Չիգրիփշ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Չիգրիփշ
աբխ.՝ Чагрыпш, վրաց.՝ ჩიგრიფში
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳագրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ500 մ
Բնակչություն285 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր, Ռուսներ
Չիգրիփշ (գյուղ) (Աբխազիա)##
Չիգրիփշ (գյուղ) (Աբխազիա)

Չիգրիփշ (նաև Չիգիրիփշ, Չագրիփշ, նախկինում՝ Թխեմի, աբխազերեն՝ Чагрыпш, վրաց.՝ ჩიგრიფში ) գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում[1], Գագրայից 3 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 500 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով գյուղում ապրում էր 321 մարդ, հիմնականում հայեր, աբխազներ, վրացիներ և ռուսներ[2][3]։ 1989 թվականին գյուղն ուներ 285 բնակիչ[4], մեծամասնությունը հայեր[5]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի և ցիտրուսների մշակությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։

Հայերը եկել են Տրապիզոնից` 1912 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։