Չիկագոյի Առևտրի պալատի շենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիկագոյի Առևտրի պալատի շենք
Տեսակբազմահարկ շենք
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՉիկագո և Իլինոյս
Հասցե141 W. Jackson Boulevard
Ճարտարապետական ոճArt Deco architecture?
Բարձրություն180 մետր
Հարկեր44
Վերելակներ23
Անվանված էChicago Board Of Trade?
Հիմնադրված է1930
Բացված1930
ՃարտարապետHolabird & Root?
ՊատվիրողChicago Board Of Trade?
Ժառանգության կարգավիճակԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ, Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[2] և Chicago Landmark?[3]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Չիկագոյի Առևտրի պալատի շենք (անգլ.՝ Chicago Board of Trade Building), երկնաքեր Չիկագոյում` ԱՄՆԻլինոյս նահանգում։ 1930 թվականից մինչև 1965 թվականը հանդիսանում էր Չիկագոյի ամենաբարձր շենքը։ 1978 թվականի հունիսի 16-ին շենքը ներառվել է ԱՄՆ պատմական վայրերի գրանցամատյանում[4]։ Շինությունն ի սկզբանե կառուցվել է միայն Չիկագոյի առևտրի պալատի համար, որը 2007 թվականին միավորվել է Չիկագոյի ապրանքային բորսաի հետ։

Կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի գագաթը զարդարված է հին հռոմեական դիցաբանության պտղաբերության Ցերերա աստվածուհու քանդակով, պատրաստված է չժանգոտվող պողպատից։ Քանդակի ընտրությունը պատահական չէր։ Չիկագոյի ապրանքային բորսաի շենքում է իրականացվում հացահատիկի ամենամեծ առևտուրը[5]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիկագոյի առևտրի պալատի շենքը բազմիցս օգտագործվել է տարբեր ֆիլմերի նկարահանումներում։ Օրինակ, այն օգտագործվում է որպես Ուեյն Էնտերպրայզ ընկերության գլխամասային գրասենյակ «Բեթմեն։ Սկիզբը» ֆիլմում։ Շենքը ֆիլմի սկզբում հստակ երևում է Գոթամի համայնապատկերում՝ Ուիլիս-թաուերի և Ամերիկյան հեռախոսային և հեռագրական ընկերության կենտրոնի հետ միասին։

Բացի այդ, շենքն օգտագործվել է հետևյալ ֆիլմերում.

  • «Ֆերիս Բուլերը մեկ օր արձակուրդ է վերցնում»[6]
  • «Անպարտելիn»
  • «Անիծված ուղի»
  • «Խավարի ասպետը»

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչ — 1966.
  3. http://webapps1.cityofchicago.org/landmarksweb/web/landmarkdetails.htm?lanId=1269&counter=56
  4. «Chicago Board of Trade • 141 West Jackson Boulevard, Chicago Map data © OpenStreetMap • Chicago Architecture Info». www.chicagoarchitecture.info. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «Чикагская биржа». archi.1001chudo.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Ferris Bueller's Day Off (1969) -». www.britannia.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]