Jump to content

Չժոու Սյուան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չժոու Սյուան
Ծննդյան թիվ՝օգոստոսի 1, 1918(1918-08-01) կամ օգոստոսի 1, 1920(1920-08-01)
Ծննդավայր՝Չանգժոու, Ցզյանսու, Beiyang Government
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 22, 1957(1957-09-22)
Վախճանի վայր՝Շանհայ, Չինաստան
Քաղաքացիություն՝ Չինաստանի Հանրապետություն
 Չինաստան
Մասնագիտություն՝երգչուհի և դերասանուհի
IMDb։ID 1152104

Չժոու Սյուան (չին.՝ 周璇, անգլ.՝ Zhou Xuan, Chow Hsuan, օգոստոսի 1, 1918(1918-08-01) կամ օգոստոսի 1, 1920(1920-08-01), Չանգժոու, Ցզյանսու, Beiyang Government - սեպտեմբերի 22, 1957(1957-09-22), Շանհայ, Չինաստան), հանրահայտ չինացի երգչուհի և կինոդերասանուհի: 1940-ական թվականներին դարձել է «յոթ մեծագույն երգչուհիներից» մեկը[1], թերևս ամենահայտնին, քանի որ միաժամանակ նկարահանվել է կինոյում։ Իր կարիերայի ընթացքում ձայնագրել է ավելի քան 200 երգ և նկարահանվել է 40 ֆիլմերում[2]։

Սու Պուն (Չժոու Սյուանի ի ծնե անունը) վաղ տարիքում բաժանվել է ծնողներից և դաստիարակվել խնամատար ընտանիքում։ Ողջ կյանքում փնտրել է հարազատներին, սակայն ծագումը պարզվել է միայն մահից հետո[3]։ Ըստ հետագա ուսումնասիրությունների, նրա ազգականը, որը կախվածություն է ունեցել ափիոնից, երեք տարեկան հասակում Պուին տարել է մեկ այլ քաղաք, որտեղ նրան վաճառել է Վանգ ընտանիքին: Այնտեղ Պուն ստացել է Վան Սյաոհուն անունը։ Այնուհետև նրան որդեգրել է Չժոու ընտանիքը և ստացել է Չժոու Սյաոհուն անունը[4]։

13 տարեկանում վերցրել է Չժոու Սյուան բեմական կեղծանունը (չին.՝ 璇, «սյուան», որը նշանակում է «գեղեցիկ նեֆրիտ»

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին Չժոու Սյուանը սկսել է ելույթ ունենալ բեմում՝ Bright Moonlight Song and Dance թատերախմբի կազմում։ Տասնչորս տարեկան հասակում Սյուանը երկու անգամ շահել է Շանհայի երգի մրցույթի մրցանակը, և նրան սկսել են անվանել «Ոսկե ձայն» մականվամբ (չին.՝ 金嗓子)՝ բարձր նոտաներով մեղեդիներ կատարելու հեշտության համար[2]։ 1935 թվականին Չժոուն սկսել է նկարահանվել կինոյում և արագ դարձել է գրամոֆոնների դարաշրջանի ամենահայտնի և պահանջված կատարողը, պահպանել է այդ տիտղոսը մինչև իր մահը՝ կատարելով բազմաթիվ հայտնի երգեր իր ֆիլմերից։

1937 թվականին դարձել է կինոյի հանրաճանաչ աստղ՝ նկարահանվելով ռեժիսոր Յուան Մուչժիի «Փողոցային հրեշտակ» ֆիլմում։

1946-1950 թվականներին Չժոու Սյուանը հաճախ է այցելել Հոնկոնգ՝ մասնակցելու այնպիսի ֆիլմերի նկարահանումներին, ինչպիսիք են «Կլանող սերը» (չին.՝ 長相思), 花外流鶯, 清宮秘史, «Ծիածանի երգը» (չին.՝ 彩虹曲)։ 1949 թվականին հանրությանը ներկայացնելով «Շանհայի գիշերները» (չին.՝ 夜上海), Չժոուն վերադարձել է Շանհայ։ Հաջորդ մի քանի օրերին Չժոուն ընդհատումներով բուժվել է հոգեբուժական կլինիկաներում՝ տառապելով հաճախակի նյարդային խանգարումներից։ Երկար տարիներ Չժոու Սյուանի կյանքը բարդ է եղել՝ անհաջող ամուսնություն, արտամուսնական երեխաներ, ինքնասպանության փորձեր։

Չժոու Սյուան նկարահանվել է 43 ֆիլմերում, որոնցից ամենասիրելի ֆիմը «Փողոցային հրեշտակ»-ն է։ Այս ֆիլմից նրա կատարմամբ երկու երգեր Four Seasons Song (չին.՝ 四季歌) և The Wandering Songstress ունեցել են երկարատև հայտնիություն[4]։

Չժոու Սյուանը մահացել է Շանհայի հոգեբուժարանում 39 տարեկանում[5]։ Մահվան պատճառ կարող է լինել էնցեֆալիտը հերթական նյարդային խանգարումից հետո։

Չժոու Սյուանը տարբեր տղամարդկանցից ծնված երկու որդի է ունեցել՝ Չժոու Վենը[6] և Չժոու Վեյը։ Ըստ Չժոու Վենի կենսագրության՝ նրա կրտսեր խորթ եղբայր Վեյը եղել է Թան Դիի որդին (չին.՝ 唐棣), Վենի հայրը մնացել է անհայտ։

Չժոու Վեյը ներկայումս ապրում է Տորոնտոյում, երբեմն ելույթ է ունենում մետրոյում և մասնակցում է տարբեր երաժշտական նախագծերի։ Հայտնի է որպես ֆլեյտահար[7][8]։ Ունի երկու դուստր, երկուսն էլ զբաղվում են երաժշտությամբ։ Ավագը՝ Չժոու Սյաոսյուանը, դասական դաշնակահարուհի է, սովորել է Կոնկորդիա համալսարանում, ներկայումս բնակվում է Պեկինում։

Մշակութային ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժոու Սյուանի կատարմամբ երգերը շարունակում են մնալ նախորդ տարիների չինական երգերի ժողովածուների պարտադիր մասը։

Չժոու Սյուանի մասին իր որդիները հրատարակել են երկու կենսագրություն․ առաջինը գրել է Չժոու Վեյը իր կնոջ Չան Ցզինի հետ համատեղ (չին.՝ 常晶)՝ «Իմ մայրը Չժոու Սյուանն է» (չին.՝我的媽媽周璇), երկրորդը գրել է Չժոու Վենը «Չժոու Սյուանի օրագիրը։

Վեճ կենսագրության վերաբերյալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժոու Վենի մոր կենսագրության իր տարբերակը հրապարակելուց հետո, Չժոու Վեյը նրան մեղադրել է օրագրերի և փաստաթղթերի պատճեններ կեղծելու մեջ՝ նպատակ ունենալով խեղաթյուրել Չժոու Սյուանի կերպարը։ Պարզվել է նաև, որ Չժոու Վենը մանկուց ատել է Չժոու Վեյին։ Ծնվելուց հետո Վենին որդեգրել է մեկ այլ ընտանիք, և նա ընկել է վատ ազդեցության տակ։ Արդյունքում Վեյը դարձել է Չժոու Սյուանի պաշտոնական ժառանգը՝ շրջանցելով Վենին[9]։

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Television Broadcasts Limited-ում թողարկվել է Song Bird հեռուստասերիալը, որը պատմում է Չժոու Սյուանի և նրա սիրելիի մասին։ Դերերը համապատասխանաբար խաղացել են Նադյա Չանը և Լեոն Լայը։ Սերիալում Չժոու Սյուանի երգերը թարգմանվել են կանտոներեն և կատարվել են Չանի կողմից։ Հեռուստատեսությունում նրա հետ դուետ է երգել Լայը, իսկ ձայնագրություններում Չանի գործընկեր Դերիկ Վանը։

Չժոու Սյուանի կենսագրության Էկրանավորումը, որը գրել է Չժոու Վեյը, թողարկվել է որպես չինարենով «Չժոու Սյուան» սերիալ, որում գլխավոր դերը կատարել է Սեսիլիա Չեունը։ Չժոու Վեյը սերիալի ստեղծողներին մեղադրել է իր գիրքը սխալ մեկնաբանելու և ընտանիքի հեղինակությանը վնասելու մեջ[10]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային անվանումը տրված է միայն վաճառքի հանված ֆիլմերի համար․ չհրապարակված ֆիլմերի համար համապատասխան դաշտը դատարկ է:

Տարեթիվ Հայերեն անվանում Չինարեն անվանում Միջազգային անվանում Դեր
1935 花烛之夜 婢女宝玲
风云儿女
美人恩 A Beauty’s Kindness
狂欢之夜
1936 化身姑娘 A Girl Incarnate
百宝图 100 Precious Pictures
喜临门
1937 女财神 Goddess of Wealth
满园春色 Spring is Everywhere
三星伴月 Three Stars Beside the Moon
Փողոցային Հրեշտակ 马路天使 Street Angel Սյաո Հուն
1939 新地狱 A New Hell
孟姜女 Meng Jiangnü
李三娘 Li Sanniang
七重天 Seven Important Days
董小宛 Dong Xiaowan
1940 孟丽君 Meng Lijun
苏三艳史 The Amorous History of Su San
西厢记 Tale of the West Chamber
黑天堂 Dark Heaven
三笑 Three Smiles Ցյու Սյան
1941 梦断关山 Broken Dreams on Mount Guan
解语花 The Communicators
天涯歌女 Songstress at the End of the Earth
夜深沉 Darkest Night Յուե Ժուն
梅妃 Concubine Mei
恼人春色 Annoying Spring Scenery
1943 Ձկնորսի աղջիկը 渔家女 Daughter of the Fisherman
1944 Քուն կարմիր վերնատանը 红楼梦 Dream of the Red Chamber
鸾凤和鸣 Happy Marriage
1945 凤凰于飞 Cry of the Birds
1946 各有千秋 We Each Have Our Strong Points
1947 长相思 An All-Consuming Love
Գիշերակաց 夜店 Night Inn
忆江南
1948 歌女之歌 Song of Songstress
Արգելված քաղաքի վիշտերը 清宫秘史 Sorrows of Forbidden City Չժեն Նի
花外流莺 Orioles Banished from the Flowers
1949 莫负青春 Waste Not Our Youth
1950 花街
1953 银海千秋
彩虹曲

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Baidu. «Baidu Արխիվացված 2007-03-12 Wayback MachineBai Guang. Retrieved on 2007-04-28.
  2. 2,0 2,1 Emilie Yueh-yu Yeh Chapter 12 - China // The International Film Musical (Traditions in World Cinema) / Corey Creekmur, Linda Mokdad. — ISBN 978-0748634767
  3. «周璇身世越发离奇 原名苏璞竟是苏轼后人». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
  4. 4,0 4,1 «"Golden Voice" Zhou Xuan». China Radio International. 2004 թ․ մարտի 31. էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
  5. Atkins, Taylor. Jazz Planet. — University Press of Mississippi, 2003. — ISBN 1-57806-609-3
  6. 周璇两儿子爆出几十年恩怨纠葛(图) Արխիվացված 2004-07-12 Wayback Machine
  7. 越洋连线专访周璇次子周伟:真实的周璇 (图) Արխիվացված 2012-07-17 archive.today
  8. «地铁王子»---周璇之子在加拿大 Արխիվացված 2012-07-13 archive.today
  9. Zhuo Wei (2004 թ․ հուլիսի 9). «周璇两子为何结怨半生 几十年恩怨纠葛后的秘密». netandtv.com. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 25-ին.
  10. 张淳 (2006 թ․ մարտի 28). «张柏芝版"周璇"面目全非 周家后人三大不满». Xinhua News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չժոու Սյուան» հոդվածին։