Jump to content

Չժաոսյան-վան (Ցին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չժաոսյան-վան
չինարեն՝ 嬴則
,
չինարեն՝ 秦昭襄王
և
չինարեն՝ 秦昭王
Ծնվել էմ. թ. ա. 325
Մահացել էմ. թ. ա. 251
ՔաղաքացիությունՑին
Մասնագիտությունմիապետ
ԱմուսինQueen Dowager Tang? և Queen Yeyang?
Ծնողներհայր՝ King Huiwen of Qin?, մայր՝ Queen Dowager Xuan?
Զբաղեցրած պաշտոններChinese king?
ԵրեխաներKing Xiaowen of Qin? և Crown Prince Dao?
 King Zhaoxiang of Qin Վիքիպահեստում

Ցին Չժաոսյան-վան (մ. թ. ա. 325 - մ. թ. ա. 251), Ին Ցզե անունը (չինարեն՝ 嬴則 ), Ցին թագավորության (Վան) կառավարիչը մ.թ.ա. III դարում Պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանում, Ցին Շի Հուանդի կայսեր մեծ պապը, Ցին Ու-վանի կրտսեր եղբայրը։ Թագավորել է մոտ 55 տարի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 306 թվականին, երբ մահացել է Ու-վանը, Չժաոսյան-վանը պատանդ է եղել Յան թագավորությունում և ազատ է արձակվել գահը զբաղեցնելու համար։ Նա օգտվել է Չժաո Ուլին-վանի՝ Չժաո թագավորության կառավարչի օգնությունից, և նրան հաջողվել է բարձրանալ գահ իր կրտսեր եղբոր դեմ պայքարում։ Նա կարողացել է դիմակայել պալատական դավադրությանը և մահապատժի է ենթարկել դավադիրներին։

Նրա երկարատև կառավարման շրջանը բնութագրվում էր Ցին թագավորության կտրուկ ռազմական հզորացմամբ և էքսպանսիայով։ Պատերազմները վարում էին գեներալներ Սիմա Ցոն և Բայ Ցին։ Վանը հետևում էր համաներում հայտարարելու և ներման արժանացած հանցագործներով ու գերիներով ռազմական արշավանքների ժամանակ ձեռք բերված նոր հողերը բնակեցնելու քաղաքականությանը, ինչը հանգեցրել է Ցին թագավորության աստիճանական հզորացմանը մինչև լիակատար գերիշխանություն և բոլոր թագավորությունների կողմից հնազանդության հայտարարումը մ.թ.ա. 254 թվականին։

Մ.թ.ա. 296 թվականին Ցի, Հան, Վեյ, Չժաո և Սունգ հինգ իշխանություններ միասին հարձակվեցին Ցին թագավորության վրա, և Ցինը ստիպված է եղել հանուն խաղաղության զիջել Հուանգե գետից հյուսիս գտնվող հողերը[1]:

Մ.թ.ա. 293 թվականին տեղի է ունեցել Իցյուեի ճակատամարտը, որում Ցին թագավորությունը հաղթել է Հան և Վեյ ուժերին։ Այս ճակատամարտից հետո Հանը և Վեյը զգալիորեն թուլացան՝ ճանապարհ հարթելով Ցին թագավորության գերիշխանության համար։ Ցինը շարունակել է պատերազմներ մղել Հանի և Վեյի դեմ՝ աստիճանաբար խլելով տարածքներ և այնտեղ ձևավորելով նոր գավառներ[1]:

279 թվականից սկսվել է նոր պատերազմ Չուի դեմ։ Մ.թ.ա. 278 թվականին Ցին զորավար Բայ Ցին կարողացել է գրավել Չուի մայրաքաղաքը՝ Ին (郢) քաղաքը[1]:

267 թվականին մահացել է գահի ժառանգորդ Դաոն, և 265 թվականին մեկ այլ որդի՝ Անգոն, նշանակվել է նոր ժառանգորդ[1]:

260 թվականին Չժաոսյան-վանը հաղթել է Չանպինի ճակատամարտում՝ ջախջախելով Չժաո թագավորության բանակը։ Հաղթանակից հետո գեներալ Բայ Ցին հրամայել է կենդանի թաղել գետնի մեջ գերի հանձնված Չժաոյի բոլոր 400 հազար զինվորներին[2]:

Գրավելով Չժաոյի թագավորության տարածքը՝ Չժաոսյան-վանը գրավել է կիսաքոչվոր Իցյույ (義渠) ժողովրդի տարածքը, Լունսի (陇西/隴西), Բեյդի (北地) և Շան (上) շրջանները և պատեր է կառուցել «հինգ բարբարոսական ցեղերի» (Վուհու) դեմ[3]:

257 թվականին գեներալ Բայ Ցին հակամարտության մեջ մտել է վանի հետ Չժաոյի թագավորության դեմ պատերազմ վարելու ռազմավարության հարցում և հայտնվել է անհարության մեջ։ Նրան մեղադրեցին հանցագործությունների մեջ, զրկեցին կոչումից և աքսորեցին[1]: Այնուհետև նրա հետ թշնամացած առաջին նախարար Ֆան Սույի զրպարտության պատճառով Ցին թագավորության կառավարիչը հրամայել է Բայ Ցիին ինքնասպան լինել։

Ճաոյի, Վեյի և Հանի դեմ մշտական նվաճողական պատերազմները լրջորեն անհանգստացնում էին իշխաններին։ 256 թվականին Արևմտյան Չժոուի կառավարիչը հավաքել է իշխանների միություն և ելել է Ցինի դեմ Իցյուե լեռնային անցումով։ Այնուհետև գեներալ Ցզյուն արշավել է Արևմտյան Չժոուի դեմ, և կառավարիչը հայտնել է իր հնազանդությունը, որից հետո նորից ստացել է իր տիտղոսը։ Սակայն արդեն 255 թվականին Ցին թագավորությունը ջախջախել է Չժոու թագավորության մայրաքաղաքը՝ բռնագրավելով կայսերական ռեգալիաները և ինը եռոտանիները, այդ պատճառով էլ պատմաբանները հաճախ Չժաոսյան-վանին համարում են Չժոուի վաների գծի իրավահաջորդը և նրա կառավարումը հաշվում են 255 թվականից։ Չժոուի բնակչությունը փախել է դեպի արևելք[1]:

254 թվականին բոլոր իշխանները հայտնեցին իրենց հնազանդությունը Ցին թագավորությանը, իսկ Վեյի ներկայացուցիչը ուշացել է, բայց պատժիչ արշավից հետո Վեյը նույնպես ընդունել է հնազանդությունը[1]:

Չժաոսյան-վանը մահացել է մ.թ.ա. 251 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 Сыма Цянь. Исторические записки. Т.2, глава 5, стр. 544-52.
  2. «Сыма Цянь, Исторические записки» (ռուսերեն). Vostlit.info. Արխիվացված է օրիգինալից 2012-05-31-ին. Վերցված է 2012-06-04-ին.
  3. Nicola Di Cosmo, The Northern Frontier in Pre-Imperial China//The Cambridge History of Ancient China, p. 961

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сыма Цянь. Исторические записки. / Перевод Р. В. Вяткина. — Т. 2 (гл. 5 «Основные записи [о деяниях] дома Цинь»). — С. 44—51.
Ցին դինաստիա
Նախորդներ.
Ու-վան,

Նան-վան

Ցին թագավորություն

մ.թ.ա. մոտ 305 ից 250 թվականներ Վան Չինաստան մ.թ.ա. մոտ 255-ից 250 թվականներ

Ժառանգորդ:
Սյաովեն-վան