Չժոու Դունյի
| Ծնվել է | 1017[1] |
|---|---|
| Մահացել է | 1073[1] Լուշան, Չինաստան |
| Քաղաքացիություն | Սուն դինաստիա և Northern Song dynasty |
| Դավանանք | Կոնֆուցիականություն |
| Մասնագիտություն | փիլիսոփա |
| Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
| Տիրապետում է լեզուներին | չինարեն[1] |
| Ամուսին(ներ) | Lu Shi?[2] և Pu Shi?[2] |
| Երեխա(ներ) | Zhou Shou?[2] և Zhou Tao?[2] |
| Հայր | Zhou Fucheng?[2] |
| Մայր | Q135273838?[3] |
Չժոու Դունյի (չինարեն՝ 周敦頤 , 1017[1] - 1073[1], Լուշան, Չինաստան), չինացի փիլիսոփա և գրականագետ Սուն հարստության ժամանակաշրջանում, նեոկոնֆուցիականության հիմնադիր։
Ծնվելուց նրան կոչել են Չժոու Դունշի,մականունը եղել է Մաոշու, մարդիկ նրան անվանում էին Լյանսի։ Երբ 1063 թվականին գահ բարձրացավ Ին-ցզուն կայսրը (կառավարման նշանաբանը «Չժիպին»), այդժամ «Շի» հիերոգլիֆը, որը մտում էր կայսեր անվանման մեջ․ արգելվում է, և հետևաբար, Չժոուն փոխում է իր անունը և դառնում «Դունյի»։
Չժոու Դունյին սերում է պաշտոնյայի ընտանիքից, 1036-1071 թվականներին գտնվում էր պետական ծառայության մեջ՝ զբաղեցնելով կառավարչական միջին պաշտոններ։ Իր մայրական կողմի քեռու՝ խոշոր պաշտոնյա Չժեն Սյանի միջոցով, ով նրա համար դառնում է որդեգիր հայր, նա կապվում է պալատական պահպանողական խմբավորման հետ, որը պայքարում էր Վան Անիշի օրենքների դեմ։ Սակայն վերջինիս հետ հանդիպումը՝ 1060 թվականին, մեծ տպավորություն է թողնում նրա վրա։
Չժոու Դունյիի անմիջական աշակերտներից են եղել նեոկոնֆուցիականության հիմնադիրներ Չեն եղբայրները(Չեն Հաո և Չեն Ի)։ Մահվանից հետո նա 1120 թվականին ստանում է պատվավոր «Յուան՝ գուն »անունը, 1241 թվականին ներկայացվում է վաստակավոր տիտղոսին «Ժուանյան բո» և իր անունով Կոնֆուցիուսի տաճարում պատվո տախտակի տեղադրման պատվին։ Հաջորդ կայսրությունների շրջանում նա էլ ավելի բարձր տիտղոսների և պատիվների է արժանանում։ 1319 թվականին՝ «Դաոգո իշխանի», 1714 թվականին՝ «Հին իմաստուն» կոչմանը։
Չժոու Դունյիի գլխավոր փիլիսոփայական աշխատություններից են համարվում «Տայցի տուշո»-ն (Մեծ սահմանի պլանի բացահայտում) և «Տուն Շու» (Գիրք բացահայտման,ներթափանցման), որը նաև հայտնի է որպես «Ի տուն»(Ներթափանցում, փոփոխությունների գիրք)։ Հիմնարար է համարվում դրանց տեքստային և գաղափարական մեկնաբանումները Չժու Սիի մեկնաբանություններում։ Մին հարստության կառավարման ժամանակաշրջանում Չժոու Դունյիի գրական ժառանգությունը ամբողջացվում է աշխատանքային հավաքածուներում՝ տեքստային բացահայտումներով, որը հետագայում հանդես է գալիս երեք համանման անվանումներո։ «Չժոու -ցզի ցյուան շու» («Փիլիսոփա Չժոուի նամակների ամբողջական հավաքծու»), «Չժոու Լյանսի ցզի» («Չժոու Լյանսիի շարադրությունների հավաքածու») և «Չժոու Յուան՝ գուն ցզի» (Իշխան Չժոուի շարադրությունների հավաքածու)։ Չժոու Դունյիի բրոնզե արձանը «Սպիտակ եղջերվի քարանձավում», Լուշանում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանի Կոմունիստական կուսակցության նշանավոր գործիչ Չժոու Էնլայը համարվում է Չժոու Դունյիի 33-րդ սերունդը, իսկ նշանավոր գրող Չժոու Շուժենը, որը հայտնի է «Լու Սին» մականվամբ՝ 32-րդ սերունդը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 Կենսագրական տվյալների չինական բազա
- ↑ Geni(բազմ․) — 2006.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Китайская философия. Энциклопедический словарь» — Москва, «Мысль», 1994. ISBN 5-244-00757-2
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չժոու Դունյի» հոդվածին։ |
| ||||||||||||