Չիլիական ծովահեն որոր
Չիլիական ծովահեն որոր | |
![]() Չիլիական ծովահեն որոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Քարադրանմաններ (Charadriiformes) |
Ընտանիք | Ծովահենաորորներ (Stercorariidae) |
Ցեղ | Stercorarius |
Տեսակ | Չիլիական ծովահեն որոր (S. chilensis) |
Միջազգային անվանում | |
Stercorarius chilensis | |
Տարածվածություն | |
![]() Տաքսոնի տարածվածությունը |
Չիլիական ծովահեն որոր[1] (լատին․՝ Catharacta chilensis) որոների ընտանիքի (Stercorariidae) ծովային թռչուն։
Թռչունը բնադրում է Հարավային Ամերիկայի հարավային ափին՝ Կենտրոնական Չիլիից մինչև Արգենտինայի հարավ։ Ձմռանը գաղթում է հյուսիսից Բրազիլիա և Պերու[2]։
Ըստ 1996 թվականի վիճակագրության, այս տեսակների ընդհանուր քանակը կազմել է մոտ 10 հազար թռչուն։
Չիլիական ծովահեն որորը մեծ թռչուն է, որն ունի 3–58 սմ երկարություն և 1,1-1,7 կգ քաշ, իսկ թևերի բացվածքը՝ 130–138 սմ։ Փետուրները դարչնագույն է, որովայնը և կրծքավանդակը՝ բաց շագանակագույն[3]։
Ծովային գիշատիչներ են։ Նրանք ծովում ձուկ որսում, հավաքում են ծովափնյա կենդանիներ, որոնց ափ է դուրս շպրտել հսկա ալիքը։ Նրանք նաև ուտում են լեշեր, հարձակվում հիվանդ թռչունների վրա և թալանում են այլ թռչունների բները՝ վերցնելով նրանց ձվերը և ճուտերը։
Բազմացումը սկսվում է նոյեմբերին, մինչդեռ առանձին տեսակներ ձևավորում են մեծ խտության գաղութներ։ Այս թռչունները իրենց բները կառուցում են գետնին։ Բնում դնում է 1-2 ձու։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wieviorka, Michel (2015-05). «Ulrich Beck (1944-2015)11La primera versión de este homenaje fue publicada en el diario Liberation, el 5 de enero de 2015. Disponible en: <http://www.liberation.fr/debats/2015/01/05/hommage-a-ulrich-beck_1174370> [Consultado el 10 de abril de 2015]. Traducción del original en francés, Lorena Murillo». Revista Mexicana de Ciencias Políticas y Sociales. 60 (224): 349–352. doi:10.1016/s0185-1918(15)30013-1. ISSN 0185-1918.
{{cite journal}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «Austrocedrus chilensis: Souto, C. & Gardner, M.». IUCN Red List of Threatened Species. 2011 թ․ փետրվարի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Catharacta chilensis: BirdLife International». IUCN Red List of Threatened Species. 2012 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիլիական ծովահեն որոր» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիլիական ծովահեն որոր» հոդվածին։ |
|