Չժան Յանմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չժան Յանմին
Դիմանկար
Ծնվել է1956
ԾննդավայրՉինաստան
Մահացել էհունվարի 10, 2013(2013-01-10)
Մահվան վայրՉինաստան
Քաղաքացիություն Չինաստան
Մասնագիտությունսերիական մարդասպան

Չժան Յանմին ( չինարեն հեշտ. 张永明 , 1956, Չինաստան - հունվարի 10, 2013(2013-01-10), Չինաստան), չինացի սերիական մարդասպան, մարդակեր, մեղադրվել է 11 մարդու սպանության մեջ[1], կասկածվել՝ 17-ի[2]։ Սպանել և վաճառել է զոհերի միսը, իսկ ակնաբիբերը պահել գինու շշերի մեջ[1][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին սպանության համար դատապարտվել է մահապատժի[2], սակայն ավելի ուշ դատավճիռը մեղմվել է, և Չժանն ազատ է արձակվել 1997 թվականին[1]։ Բանտում անց է կացրել շուրջ 18 տարի[3]։ Սպանությունների շարքը սկսվել է 2008 թվականին[5]։ Սպանություններն իրագործել է Յանան պրովինցիայի Նանմեն գյուղում, որտեղ բնակվել է Չժան Յանմինը[2]։ Հիմնականում սպանել է երիտասարդների և անչափահասների, նրանց միսը վաճառել խանութում՝ ներկայացնելով այն ջայլամի մսի տեղ[6]։ Մսի մի մասը տվել է իր երեք շներին[1]։ Ստացել է «Մարդակեր հրեշ» մականունը[1]։

Ձերբակալվել է 56 տարեկան հասակում[5]։ Չժանին խուզարկելու ընթացքում՝ ոստիկանությունը հայտնաբերել է հեռախոս և բանկային քարտեր[3], գինու շշերում առկա ակնաբիբեր և մարդկային մաշկի կտորներ[1], որոնք չորացվել էին Չժանի կողմից[3]։ Ոստիկանությունը նրան կասկածել է 17 սպանությունների իրագործման մեջ[2]։

Դատավարության ընթացքում մեղադրյալը չի ընդունել իր մեղքը և հրաժարվել ներողություն խնդրել[7]։ Դատարանը որոշել է մեղադրյալին մահապատժի ենթարկել, իսկ տեղական իրավապահ մարմինների 20 աշխատակիցների հեռացնել աշխատանքից, այդ թվում նաև ոստիկանության տեղական բաժնի ղեկավար Չժաո Հույունյային[8]։

Մահապատժի է ենթարկվել 2013 թվականի հունվարի 10-ին, 57 տարեկան հասակում[1][6]՝ 11 մարդու սպանության համար[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]