Jump to content

Չիլիի պետական հեղաշրջում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիլիի պետական հեղաշրջում
ՎայրՉիլի
Երկիր Չիլի
Թվականսեպտեմբերի 11, 1973-ին
ՄասնակցողՉիլիի ռազմական խունտա և Սալվադոր Ալյենդեի նախագահություն
Նպատակ«Լա Մոնեդա» պալատ

Չիլիի պետական հեղաշրջում, 1973 թվականի սեպտեմբերի 11-ի ռազմական հեղաշրջում Չիլիում՝ բանակի և կարաբիներների կորպուսի կողմից։ Հեղաշրջման արդյունքում տապալվել է ձախ ուժերի կոալիցիայի՝ Ժողովրդական միասնության կառավարությունը, իսկ նախագահ Սալվադոր Ալյենդեն ինքնասպան է եղել[1][2]։

Ալյենդեի աջակցությունը չիլիական հասարակությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալվադոր Ալյենդեն, որը 1970 թվականի նախագահական ընտրություններում զբաղեցրել է առաջին տեղը, չի ունեցել ընտրողների բացարձակ մեծամասնության աջակցությունը։ Ընդհանուր քվեարկության արդյունքում, նույնիսկ չնայած նրան, որ ԽՍՀՄ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն ըստ տարբեր աղբյուրների նրա նախընտրական քարոզարշավին տրամադրել էր 430֊450 հազար դոլար[3][4], Ալյենդեն հավաքել է ձայների 36,6%-ը, ինչը ընդամենը մեկուկես տոկոսով է գերազանցել աջակողմյան Ազգային կուսակցության թեկնածու Խորխե Ալեսսանդրի Ռոդրիգեսի հավաքած ձայներին և 8%-ով՝ կենտրոնամետ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության թեկնածու Ռադոմիրո Տոմիչի հավաքած ձայներին[5]։ Սահմանադրության համաձայն՝ երկու առաջատար թեկնածուներից նախագահին պետք է ընտրեր Չիլիի ազգային կոնգրեսը։ Կոնգրեսում «Ժողովրդական միասնություն» դաշինքն ունեցել է 200-ից 80 մանդատ, իսկ ՔԴԿ-ն՝ 75։ Հոկտեմբերի 24-ին Ալյենդեն ընտրվել է Կոնգրեսի կողմից՝ ՔԴԿ խմբակցության պատգամավորների ձայներով, քանի որ ստորագրել է Սահմանադրական երաշխիքների հռչակագիրը, որը համաձայնեցվել է քրիստոնյա-դեմոկրատների հետ։ «Ժողովրդական միասնություն» կուսակցությունը իրապես չի ունեցել խորհրդարանական մեծամասնություն, ուստի կայուն կառավարման համար անհրաժեշտ է եղել ստեղծել ձախ-կենտրոնամետ կոալիցիա ՔԴԿ-ի հետ։ Սակայն կառավարությունը սկսել է անցկացնել արմատական քաղաքականություն, որը կենտրոնամետների համար անընդունելի է եղել և չի ունեցել ոչ հասարակության մեծամասնության, ոչ էլ խորհրդարանական մեծամասնության աջակցությունը։ ՔԴԿ-ի հետ բանակցությունները մտել են փակուղի այն բանից հետո, երբ 1971 թվականի հունիսին կուսակցության աջ թևի առաջնորդ Սուխովիչը սպանվել է ծայրահեղ ձախ ահաբեկիչների կողմից։ Դրանից հետո խորհրդարանում ՔԴԿ-ն և Ազգային կուսակցությունը ձևավորվել են կառավարությանը կտրուկ ընդդիմացող աջ-կենտրոնամետ մեծամասնություն, իսկ 1973 թվականի մարտի խորհրդարանական ընտրություններից առաջ նրանք ստեղծել են «Ժողովրդավարության կոնֆեդերացիա», որը հաղթել է ընտրություններում՝ հավաքելով պատգամավորների պալատում ձայների 55,49%-ը, իսկ Սենատում՝ 57,25%։

Սոցիալիստական ռեֆորմներին դիմակայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանության գալուց հետո սոցիալիստները, ինչպես խոստացել են, սկսել են զբաղվել հողերի և ձեռնարկությունների զանգվածային բռնագրավմամբ։ Անմիջապես ազգայնացվել են բոլոր խոշորագույն մասնավոր ընկերություններն ու բանկերը։ «Ժողովրդական միասնություն» դաշինքի գործունեության առաջին երկու տարիների ընթացքում բռնագրավվել է մոտ 3500 կալվածք՝ ընդհանուր 500 հազար հեկտար հողատարածքով, որի մեծ մասը եղել ել ոռոգվող հողեր, և դա կազմել է երկրի մշակվող հողերի մոտ մեկ քառորդը[6]։

1970 թվականի ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուն պես խոշոր անասնապահները սկսել են մորթել իրենց անասուններին, որպեսզի նոր իշխանությունները չխլեն դրանք։ Մասնավորապես, «Տիերրա դել Ուեգո» անասնապահների ասոցիացիան մորթել է 130 հազար հղի կով և սպանդանոց ուղարկել ևս 360 հազար հորթ։ Այլ անասնատերեր, որոնց կալվածքները գտնվել են Չիլիի և Արգենտինայի սահմանին, իրենց նախիրները քշել են Արգենտինա[7]։

Հակամարտություն ԱՄՆ-ի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգայնացման ընթացքում սրվել են Չիիլիի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, քանի որ հյուսիսամերիկյան ընկերությունները, որոնք մեծ ներդրումներ են արել Չիլիի պղնձաձուլման արդյունաբերության մեջ, հրաժարվել են ընդունել «փոխհատուցում» իրենց ձեռնարկությունների ազգայնացման դիմաց։ Ալյենդեի դոկտրինան ենթադրել է, որ պղնձի ոլորտում ազգայնացված ընկերություններին պետք է փոխհատուցում վճարել՝ հանած «գերեկամուտը» (գումարը, որը գերազանցում էր վերաներդրված շահույթը և 10–12% զուտ եկամուտը)։ Ի պատասխան՝ 1972 թվականի հունվարին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դադարեցնում է երկկողմ օգնությունը և «կհրաժարվի աջակցել զարգացման միջազգային բանկերում քննարկվող վարկերին»[8]։ Սեփականատերերի հարկերը բարձրացվել են մինչև 50 տոկոսով[9]։ ԱՄՆ Սենատին ներկայացված «ԱՄՆ գաղտնի գործողությունները Չիլիում, 1963-1973» զեկույցը խոսում է այն մասին, որ Չիլիում գործարքների ծավալը 1970 թվականին 28.8 միլիոնից հասել է 3.3 միլիոն դոլարի, իսկ 1971 թվականին՝ ԱՄՆ արտահանման-ներմուծման բանկի գործարքները Չիլիում ամբողջությամբ կրճատվել են)[10]։

Տնտեսական աճից դեպի քաոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյենդեի իշխանության գալուց հետո երկրում նկատվել է տնտեսական աճ։ 1971 թվականին համախառն ազգային արդյունքը (ՀԱԱ) աճել է 8,5 %-ով, 1972 թվականին՝ 5 %-ով։ Գործազրկությունը 1972 թվականի վերջին նվազել է մինչև 3%֊ով՝ 1970 թվականի համեմատ։

1973 թվականի գարնանից վարկավորման դադարեցումը և արտահանման արժութային եկամուտների նվազումը առաջացրել են տնտեսական կանգ։ Պրոֆեսոր Վլադիմիր Շևելևը նշել է Ալյենդեի սխալները և իշխող «Ժողովրդական միասնություն» դաշինքի ճգնաժամը[11]։ Միևնույն ժամանակ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը խոստովանել է, որ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրամայել է քայլեր ձեռնարկել, որպեսզի Չիլիի տնտեսությունը թուլանա[12]։

Չնայած տնտեսական աճին, գնաճը 1971 թվականին կազմել է 22,1 %՝ վարչական գնակարգավորման շնորհիվ, 1972 թվականի առաջին կեսին այն բարձրացել է մինչև 28 %, երկրորդ կեսին կազմել է 100 %, իսկ 1973 թվականի առաջին կեսին՝ 353 %[13]։ Քանի որ կառավարությունը կարգավորել է գները, գների աճը չի փոխհատուցել դրամական զանգվածի աճը, ինչը հանգեցրել է ապրանքների պակասի և սև շուկայի։ Տնտեսական վիճակն էլ ավելի է վատացել, երբ ԱՄՆ ճնշման տակ պղնձի համաշխարհային գները իջել են, որից Չիլին ստանալուց է եղել իր հիմնական արտահանման եկամուտները։

1973 թվականի մայիսին կոնգրեսին ուղղված նախագահի ուղերձում Ալյենդեն գրել է. «Մենք պետք է ընդունենք, որ ի վիճակի չեղանք ստեղծելու նոր պայմաններին համապատասխանող տնտեսական կառավարում, որ մեզ գերեց բյուրոկրատական մրրիկը, որ չունենք անհրաժեշտ գործիքներ բուրժուազիայի շահույթները վերցնելու համար, և որ եկամուտների վերաբաշխման քաղաքականությունը իրականացվում էր տնտեսության իրական հնարավորություններից կտրված»[11]։

1972 թվականի հոկտեմբերից սկսվել է բեռնափոխադրողների զանգվածային գործադուլը, որը գրեթե պարալիզացրել է տրանսպորտային հաղորդակցությունը։ Իրադարձությունները բարենպաստ պայմաններ են ստեղծել քաղաքացիական պատերազմի, երբ օրական սկսել է տեղի ունեցել մինչև 30 ահաբեկչություն, որոնք կազմակերպել են «Հայրենիք և Լիբերտադ» (ղեկավարներ՝ Պաբլո Ռոդրիգես, Ռոբերտո Տիեմե, Մանուել Ֆուենտես Վենդլինգ) և «Կոմանդո Ռոլանդո Մատուս» (ղեկավար՝ Խոսե Լուիս Օսա Բուլնես) կազմակերպությունները՝ պայթեցնելով էլեկտրահաղորդման գծեր, կամուրջներ, երկաթուղիներ, հարձակվելով պաշտոնյաների վրա և ավերելով «Ժողովրդական միասնություն» կուսակցությունների գրասենյակները։ Ձախ ծայրահեղականները կատարել են բանկերի հափշտակություններ, հարձակումներ խանութների և ոստիկանների վրա[14]։ 1973 թվականի օգոստոսի դրությամբ ոչնչացվել է ավելի քան 200 կամուրջ, ավտոմայրուղի և երկաթուղի, նավթամուղ, ենթակայան, էլեկտրահաղորդման գծեր և այլ օբյեկտներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է Չիլիի տարեկան բյուջեի 32 %։ Դիվերսիաների և գործադուլների հետևանքով գարնանն անհետացել է հավաքված մրգերի և բանջարեղենի բերքի կեսը, ինչպես նաև մի քանի հազար գլուխ անասուն[15]։ Ամենաշատ արձագանք ստացած ահաբեկչությունը եղել է 1971 թվականի հունիսին աջ թևի ՔԴԿ առաջնորդ Սուխովիչի սպանությունը ծայրահեղ ձախակոմնյա ահաբեկիչների կողմից և 1973 թվականի հուլիսին նախագահ Ալյենդեի ռազմածովային ադյուտանտ Առայայի սպանությունը (հավանաբար «Պատրիա և Լիբերտադ» անդամների կողմից)։ 1973 թվականի հունիսին տեղի է ունեել ռազմական հեղաշրջման փորձ գնդապետ Ռոբերտո Սուպերի գլխավորությամբ։ 1973 թվականի օգոստոսի 25-ին 30 ռազմածովայիններ գրավել են ռադիոկայան և կոչ արել չենթարկվել նավատորմի հրամանատարությանը։ Ռազմածովային ուժերի դատախազությունը այդ կապակցությամբ ձերբակալել է 200 հոգու և մեղադրանքներ ներկայացրել Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Կ. Ալտամիրանոյի և ձախ քրիստոնյաների առաջնորդ Գարետոնի դեմ[16]։

1973 թվականի օգոստոսի 22-ին ընդդիմադիր կենտրոնամետ մեծամասնությունը Պատգամավորների պալատում հաստատել է (81 կողմ, 47 դեմ) վաղուց պատրաստված «պալատների համաձայնագիրը» կառավարության գործողությունների ապօրինության մասին։ Ալյենդեին մեղադրել են հեղինակատիրական ձգտումների և օրենսդիր իշխանությունը ոչնչացնելու ցանկության, դատարանների որոշումները անտեսելու և իշխանական կուսակցության հետ կապված հանցագործներին հովանավորելու, խոսքի ազատության դեմ հարձակումների, ընդդիմադիր լրագրողների և քաղաքացիների ձերբակալությունների, ծեծերի և խոշտանգումների, համալսարանական ինքնավարության դեմ հարձակումների, սեփականության դեմ հարձակումների, գործադուլավորների ապօրինի հետապնդման, զինված խմբերով բնակչությանը ահաբեկելու, կրթության մեջ մարքսիստական գաղափարախոսություն ներմուծելու և այլնի մեջ[17][18][19]։

ԱՄՆ-ի աջակցությունը ընդդիմությանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծված փաստաթղթերից պարզվել է, որ ԱՄՆ-ը 1964 թվականից ակտիվորեն միջամտել է Չիլիի ներքաղաքական գործընթացներին[20]։

ԱՄՆ կառավարության քառասուներորդ կոմիտեն հաստատել է Չիլիի ընդդիմադիր խմբերին ընդհանուր առմամբ ավելի քան 8 միլիոն դոլարի գաղտնի աջակցություն մասին[21]։ Այդ գումարներով ֆինանսավորվել է Ալյենդեի դեմ լայնածավալ քարոզչական արշավ, այդ թվում՝ վեց միլիոն դոլար նրա նախագահության ժամանակ։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի թիվ 93 հուշագրում (1970 թվականի նոյեմբեր) դրված է եղել նպատակ՝ սահմանափակել Ալյենդեի կառավարության կարողությունները վարելու այնպիսի քաղաքականություն, որ հակասեր ԱՄՆ-ի շահերին։ ԱՄՆ-ն ակտիվացրել է իր ջանքերը, որպեսզի բարեկամ պետությունների ղեկավարները աջակցություն ցույց տային Ալյենդեի վրա ճնշում գործադրելու հարցում։ Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հենրի Կիսինջերը 1970 թվականի սեպտեմբերի 16-ին Սենատում նախազգուշացրել է, որ Ալյենդեն կարող է Չիլիին տանել կոմունիստական ճանապարհով, ինչը կդառնա վտանգավոր նախադեպ Լատինական Ամերիկայի կենտրոնում և կարող է դրդել նույն ուղով գնալ նաև Արգենտինային, Պերուին և Բոլիվիային, որտեղ ուժեղանում էին հակաամերիկյան դիրքորոշումները[22]։

Կենտրոնական հետախուզական վարչության ներկայացուցչությունը Չիլիում խնդրել է կենտրոնական գրասենյակից թույլտվություն՝ բանակում գործակալներ հավաքագրելու՝ ռազմական հեղաշրջում նախապատրաստելու համար։ 1969 թվականի հոկտեմբերին այդ ակտիվությունը վերածվել է ձախողված «Tacnazo» հեղաշրջման, որը կոչվել է տեղի Տակնա քաղաքի անունով։ Կենտրոնական հետախուզական վարչությանը պահանջվել է տաս ամիս՝ բանակում իր ներկայությունը վերականգնելու համար։ Նրանք փորձել են օգտագործել զինվորականներին՝ Ալյենդեի նախագահի պաշտոնում հավակնելու դեմ պայքարելու համար, բայց ապարդյուն։ Ավելի արդյունավետ է եղել ռազմական մատակարարումների քաղաքականությունը (որի վրա 1966-ից 1974 թվականներին ծախսվել է 31,215 միլիոն դոլար, որի գագաթնակետը կազմել է 9,145 միլիոն դոլար 1970 թվականին) և Պանամայում վերապատրաստման կազմակերպումը, որը շարունակվել է Ալյենդեի նախագահության ողջ ընթացքում (1442 ավագ սպաներ վերապատրաստվել են[23]։

Կենտրոնական հետախուզական վարչության ներկայացուցչությունը առաջարկել է շտաբին կեղծել տեղեկատվություն, որը կհամոզի Չիլիի բանակի ավագ սպաներին, որ Կարաբինների կորպուսի Հետաքննչական ստորաբաժանումը, Ալյենդեի համաձայնությամբ, հավաքում է տվյալներ Կուբայի հետախուզության հետ համատեղ, որոնք վնասում են բարձրագույն հրամանատարությանը։ 1971 թվականի դեկտեմբերին համապատասխան նյութերի փաթեթը փոխանցվել է երկրի սահմաններից դուրս Չիլիի մի սպայի։ Նախատեսվել է, որ առաջին փաթեթին կհետևեին նաև մյուսները, սակայն այդ սցենարի զարգացումը մերժվել է[24]։

Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնական գրասենյակը շարունակել է հետևել իրավիճակին՝ փորձելով սահմանագիծ գծել ապագա հեղաշրջմանը աջակցելու և դրան անմիջականորեն միջամտելու միջև[25]։

Հեղաշրջման նպատակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հեղաշրջման նպատակը եղել է սոցիալիստ նախագահ Սալվադոր Ալյենդեին տապալելը, քանի որ նրան չէր հաջողվել հեռացնել իշխանությունից ոչ ռազմական ճանապարհով։
  • Պինոչետը և նրա կողմնակիցները Ալյենդեին տապալելու անհրաժեշտությունը բացատրել են քաղաքացիական պատերազմը կանխելու ձգտումով։
  • Չիլիի քաղաքական և հասարակական ինստիտուտները «մարքսիստական վտանգից» պաշտպանելը։
  • Չիլիի հանրապետական կարգի սահմանադրական հիմքերի պաշտպանությունը (1973 թվականի օգոստոսի 22-ին Չիլիի Սահմանադրական դատարանը մեղադրել է Սալվադոր Ալյենդեին մի քանի սահմանադրական հոդվածներ խախտելու մեջ)։
  • Օրինականության և կարգի վերականգնումը, ձախ ծայրահեղական կազմակերպությունների ահաբեկչական գործունեության ճնշումը։

Բացի դրանից, ձախակողմյան և կոմունիստական աղբյուրները պնդում են, որ նպատակներից է եղել նաև՝

  • Ժողովրդական միասնության կառավարության իրականացրած տնտեսական վերափոխումների դադարեցումը, մասնավորապես՝ հողային բարեփոխում և խոշոր արդյունաբերության ազգայինացում։
  • Ազգայինացված ձեռնարկությունների վերադարձն իրենց նախկին սեփականատերերին, այդ թվում՝ ամերիկյան կորպորացիաներին։
  • Չիլիի վերադարձը ԱՄՆ ազդեցության շրջանակ։
  • Չիլիում ազդեցիկ ձախ ուժերի՝ սոցիալիստների, կոմունիստների, Ձախ հեղափոխական շարժման (МИР), ռադիկալների և ձախ քրիստոնյա դեմոկրատների զինված ճնշումը։

Հեղաշրջման ընթացք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական հեղաշրջումը սկսվել է 1973 թվականի սեպտեմբերի 10-ի գիշերը, Չիլիի Ռազմածովային ուժերի նավերում, որոնք Չիլիի ափերի մոտ մասնակցելիս են եղել ԱՄՆ ՌԾՈւ-ի հետ համատեղ անցկացվող «Ունիտաս» զորավարժություններին։ Մի քանի հարյուր (ճշգրիտ թիվը մինչ օրս հայտնի չէ) նավաստիներ և սպաներ՝ «Ժողովրդական միասնության» կողմնակիցներ, գնդակահարվել են, իսկ նրանց դիերը նետվել են ծովը։ Ռազմական նավերի հրամանատարներից մեկը ևս հրաժարվել է աջակցել ապստամբությանը, նրան ձերբակալել են և տեղավորել Կիրիկինա կղզիների վրա գտնվող ժամանակավոր բանտում[26]։

Սեպտեմբերի 11-ի վաղ առավոտյան ՌԾՈւ նավերը ռմբակոծել են Վալպարաիսո նավահանգիստն ու քաղաքը, ապա իջեցրել են դեսանտ և գրավել քաղաքը։ Նավահանգստի բնակիչներից՝ 3000 մարդ ձերբակալվել է, սեպտեմբերի 12-13-ին Սանտիագոյում հաստատվել է պարետային ժամ։

Սեպտեմբերի 11-ի առավոտյան 6:30-ին ապստամբները սկսել են Չիլիի մայրաքաղաք Սանտիագոն գրավելու գործողությունը․ գրավվել է հեռուստակենտրոնը և մի շարք ռազմավարական օբյեկտներ, ռադիոկայաններ, հեռախոսակայաններ։ Աջերի պատկանող «Ագրիկուլտուրա», «Միներիա» և «Բալմասեդո» ռադիոկայանները հաղորդել են ապստամբների հայտարարությունը հեղաշրջման և ռազմական խունտա ստեղծելու մասին, որի մեջ մտել են ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Աուգուստո Պինոչետը, ՌԾՈւ հրամանատար ծովակալ Խոսե Տորիբիո Մերինո, Ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Գուստավո Լին և կարաբիներների կորպուսի ժամանակավոր հրամանատար գեներալ Սեսար Մենդոսան։

«Ժողովրդական միասնությանը» աջակցող «Պորտալես» և «Կորպորասիոն» ռադիոկայանները, որոնք հաղորդելիս են եղել Ալյենդեի հայտարարությունները, ռմբակոծվել են ՌՕՈւ-ի կողմից։ Դրանից հետո գրավվել է «Ժողովրդական միասնությունում» ընդգրկված կուսակցությունների կենտրնական շտաբները։

Առավոտյան 9:10-ին «Մագալյանես» ռադիոկայանը՝ Ալյենդեին աջակցող վերջին ռադիոկայանը, եթերում փոխանցել է նախագահի վերջին խոսքը չիլիացիներին։ Ուղիղ հեռարձակման ժամանակ ռադիոկայանը ռմբակոծվել է օդուժի կողմից, այնուհետև գրավվել ապստամբների կողմից։ Շենքում գտնվող բոլոր աշխատակիցները (տարբեր տվյալներով՝ 46-ից 70 մարդ) սպանվել են[27]։

9:15-ին ապստամբները գեներալ Խավիեր Պալասիոսի հրամանատարությամբ սկսել էին «Լա Մոնեդա» նախագահական պալատի հրետակոծությունն ու գրոհը, որը պաշտպանել է մոտ 40 մարդ՝ Անձնական ընկերների խումբի պահապանները, մի քանի ոստիկաններ և պալատի աշխատակիցներ։ Գրոհը իրականացվել է տանկերի և ավիացիայի մասնակցությամբ։ Ապստամբների՝ առանց խոչընդոտների Չիլիից հեռանալու դիմաց հանձնվելու առաջարկը պաշտպանները մերժել են։ Ժամը 14:20-ին նախագահական պալատի շենքը գրավվել է։ Նախագահ Սալվադոր Ալյենդեն զոհվել է։ Խունտայի պաշտոնական վարկածի համաձայն, որն հաստատվել է 2011 թվականին Ալյենդեի դիակի արտաշիրմումից հետո, նա ինքնասպանություն է գործել[28][29]։ Մինչ 2011 թվականի արտաշիրման արդյունքների հրապարակումը, ենթադրություններ են եղել, որ Ալյենդեն սպանվել է[29]։

Պաշտոնապես պաշարման դրությունը պահպանվել է սեպտեմբերի 11-ից հետո մեկ ամիս շարունակ։ Երկար ժամանակ պնդվել է, որ այդ ընթացքում Չիլիում ավելի քան 30 հազար մարդ է սպանվել[30], սակայն հետագայում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվածների և անհետ կորածների թիվը կազմել էր 3225 մարդ։ Ավելի քան 37 հազար մարդ տառապել է խոշտանգումներից[31]։ Սերժիո Վալեչի ղեկավարած հատուկ հանձնաժողովը մինչև 2011 թվականի օգոստոս փաստաթղթերով հաստատել է ահաբեկչության 3065 զոհի ինքնությունը[32]։ 1973 թվականի ռազմական հեղաշրջման ժամանակ կատարված բոլոր արտադատական սպանությունները ներառվել են Պինոչետի կողմից 1978 թվականին հայտարարված համաներման մեջ։ Համաներման օրենքը չի չեղարկվել անգամ Պինոչետի դիկտատուրայի անկումից հետո, և չիլիական դատարանները չէին քննում 1973 թվականի հեղաշրջման զոհերի հայցերը[33]։ Սակայն ներկայումս դատապարտված են պինոչետյան ահաբեկչության ամենաակտիվ մասնակիցներից ոմանք։

Սանտիագոյի Ազգային ստադիոն] որպես համակենտրոնացման ճամբար 1973 թվականի սեպտեմբերի 11-ի հեղաշրջումից հետո

Կազմավորվել է մի շարք համակենտրոնացման ճամբարներ քաղաքական բանտարկյալների համար, որոնցից ամենահայտնին Չիլիի Ազգային ստադիոնում ստեղծված ճամբարն է եղել։ «Չիլի» ստադիոնում, որը նույնպես վերածվել է համակենտրոնացման ճամբարի, 1973 թվականի սեպտեմբերի 15-ին խոշտանգվել և սպանվել է հայտնի ռեժիսոր, բանաստեղծ, կոմպոզիտոր և երգիչ Վիկտոր Խարան[34]։ Մահապատժից առաջ չիլիացի ապստամբները հրացանի կոթերով ջարդեցին երգչի ձեռքերը։

Չիլի-ԽՍՀՄ հավաքականների հանդիպումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի նոյեմբերի 21-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում պետք է հանդիպեին ԽՍՀՄ և Չիլիի հավաքականները, սակայն ԽՍՀՄ հավաքականը հրաժարվել է խաղալ Չիլիի ազգային ստադիոնում։ Չիլիի հավաքականի չորս ֆուտբոլիստ մեկնարկային սուլիչից հետո գնդակը տարել են և գոլ խփել ԽՍՀՄ հավաքականի դատարկ դարպասին։ Չիլիի հավաքականը ստացել է աշխարհի առաջնության ուղեգիր ԽՍՀՄ հավաքականի տեխնիկական պարտության հաշվին[35]։

Շվեդ գրող Սուն Աքսելսոնը, որը եղել է այդ իրադարձությունների ականատեսն, գիրք է գրել այդ մասին՝ «Ահաբեկչությունը Չիլիում»։

Չիլիացի լրագրող Ռոլանդո Կարրասկոն, որը հեղաշրջման ժամանակ ձերբակալվել է Պինոչետի կողմնակիցների կողմից և անցել է պինոչետյան համակենտրոնացման ճամբարներով, գրել է «Ռազմագերիները Չիլիում» վերնագրով գիրքը, որտեղ պատմում է իր ապրած և տեսած իրադարձությունների մասին։

Չիլիի ռազմական հեղաշրջմանն է նվիրված խորհրդային և ռուս բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի «Աղավնին Սանտյագոյում» ստեղծագործությունը։

1973 թվականի Չիլիի իրադարձություններին նվիրված են եղել մի շարք ֆիլմերը՝

  • «Գիշեր Չիլիի վրա» (1977), ռեժիսոր՝ Սեբաստիան Ալարկոն,
  • Վիկտոր Խարայի մասին գեղարվեստական ֆիլմը՝ «Երգիչը» (1977), ռեժիսոր՝ Դինա Ռիդ, որը նաև խաղացել է գլխավոր դերը,
  • «Սանտիագոյում անձրև էր գալիս» (1976), ռեժիսոր՝ Էլվիո Սոտո,
  • «Կենտավրները» (1978), ռեժիսոր՝ Վիտաուտաս Ժալակյավիչյուս,
  • «Ավտոպսիա» (2010), ռեժիսոր՝ Պաբլո Լարրաին,
  • «Անտեսանելի հերոսներ» (2019), ռեժիսորներ՝ Միկա Կուրվինեն և Ալիսիա Շերսոն։

«Սեպտեմբերի 11» (2002) նախագծի կարճամետրաժ ֆիլմերից մեկն էլ պատմում է Չիլիի հեղաշրջման մասին։

Հեղաշրջման վրա է հիմնված Ֆլորիան Գալենբերգերի «Դիգնիդադ գաղութը։ Չկա վերադարձ» ֆիլմի սյուժեն։ Հեղաշրջման իրադարձությունների վրա է կառուցված նաև Ալեքսանդր Գրադսկու «Ստադիոն» ռոք-օպերան (լիբրետտո՝ Ալեքսանդր Գրադսկու և Մարգարիտա Պուշկինայի)։

Այդ իրադարձությանը նվիրված է իտալական Talco սկա-փանկ խմբի «11 settembre ՝ 73» երգը։

«September 1973» երգը ամերիկյան Beautiful Bodies ալտերնատիվ ռոք խմբի կատարմամբ նվիրված է Չիլիի իրադարձություններին։

Չիլիի իրադարձությունների մասին երգել է նաև խորհրդային և ռուս ռոք երաժիշտ Ալեքսանդր Բարիկինի «Չիլի» երգը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Вильегас С. Стадион в Сантьяго. Преступления чилийской военной хунты. — М.: Прогресс, 1976.
  • Трагедия Чили. Материалы и документы. — М.: Издательство политической литературы; Издательство Агентства печати Новости, 1974.
  • Чили: боль и борьба. — М.: Правда, 1974.
  • Chile. Libro negro. Köln, Pahl-Rugenstein, 1974.
  • Вильегас С. Стадион в Сантьяго. Преступления чилийской военной хунты. — М.: Прогресс, 1976.
  • Трагедия Чили. Материалы и документы. — М.: Издательство политической литературы; Издательство Агентства печати Новости, 1974.
  • Чили: боль и борьба. — М.: Правда, 1974.
  • Chile. Libro negro. Köln, Pahl-Rugenstein, 1974.
  • James R. Whelan. Out of the ashes. Life, death and transfiguration of democracy in Chile, 1833-1988. — Regnery Pub, 1989. — 1120 p. — ISBN 978-0895265531.
  • Исабель Альенде "Дом духов"
  • Исабель Альенде "Дом духов"

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Former Chilean President Allende's death confirmed as suicide». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  2. «Chile inquiry confirms President Allende killed himself». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  3. Архиважный свидетель // Коммерсанть-Վլաստ : журнал. — 2005. — № 40. — С. 56.
  4. Vasili Mitrokhin and Christopher Andrew (historian)андро Отеро., The World Was Going Our Way: The KGB and the Battle for the Third World, Basic Books (2005) hardcover, 677 pages Служебная:Источники книг/0465003117|ISBN 0-465-00311-7]], pages 69-88.
  5. «Результаты выборов». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.
  6. Лисандро Отеро. Разум и сила: Чили. Три года Народного единства. Արխիվացված 2008-01-29 Wayback Machine
  7. Лисандро Отеро. Разум и сила: Чили. Три года Народного единства. Արխիվացված 2008-01-29 Wayback Machine
  8. Херш, Сеймур. ЦРУ против Чили. Արխիվացված 2022-04-21 Wayback Machine
  9. Херш, Сеймур. ЦРУ против Чили. Արխիվացված 2022-04-21 Wayback Machine
  10. Херш, Сеймур. ЦРУ против Чили. Արխիվացված 2022-04-21 Wayback Machine
  11. 11,0 11,1 Шевелев В. Н. Сальвадор Альенде // Диктаторы и боги: Чаушеску. Пиночет. Мао Цзедун. Пол Пот. — Ростов-на Дону: Феникс, 1999. — 317 с. — (Исторические силуэты).
  12. «См. раздел 'HISTORICAL CONTEXT'». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  13. Богуш Е. Ю., Ульянова, Ольга Викторовна Чили во второй половине XX века Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
  14. Платошкин Н. Чили 1970—1973 годов. Прерванная модернизация. М.: Русский Фонд Содействия Образованию и Науке, 2011
  15. Тарасов, Александр Николаевич. Хватит врать о Пиночете! Արխիվացված 2017-03-17 Wayback Machine
  16. Պլատոշկին Ն. Չիլի 1970—1973 թվականներ։ Կիսատ մնացած մոդեռնիզացիա։ Մ.՝ Ռուսական Կրթության և Գիտության աջակցման հիմնադրամ, 2011
  17. Платошкин Н. Чили 1970—1973 годов. Прерванная модернизация. М.: Русский Фонд Содействия Образованию и Науке, 2011
  18. См.: Бурстин Э. Указ.соч. Արխիվացված 2012-06-17 Wayback Machine
  19. Пиньера, Хосе HOW ALLENDE DESTROYED DEMOCRACY IN CHILE // Society. — Springer, September/October 2005. — Т. 42. — № 6. — ISSN 0147-2011.
  20. SELECT COMMITTEE TO STUDY GOVERNMENTAL OPERATIONS WITH RESPECT TO INTELLIGENCE ACTIVITIES Тайные операции в Чили, 1963-1973 = COVERT ACTION IN CHILE 1963-1973 / WILLIAM G. IMILLER, Staff Director. — WASHINGTON: UNITED STATES SENATE, 1975. — С. 34-45, 55-58. — 66 с.
  21. Wise, David (1975 թ․ հունվարի 19). «The Secret Committee Called '40'». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
  22. SELECT COMMITTEE TO STUDY GOVERNMENTAL OPERATIONS WITH RESPECT TO INTELLIGENCE ACTIVITIES Тайные операции в Чили, 1963-1973 = COVERT ACTION IN CHILE 1963-1973 / WILLIAM G. IMILLER, Staff Director. — WASHINGTON: UNITED STATES SENATE, 1975. — С. 34-39, 55-58. — 66 с.
  23. SELECT COMMITTEE TO STUDY GOVERNMENTAL OPERATIONS WITH RESPECT TO INTELLIGENCE ACTIVITIES Тайные операции в Чили, 1963-1973 = COVERT ACTION IN CHILE 1963-1973 / WILLIAM G. IMILLER, Staff Director. — WASHINGTON: UNITED STATES SENATE, 1975. — С. 34-39, 55-58. — 66 с.
  24. SELECT COMMITTEE TO STUDY GOVERNMENTAL OPERATIONS WITH RESPECT TO INTELLIGENCE ACTIVITIES Тайные операции в Чили, 1963-1973 = COVERT ACTION IN CHILE 1963-1973 / WILLIAM G. IMILLER, Staff Director. — WASHINGTON: UNITED STATES SENATE, 1975. — С. 34-39, 55-58. — 66 с.
  25. SELECT COMMITTEE TO STUDY GOVERNMENTAL OPERATIONS WITH RESPECT TO INTELLIGENCE ACTIVITIES Тайные операции в Чили, 1963-1973 = COVERT ACTION IN CHILE 1963-1973 / WILLIAM G. IMILLER, Staff Director. — WASHINGTON: UNITED STATES SENATE, 1975. — С. 34-39, 55-58. — 66 с.
  26. Филипп Лабреве. Когда генералы захватывают власть Արխիվացված 2021-11-24 Wayback Machine
  27. Тарасов А. Н. Верите, что можно подружиться с крокодилом? Արխիվացված 2014-04-30 Wayback Machine
  28. «BBC Russian — Լента новостей — Эксперты установили причину гибели Сальвадора Альенде». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  29. 29,0 29,1 «Lenta.ru: В мире: Смерть Сальвадора Альенде признали самоубийством». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  30. Լատինական Ամերիկայի պատմություն. 20-րդ դարի երկրորդ կես։ Մ․, Գիտություն, 2004։ էջ 209
  31. «Экс-главком сухопутными силами Чили дал показания по делу о пытках при Пиночете». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  32. «BBC News - Chile recognises 9,800 more victims of Pinochet's rule» (անգլերեն). bbc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  33. Марта Абреу. Никто не отомстит за Серхио Чакона? Արխիվացված 2022-02-08 Wayback Machine
  34. «7 фактов о жизни и смерти Виктора Хары». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  35. «Как сборная СССР не явилась на матч в Чили из-за политики». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիլիի պետական հեղաշրջում» հոդվածին։