Չիլիի անտառային հրդեհներ 2023
Չիլիի անտառային հրդեհներ 2023 | |
---|---|
![]() | |
Տեսակ | անտառային հրդեհ |
Տեղադրանք | Մաուլե, Նյուբլե, Բիոբիո և Արուկանիա |
Երկիր | ![]() |
Ժամանակի սկիզբ | հունվարի 30, 2023 |
Զոհվածներ | 26 մարդ |
Վիրավորներ | 2180 |
![]() |
2023 թվականի Չիլիի անտառային հրդեհների սեզոն, առնվազն 231 առանձին անտառային հրդեհների շարք է, որոնք սկսել են Չիլիում 2023 թվականի փետրվարին, դրանցից մի քանի տասնյակը «կարմիր տագնապի հրդեհներ» են, որոնք ընդհանուր առմամբ գրեթե 12,535,000 հեկտար անտառ են ոչնչացրել և խլել են 24 մարդու կյանք, ինչի պատճառով կառավարությունը երկրի մի շարք մարզերում հայտարարել է արտակարգ դրություն։
Չիլիի ժամանակակից պատմության մեջ 2023 թվականը այրված հեկտարների առումով ամենավատ տարին է և պատճառած վնասով գերազանցել է 2017 թվականի Չիլիի անտառային հրդեհներին[1]։
Նախապատմություն և պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիլին 2010 թվականից ի վեր տառապում է մեգաերաշտից, որն ամենավատն է վերջին հազար տարվա ընթացքում[2][3]։ Այս երաշտի պայմանները սրում են ամառային հրդեհները, քանի որ բուսականությունն ավելի դյուրավառ է դառնում[4]։
2023 թվականի հունվարի 30-ից Ուբլի շրջանը բարձր ջերմաստիճանի հետևանքով անտառային հրդեհների սպառնալիքի պատճառով, հայտարարել է կանխարգելիչ վաղ նախազգուշացում[5]։ Հրդեհները համընկել են երկրի հարավում աննախադեպ ջերմային ալիքի հետ, որի հարավային շրջաններում ջերմաստիճանը հասել է ցելսիուսի սանդղակով 40° աստիճանի[6][7]։
Չիլիի համալսարանից Ռենե Գարոն ասել է, որ չափազանց բարձր ջերմաստիճանը պայմանավորված է արևելքից փչող տաք, բնականաբար կրկնվող Պուելչե քամիներով[8]։ Ներքին գործերի նախարար Մանուել Մոնսալվեը հաստատել է, որ 17 մարդ է ձերբակալվել՝ եռակցելով կամ բուրդ այրելով, հրդեհներ բռնկելու համար[9]։
Թեև անտառային հրդեհները կարող են ուղղակիորեն առաջանալ մարդկային գործոնով, բայց նրանց հիմնական պայմանը կլիմայի պայմանների վատթարացումով պայմանավորված երաշտն է և Խաղաղ օվկիանոսում ձևավորված Լա Նինա երևույթը, երբ ջրի մակերևույթի ջերմաստիճանը արևելյան հասարակածային կենտրոնական Խաղաղ օվկիանոսում իջնում է նորմայից 3–5 °C-ով[10]։ Չնայած Հարավային Ամերիկան երաշտի երկար պատմություն ունի, Չիլին ամենախոցելիներից է ծայրահեղ եղանակային իրադարձությունների, սեզոնային ջերմաստիճանի և անձրևների, անտառային հրդեհների և ջրհեղեղների նկատմամբ[11]։
2022 թվականի օգոստոսի վերջին, Ազգային անտառային կորպորացիայի (CONAF) տնօրեն Քրիստիան Լիթլը Չիլիի Կոնգրեսում բացատրել է, որ 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում առկա է անտառային հրդեհների մեծ վտանգ[12] 2022 թվականը զգալի անձրևներով տարի էր, ինչը նպաստեց խոտի աճին, որը կարող էր հրդեհներ առաջացնել չորային սեզոնում։ Կոնգրեսի գյուղատնտեսական հանձնաժողովը թարմացվել է CONAF-ի կողմից 2023 թվականի հունվարին սպասվող՝ ավելի կոշտ կանխատեսմամբ[12]։
Ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուժածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիլիի կառավարությունը հայտնել է փետրվարյան անտառային հրդեհների բռնկման առնվազն 26 զոհերի մասին, որոնցից առնվազն 11-ը Բիոբիոյի Սանտա Խուանա քաղաքում։ Մահվան դեպքերից երկուսը տեղի են ունեցել փետրվարի 3-ին շտապ օգնության ուղղաթիռի վթարի հետևանքով, որի հետևանքով զոհվել են օդաչուն և մեխանիկը, իսկ երրորդը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հրշեջին հարվածել է բեռնատարը[13][14]։
Քաղաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
Փետրվարին Չիլիի ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել երեք՝ Լա Արաուկանիա, Բիոբիո և Ուբլ շրջաններում։ Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը օգնություն է խնդրել հարևան երկրներից՝ Բրազիլիայից, Արգենտինայից և Ուրուգվայից[15]։
Վնաս[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիլիի կառավարության տվյալներով՝ հրդեհների հետևանքով ավերվել է առնվազն 800 տուն[16]։ Գրեթե 300,000 հեկտար արդեն այրվել է Մաուլե, Ուբլ, Բիոբիո և Արաուկանիա տարածաշրջաններում[17]։ Առողջապահության նախարար Քսիմենա Ագիլերայի զեկույցի համաձայն, տուժած տարածքներում օդի որակը զգալիորեն վատացել է հրդեհների ծխի պատճառով։ 2023 թվականի փետրվարի 7-ին հրդեհների ծուխը անցել է մայրաքաղաք Սանտյագոյի վրայով[9]։ Չիլիի ցելյուլոզայի և թղթի CMPC ընկերությունը հաստատել է, որ հրդեհների հետևանքով տուժել է իր տնկարկներից ավելի քան 10,000 հեկտարը, իսկ որոշ վերամշակող գործարանների գործունեությունը դադարեցվել է[9]։
Հրդեհաշիջում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ մոտ 5600 հրշեջներ և կամավորներ պայքարում են հրդեհների դեմ տարբեր շրջաններում, իսկ ԱՄՆ-ից DC-10 օդանավը ժամանել է երկիր՝ հրշեջներին մի
անալու համար։ Ինքնաթիռն ունակ է 36000 լիտր ջուր տեղափոխել։ Չիլիում վարձատրվող, պրոֆեսիոնալ հրշեջները, որոնք կոչվում են «բրիգադիստներ», կենտրոնանում են անտառային հրդեհների վրա, մինչդեռ մնացածները բոլորը կամավորներ են, ներառյալ նրանք, ովքեր պայքարում են քաղաքային հրդեհների դեմ։
Մի քանի երկրներ օգնել են Չիլիին պայքարել անտառային հրդեհների դեմ՝
Արգենտինա, ուղարկել է 40 հրշեջ, 15 բեռնատար և մեկ ուղղաթիռ,
Բրազիլիա, լոգիստիկ աջակցություն հրշեջների միջոցով,
Կոլումբիա, ուղարկել է ինքնաթիռ և զորախումբ անտառային հրդեհները մարելու համար,
Էկվադոր, լոգիստիկ աջակցություն հրշեջների միջոցով,
Իսպանիա, Իսպանիայի կառավարությունը ուղարկել է A330 ինքնաթիռ և 50 հրշեջ,
ԱՄՆ, 50 հազար դոլարի ֆինանսական աջակցություն,
Մեքսիկա, երկու ռազմական ինքնաթիռ՝ մոտ 300 կամավորներով,
Պերու, մի քանի ուղղաթիռներ հրդեհների դեմ պայքարելու համար,
Վենեսուելա, ուղարկել է 60 հրշեջ,
Եվրամիություն, ուղարկել է ավելի քան 250 հրշեջ, համակարգող և բժշկական անձնակազմ։

Կառավարության արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նախագահ Գաբրիել Բորիչը հայտարարել է ազգային արտակարգ դրություն՝
![]() |
Ընտանիքների պաշտպանությունը մեր առաջնահերթությունն է։ Մենք աշխատում ենք տեղական և ազգային իշխանությունների հետ համակարգված՝ պայքարելու Մաուլ, Ուբլ, Բիոբիո և Լա Արաուկանիա շրջանների անտառային հրդեհների դեմ[18]։ - Գաբրիել Բորիչ
|
![]() |
- Ներքին գործերի նախարար Կարոլինա Տոհան միանալով իր հարևան Ուբլե շրջանին, ասել է, որ կառավարությունը աղետ է հայտարարել Բիոբիո շրջանում, որ նախագահ Գաբրիել Բորիչը հայտարարել է փետրվարի 2-ի գիշերը՝ թույլ տալով տեղակայել զինվորներ և լրացուցիչ ռեսուրսներ[19]։
- Կառավարության խոսնակ Կամիլա Վալյեխոն կոչ է արել աշխարհին շարունակել համագործակցությունը Օուբլե, Բիո Բիո և Լա Արաուկանիա շրջաններում տեղի ունեցող հրդեհների հետևանքով առաջացած աղետալի իրավիճակի դեմ պայքարում[20]։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Chile firefighters battle blazes amid warning that wildfires could get worse»։ Reuters։ 6 February 2023։ Արխիվացված է օրիգինալից 6 February 2023-ին։ Վերցված է 6 February 2023
- ↑ «Fires Blaze Through South-Central Chile», Earth Observatory (NASA), 3 February 2023, https://earthobservatory.nasa.gov/images/150945/fires-blaze-through-south-central-chile, վերցված է 10 February 2023
- ↑ René D. Garreaud; Juan P. Boisier; Roberto Rondanelli; Aldo Montecinos; Hector H. Sepúlveda; Daniel Veloso-Aguila (2 July 2019), «The Central Chile Mega Drought (2010–2018)», International Journal of Climatology 40 (1): 421–439, doi:, https://rmets.onlinelibrary.wiley.com/doi/abs/10.1002/joc.6219, վերցված է 10 February 2023
- ↑ Mauro E. González; Susana Gómez-González; Antonio Lara; René Garreaud; Ignacio Díaz-Hormazábal (20 August 2018), «The 2010–2015 Megadrought and its influence on the fire regime in central and south-central Chile», Ecosphere 9 (8): e02300, doi:
- ↑ «Ñuble: incendios forestales en Chillán, Quillón y Quirihue arrasan con más de 740 hectáreas»։ Radio Biobío։ 2 February 2023։ Արխիվացված է օրիգինալից 3 February 2023-ին։ Վերցված է 4 February 2023
- ↑ «Chile wildfires spread as death toll rises»։ Al Jazeera։ Արխիվացված է օրիգինալից 5 February 2023-ին։ Վերցված է 5 February 2023
- ↑ «Chile's president urges unity amid battle to contain fatal fires»։ Al Jazeera։ Արխիվացված է օրիգինալից 6 February 2023-ին։ Վերցված է 6 February 2023
- ↑ Dinneen James (7 February 2023)։ «Wildfires burning in Chile are among the deadliest in country's record»։ newscientist։ Արխիվացված է օրիգինալից 7 February 2023-ին։ Վերցված է 7 February 2023
- ↑ 9,0 9,1 9,2 Alvarado Ivan (8 February 2023)։ «Chile heat wave could further fan the flames of deadly wildfires»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 7 February 2023-ին։ Վերցված է 8 February 2023
- ↑ Osborn Catherine (10 February 2023)։ «Climate Change Looms Behind South America's Heat Wave»։ Foreign Policy (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 13 February 2023-ին։ Վերցված է 2023-02-15
- ↑ «World Bank Climate Change Knowledge Portal»։ Climate Change Knowledge Portal (անգլերեն)։ World Bank։ Արխիվացված է օրիգինալից 27 November 2022-ին։ Վերցված է 2023-02-15
- ↑ 12,0 12,1 Gálvez Mario (2023-02-16)։ «Extrema voracidad y propagación de los incendios: Los antecedentes que se expusieron en el Congreso 5 meses antes de la tragedia»։ Ex-Ante (Spanish)։ Վերցված է 2023-02-17
- ↑ «Firefighters battle dozens of wildfires in Chile, death toll at 22»։ Reuters։ 4 February 2022։ Արխիվացված է օրիգինալից 4 February 2023-ին։ Վերցված է 4 February 2023
- ↑ «13 dead in Chile amid struggle to contain raging wildfires»։ AP News։ 4 February 2023։ Արխիվացված է օրիգինալից 3 February 2023-ին։ Վերցված է 4 February 2023
- ↑ Zerpa Fabiola (4 February 2023)։ «Chile Widens Wildfire Emergency as Death Toll Climbs to 16»։ Bloomberg News։ Արխիվացված է օրիգինալից 15 February 2023-ին։ Վերցված է 4 February 2023
- ↑ Torres Javier, Schwarze Pedro (5 February 2023)։ «Chile forest fire toll rises, hundreds left homeless»։ Phys.org։ Արխիվացված է օրիգինալից 6 February 2023-ին։ Վերցված է 6 February 2023
- ↑ Buschschlüter Vanessa (8 February 2023)։ «Chile forest fires: Heatwave puts new regions at risk»։ BBC։ Արխիվացված է օրիգինալից 8 February 2023-ին։ Վերցված է 8 February 2023
- ↑ «Boric habla de incendios en zona centro-sur desde sus vacaciones: "Dispondremos de todos los recursos"»։ Radio Biobío։ 2 February 2023։ Արխիվացված է օրիգինալից 3 February 2023-ին։ Վերցված է 4 February 2023
- ↑ «Chile widens state of emergency as raging wildfires leave at least 13 dead»։ The Guardian (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 3 February 2023-ին։ Վերցված է 4 February 2023
- ↑ «"No es sólo tarea del Estado": Ministra Vallejo pide colaboración a privados en incendios forestales»։ Radio Biobío։ 5 February 2023։ Արխիվացված է օրիգինալից 5 February 2023-ին։ Վերցված է 5 February 2023