապետության բանակի դրոշ, Կաղապար:Circa
Չինաստանի Հանրապետության առաջին պետական դրոշը (1912–1928)
Չինաստանի Հանրապետության առաջին պետական դրոշը (1912–1928)
Չինաստանի Հանրապետության ներկայիս դրոշը (1928–ներկա, Թայվանում՝ 1945 թվականից հետո): 1912 թվականից օգտագործվում է նաև որպես ՉՀ ռազմածովային դրոշակ:
Չինաստանի Հանրապետության ներկայիս դրոշը (1928–ներկա, Թայվանում՝ 1945 թվականից հետո): 1912 թվականից օգտագործվում է նաև որպես ՉՀ ռազմածովային դրոշակ:
Չինաստանի վերակազմավորված ազգային կառավարության դրոշը, որը եղել է ճապոնական խամաճիկ պետություն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հիմնված է եղել Չինաստանի Հանրապետության դրոշի վրա:
Չինաստանի վերակազմավորված ազգային կառավարության դրոշը, որը եղել է ճապոնական խամաճիկ պետություն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հիմնված է եղել Չինաստանի Հանրապետության դրոշի վրա:
«Կապույտ երկինք սպիտակ արևով» դրոշը, որը նախագծվել է Լու Հաոդունի կողմից 1895 թվականին և մինչ օրս օգտագործվում է որպես Հանրապետության ռազմածովային կառավարական դրոշակ, ինչպես նաև Գոմինդան (KMT) կուսակցության դրոշ:
«Կապույտ երկինք սպիտակ արևով» դրոշը, որը նախագծվել է Լու Հաոդունի կողմից 1895 թվականին և մինչ օրս օգտագործվում է որպես Հանրապետության ռազմածովային կառավարական դրոշակ, ինչպես նաև Գոմինդան (KMT) կուսակցության դրոշ:
«Ցզե Շոու» սրահը Նախագահական պալատի շենքում ներառում է դրոշը և Սուն Յաթ-Սենի դիմանկարը, որոնց դեմ հանդիման կանգնում են նախագահները երդմնակալության արարողության ժամանակ:
«Ցզե Շոու» սրահը Նախագահական պալատի շենքում ներառում է դրոշը և Սուն Յաթ-Սենի դիմանկարը, որոնց դեմ հանդիման կանգնում են նախագահները երդմնակալության արարողության ժամանակ:
Պան-կապույտների կողմնակիցները ծածանում են ՉՀ դրոշը 2004 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական հանրահավաքի ժամանակ:
Պան-կապույտների կողմնակիցները ծածանում են ՉՀ դրոշը 2004 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական հանրահավաքի ժամանակ:
ՉՀ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի դրոշները Սան ՖրանցիսկոյիՉայնաթաունում գտնվող հարևան շենքերի վրա: Սան Ֆրանցիսկոյի բարեգործական միությունների մեծ մասը, ներառյալ Չինական վեց ընկերությունները, շարունակում են բարձրացնել ՉՀ դրոշը՝ Գոմինդանի հետ ունեցած սերտ հարաբերությունների պատճառով:
ՉՀ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի դրոշները Սան ՖրանցիսկոյիՉայնաթաունում գտնվող հարևան շենքերի վրա: Սան Ֆրանցիսկոյի բարեգործական միությունների մեծ մասը, ներառյալ Չինական վեց ընկերությունները, շարունակում են բարձրացնել ՉՀ դրոշը՝ Գոմինդանի հետ ունեցած սերտ հարաբերությունների պատճառով:
ՉՀ դրոշը Սիեթլի Թայպեյի տնտեսական և մշակութային գրասենյակում:
ՉՀ դրոշը Սիեթլի Թայպեյի տնտեսական և մշակութային գրասենյակում:
WCTC առևտրի կենտրոնը Պալաու շրջանի Կորոր քաղաքում, փողոցում տեղադրված են Պալաուի և ՉՀ դրոշները:
WCTC առևտրի կենտրոնը Պալաու շրջանի Կորոր քաղաքում, փողոցում տեղադրված են Պալաուի և ՉՀ դրոշները:
ՉՀ դրոշների տեսքը Դատական յուանում (Սահմանադրական դատարան):
ՉՀ դրոշների տեսքը Դատական յուանում (Սահմանադրական դատարան):
Ցայ Ինվենը՝ ետնաֆոնում ՉՀ դրոշներով:
Ցայ Ինվենը՝ ետնաֆոնում ՉՀ դրոշներով:
ՉՀ դրոշը ամերիկյան դրոշների կողքին 2019 թվականի Հոնկոնգի բողոքի ցույցերի ժամանակ, որն օգտագործվել է որպես ՉԺՀ կառավարությանը քաղաքական ընդդիմության խորհրդանիշ:[26]
ՉՀ դրոշը ամերիկյան դրոշների կողքին 2019 թվականի Հոնկոնգի բողոքի ցույցերի ժամանակ, որն օգտագործվել է որպես ՉԺՀ կառավարությանը քաղաքական ընդդիմության խորհրդանիշ:[27]
2021 թվականին Ճապոնիայի Տոկիոյի աշտարակը՝ լուսավորված ՉՀ դրոշի գույներով:
2021 թվականին Ճապոնիայի Տոկիոյի աշտարակը՝ լուսավորված ՉՀ դրոշի գույներով:
Դրոշը մայրցամաքային Չինաստանում՝ Նանկինի նախագահական պալատում:
Դրոշը մայրցամաքային Չինաստանում՝ Նանկինի նախագահական պալատում:
Դրոշը Հոնկոնգում՝ 1945 թվականի Ազատագրման օրը:
Դրոշը Հոնկոնգում՝ 1945 թվականի Ազատագրման օրը:
Դրոշը «Կեցցե՛ Հանրապետությունը» քարոզչական պաստառում:
Դրոշը «Կեցցե՛ Հանրապետությունը» քարոզչական պաստառում:
12«National flag». english.president.gov.tw (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-11-10-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
↑Official gazette of Ministry of the Navy of Republic of China, July 1912, page 344, pdfԱրխիվացված 8 Մարտ 2021 Wayback Machine, National Central Library - Gazette Online
↑Yu-liang, Tai (1954 թ․ հոկտեմբերի 23). 中國歷代陸軍旗幟 (Chinese). Արխիվացված օրիգինալից 2019-12-01-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑Yu-liang, Tai (1954 թ․ հոկտեմբերի 23). 中國歷代海軍旗幟 (Chinese). Արխիվացված օրիգինալից 2019-11-29-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
12中華民國國徽國旗法 (չինարեն). 1928 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2006-10-21-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 14-ին.
↑Yu-liang, Tai (1954 թ․ հոկտեմբերի 23). 中華民國國徽國旗法 (Chinese). Արխիվացված օրիգինալից 2017-12-08-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑中華民國國徽國旗法 (չինարեն). 1954 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2025 թ․ մարտի 9-ին.
↑Yu-liang, Tai (2006 թ․ մայիսի 19). 黨旗國旗之製造及使用辦法 (չինարեն). Արխիվացված օրիգինալից 2006-10-21-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.
↑Yu-liang, Tai (2006 թ․ մայիսի 19). 國旗黨旗製用升降辦法 (չինարեն). Արխիվացված օրիգինալից 2006-10-21-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.