Չժան Ցզիի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Չժանգ Ցզիիից)
Չժան Ցզիի
չինարեն՝ 章子怡
Հասակը1.65մ
Ծնվել էփետրվարի 9, 1979 (45 տարեկան)
ԾննդավայրՊեկին, Չինաստան
ԿրթությունCentral Academy of Drama? և Beijing Dance Academy?
ՔաղաքացիությունՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ազգությունչինացի
Մասնագիտությունդերասանուհի, մոդել
Ակտիվ շրջան1996-ներկա
Ժանրերդրամա, մելոդրամա, մարտաֆիլմ, ուսյա
ԸնտրանիTMNT?
Ամուսին(ներ)Վան Ֆենգ (2015)
Երեխա(ներ)1
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0955471
ԿինոՊոիսկID 3197
helloziyi.com
Չժան Ցզիի՝ Վիքիպահեստ

Չժան Ցզիի (չին.՝ 章子怡, փետրվարի 9, 1979(1979-02-09)[4][5][6], Պեկին, Չինաստան[7]), չինացի դերասանուհի և մոդել։ Նա ընդգրկված է Չինաստանի «Չորս դան դերասանուհիներ»-ի ցուցակում[8]։

Նրա առաջին գլխավոր դերը «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմում էր (1999)։ Նրան մեծ հայտնիություն բերեց «Թաքնված վագր և վիշապ» (2000) ֆիլմում նրա դերը, հաղթելով «Independent Spirit Awards» մրցանակաբաշխության «Լավագույն եկրորդական դերասանուհի» մրցանակը և անվանակարգվեց «BAFTA մրցանակ լավագույն երկրորդական դերի համար» մրցանակի համար։

Հետո նա նկարահանվեց «Պիկ ժամ 2» (2001), «Հերոս» (2002), «Թռչող դաշույնների տունը» (2004)՝ ինչի համար անվանակարգվել է «BAFTA մրցանակ լավագույն կանացի դերի համար» մրցանակին, «2046» (2004) և «Գեյշայի հուշերը» (2005) ֆիլմերում։ «Գեյշայի հուշերը» ֆիլմում նկարահանվելուց հետո, անվանակարգվել է «Ոսկե Գլոբուս լավագույն կանացի դերի համար՝ դրամա», «BAFTA մրցանակ լավագույն կանացի գլխավոր դերի համար»։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժանը ծնվել և մեծացել է Պեկինում։ Նրա հայրը՝ Չժան Յուանհիաոն հաշվապահ էր, հետագայում տնտեսագետ, իսկ մայրը՝ Լի Չժոուշենգը մանկապարտեզի ուսուցիչ է[9]։ Նա շատ մոտ էր իր ավագ եղբոր՝ Չժան Ցզինանի հետ ((Չինարեն); ծնված 1973)։ Չժանը սկսել է զբաղվել պարով ութ տարեկանից, տասնմեկ տարեկանում իր ծնողների խորհրդով ընդունվել է Պեկինի պարային ակադեմիա[10]։ 15 տարեկանում նա հաղթեց երիտասարդ պարողների մրցույթը և սկսեց հայտնվել Հոնգ Կոնգի հեռուստատեսային գովազդներում[11]։

1996 թվականին, 17 տարեկան հասակում նա ընդունվեց Չինաստանի դրամատիկական ակադեմիա։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999–2000: Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին նա սովորում էր Դրամատիկական կենտրոնական ակադեմիայում, նրան ռեժիսոր Չժան Յիմոուն դեր առաջարկեց իր «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմում։ Ֆիլմը հաղթել է «Արծաթե արջ» մրցանակը՝ Բեռլինի կինոփառատոնում[12]։

2000–06: Միջազգային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա միջազգային ճանաչում ձեռք բերեց 2000 թվականին՝ խաղալով Ջենի դերը «Թաքնված վագր և վիշապ» ֆիլմում, ինչի համար նա շահել է մի քանի մրցանակներ արևմուտքի երկրներում, օրինակ՝ Չիկագոյի ֆիլմի քննադատների կազմակերպության մրցանակաբաշխություն, Տորոնտոյի ֆիլմի քննադատների կազմակերպության մրցանակաբաշխություն, Անկախ հոգի մրցանակաբաշխություն և անվանակարգվել է Բրիտանական ակադեմիայի «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» կատեգորիայում։ Նա խաղում է երիտասարդ Մանչուի դերը, ով գաղտնի սովորել է մարտական արվեստները և փախել տանից, որպեսզի դառնա սուսերամարտիկ և որպեսզի չամուսնանա։

Չնայած որ նա շատ լավ է անում մարտական հնարքները, Չժանը խոստովանել է, որ նա երբեք չի զբաղվել չինական մարտարվեստով և չի հետաքրքրվում, այլ փորձել է օգտագործել իր պարային կարողությունները դրանք անելու համար[13]։

Չժանի առաջին աշխատանքն ամերիկյան ֆիլմում, դա «Պիկ ժամ 2» կինոֆիլմն էր[14]։ Նրա դերի անունը Հու Լի է, ով եկել էր Չինաստանից։

2002 թվականին Չժանը նկարահանվեց «Հերոս» ֆիլմում։ Նա խաղացել է Մունի դերը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ ԱՄՆ-ում և անվանակարգվեց «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» կատեգորիայում։

Հետո նա նկարահանվեց «Մանուշակագույն թիթեռ» ֆիլմում, որը 2003 թվականին ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում։

Չժանը կրկին վերադարձավ մարտական արվեստների ժանրին՝ «Թռչող դաշույնների տունը» (2004) ֆիլմում, որի ռեժիսորը Չժան Իմոուն էր, այնտեղ նա խաղաց Տակեշի Կանեշիրոյի և Էնդի Լաուի հետ։ Նա խաղում էր Մեյ անունով կույր պարուհու դերը, ով չնայած կույր լինելուն պրոֆեսիոնալ մարտիկ էր։ Ֆիլմին պատրաստվելու ժամանակ, նա երկու ամիս անցկացրել է փաստացի կույր աղջկա հետ։ Ֆիլմում նկարահանվելու համար անվանակարգվեց «BAFTA մրցանակ լավագույն գլխավոր դերասանուհու համար» կատեգորիայում։ Նա նաև երգել է այդ ֆիլմի սաունդթրեքի ձայնագրման համար։ Նա կատարել է «Ջիա Ռեն Քու» (佳人曲, Գեղեցկության երգ) հին չինական պոեմը։ Այդ երգը նա կատարվել է ֆիլմի երկու տեսարաններում։

«2046» ֆիլմում, որի ռեժիսորը Վոնգ Կար Վաին էր, խաղացել են շատ հայտնի չինացի դերասաններ ու դերասանուհիներ և Չժանը խաղացել է գլխավոր դերը ու արժանացել է երկու մրցանակի «Լավագույն դերասանուհի» կատեգորիայում։

Ցույց տալով իր պարային ունակությունները, նրան առաջարկեցին խաղալ «Արքայադուստր Ռակուն» ֆիլմում, որը ճապոնացի ռեժիսոր Սեիջուն Սուզուկի ֆիլմն է, այն ցուցադրվեց 2005 թվականի Կաննի կինոփառատոնում։

Նա խաղեցել է Սայուրիի գլխավոր դերը՝ ամերիկյան «Գեյշայի հուշերը» ֆիլմում, որը նկարահանվել էր նույնանուն վեպի հիման վրա։ Ֆիլմում նկարահանվելուց հետո անվանակարգվել է Ոսկե Գլոբուս, BAFTA, Screen Actors Guild մրցանակաբաշխություններում «Լավագույն դերասանուհի» կատեգորիայում։

2005 թվականի հունիսի 27-ին նա ընդունեց «Կինոարվեստի մշակույթի և գիտությունների ակադեմիա»-յին միանալու հրավերը, դրա հետ մեկտեղ նա միացավ այն մարդկանց շարքին, ովքեր կկարողանան քվեարկել «Academy Awards»-ի ժամանակ[15]։ 2006 թվականի մայիսին նա ընտրվեց Feature Films-ի ժյուրի անդամ՝ 2006 թվականի Կաննի կինոփառատոնի համար[16]։ Այդ նույն թվականին նա վերադարձավ Չինաստան՝ «Բանկետ» ֆիլմում նկարահանվելու համար։

2007–13: Հոլիվուդ և Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին նա հնչյունավորեց ամերիկյան «Նինջա կրիաները» մուլտֆիլմի Կարայի հերոսին, դա դարձավ նրա երկրորդ անգլիալեզու ելույթը։

2008 թվականին նկարահանվել է «Մեյ Լանֆան» ֆիլմում, որը պատմում է Պեկինի օպերայի լեգենդար դերասան Մեյ Լանֆանի մասին, Չժանը հայտնվել է երկրորդ ակտում, որպես այդ թատրոնի դերասանուհիներից մեկը։ Մինչև մայիսի 4-ի շարժումը, բոլոր կանանց դերերը խաղացել էին տղամարդիկ։

«Ձիավորները» նրա հաջորդ ամերիկյան ֆիլմն էր (2009), որտեղ նա խաղացել է Դենիս Կուեյդի հետ։

Չինաստան վերադառնալով նա նկարահանվել է «Սոֆիի վրեժը» կատակերգությունում։ Այդ ֆիլմում նկարագրվում է, թե ինչպես է Սոֆին փորձում պատժել իր անհնազանդ ընկերոջը։

2009 թվականին նշվում էր ՉԺՀ-ի հիմնադրման 60- ամյակը և շատ կինոընկերություններ աջակցեցին «Չինաստանի հիմնադրումը» ֆիլմի նկարահանմանը։ Դեպքերը տեղի էին ունենում 1949 թվականին։ Չժանը այդտեղ խաղաց կամեոյի դեր։

2011 թվականին Ահարոն Կվոկի հետ նկարահանվել է ՁԻԱՀ-ին նվիրված «Սեր կյանքի համար» ֆիլմում[17]։

2012 թվականին Սեսիլիա Չունի և Ջանգ Դոնգ Գանի հետ նկարահանվել է չին-կորեական «Վտանգավոր կապեր» ֆիլմում, որը հիմնված էր «Les Liaisons dangereuses» ֆրանսիական վեպի վրա։ Դեպքերը տեղի էին ունենում 1930-ականների Շանհայում։ Չժանը վարձատրվել էր 3,5 մլն դոլարով՝ դերի համար[18]։

Չժանը և Թոնի Լյունը «Մեծ վարպետ» ֆիլմի պրեմերիային, 2013 թվական Բեռլինի կինոփառատոն

2013–ներկա։ Վերադարձ դեպի աստղային փառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա վերամիավորվեց Վոնգ Կար Վայի և Թոնի Լյունգի հետ՝ «Մեծ վարպետ» (2013) ֆիլմում նկարահանվելու համար։ Դա նշանակում էր վերադարձ դեպի մարտաֆիլմ ժանրին՝ 7 տարի ավելի հանգիստ ֆիլլմերում նկարահանվելուց հետո։ Այդ ֆիլմը դերասանուհուն բերեց շատ մրցանակներ։

Նույն տարում «Իմ հաջողակ աստղ» ֆիլմում խաղաց Սոֆիի դերը, որը «Սոֆիի վրեժը» ֆիլմի շարունակությունն էր։

Այդ տարում նա նաև եղել է «Իքս ֆակտոր. Չինաստանի հզորագույն ձայնը» հաղորդման առաջին եթերաշրջանի ժյուրի[19]։ Նա նաև ժյուրիի անդամ է եղել 2013 թվականի Կաննի կինոփառատոնում[20]։

2014 թվականին նա նկարահանվել է Ջոն Վուի «Անցատեղ» ֆիլմում, որտեղ խաղացել է աղքատ և անգրագետ կնոջ դեր, ով սպասում է իր զինվորին։ Դեպքերը տեղի են ունենում 1940-ականների Շանհայում[21]։

Հայտնի գործակալությունների դեսպան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային հաստատություններ
  • Omega ժամացույցների դեսպան[22] 2009 – ներկա
  • Visa գործակալության դեսպան[23] 2001 – 2003
  • Maybelline-ի դեսպան[24] 2001 – 2011
Ասիական գործակալություններ
  • Precious Platinum-ի դեսպան[25] 2007 – ներկա
  • Garnier-ի դեսպան[26] 2006 – 2009

Չժանը Հատուկ Օլիպիադայի միջազգային դեսպան է[27] և չինական «Խնամք երեխաների համար» նախագծի մամլո խոսնակ։

Զրպարտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին չինական Boxun կայքը սուտ լուրեր տարածեց, թե Չժանին վճարում են 100 մլն դոլար չինացի պաշտոնյաների հետ քնելու համար։ Չժանը դատի տվեց այդ կայքին զրպարտության համար։ 2013 թվականի դեկտեմբերին Չժանը շահեց դատը և կայքի ադմինիստրատորները ամբողջ հանրության առջև ներողություն խնդրեցին նրանից[28]։ Չժանի դեմ զրպարտություններ տարածել էին նաև Next Media-ն, Apple Daily-ն և Next Magazine-ը, որոնց դեմ Չժանը բողոքեց և կրկին շահեց դատը[28]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հարցազրույցում, նա խոսեց իր ֆիլմերի բովանդակության մասին, նա նաև խոսեց իր հոլիվուդյան ֆիլմերի մասին, ասելով.

Այո՛, ես շատ եմ խաղացել հոլիվուդյան ֆիլմերում։ «Թաքնված վագր և վիշապ» ֆիլմից հետո, ես ստացա շատ առաջարկներ, բայց ես դրանք մերժեցի՝ ես չէի ցանկանում միշտ խաղալ չար կնոջ դեր։ Ես գիտեմ, որ ես կարող էի ավելի խորանալ այդ ժանրում և խաղալ ավելի օրիգինալ դերեր, քան դա։ Ահա թե ինչու եմ ես այդքան գնահատում «Գեյշայի հուշերը» ֆիլմը, քանի որ այն թույլ տվեց մեզ աշխարհին ցույց տալ, թե մենք ինչ տիպի դերասաններ ենք մարտաֆիլմերից դուրս[29]։

2007 թվականին նա ձեռք բերեց Հոնգ Կոնգի քաղաքացիություն[30][31];

Նա չինացի նկարիչ Շեն Ջինդոնգի երկրպագուն է և հավաքում է նրա գործերը[32]։

Ռոմանտիկ հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժանը 2008-2010 թվականներին նշանված էր իսրայելցի Ավիվ Նեվոյի հետ, բայց նրանք բաժանվեցին։ Չժանը այդ իրադարձությունը մեկնաբանեց այսպես.

Ես մեծացել եմ ավանդական չինական ընտանիքում,որը լցված էր անսահման սիրով և ես հուսով եմ, որ իմ ընտանիքը նույնպես այդպիսին կլինի։ Ես ոզում եմ, որ բոլորս ապրենք միասին, երեխաները վազվզեն խաղան շան հետ։ Դա իմ պատկերացրած ընտանիքի իդեալն է։ Ես նրան չեմ ստիպել դառնալ այդպիսին, բայց հասկացա, որ նա չի կարող դա անել[33]։

2011 թվականին Չժանը սկսեց հանդիպել CCTV հեռուստաընկերության հաղորդավար Սա Բեյնինգի հետ[34], բայց նրանք բաժանվեցին[35]։

2015 թվականի մարտին Չժանն ամուսնացավ չինացի ռոք երաժիշտ Վանգ Ֆնեգի հետ [1] Արխիվացված 2017-03-02 Wayback Machine: 2015 թվականի դեկտեմբերի 27-ին ծնվեց նրանց դուստրը՝ Վանգ Հինգհինգը[36][37]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Ռեժիսոր Դեր
1996 «Դիպչելով աստղալույսին»
星星點燈
Սուն Վենհուե Չեն Վեի
1999 «Ճանապարհ դեպի տուն»
我的父親母親
Չժան Յիմոու Չժաո Դի
2000 «Թաքնված վագր և վիշապ»
臥虎藏龍
Անգ Լի Ջեն Յու
2001 «Պիկ ժամ 2»
尖峰时刻
Բրեթ Ռետներ Հու Լի
2001 «Զուի լեգենդը»
蜀山傳
Ցուի Հարկ Ջոի
2001 «Մուզա»
武士
Կիմ Սունգ Սու Արքայադուստր Բու Յոնգ
2002 «Հերոս»
英雄
Չժան Յիմոու Մուն
2003 «Մանուշակագույն թիթեռ»
紫蝴蝶
Լոու Յե Սինտիա
2003 «Իմ կինը գանգստեր է 2»
我老婆是大佬2
Ջոնգ Հոնգ Սու Շեֆ գանգստեր (կամեո)
2004 «2046»
2046
Վոնգ Կար Ֆաի Բաի Լինգ
2004 «Թռչող դաշույնների տունը»
十面埋伏
Չժան Յիմոու Մեի
2004 «Ժասմինե կանայք»
茉莉花開
Հոու Յոնգ Մո/ Լի/ Հուա
2005 «Արքայադուստր Ռակուն»
貍御殿
Սեիջուն Սուզուկի Արքայադուստր Տանուկի
2005 «Գեյշայի հուշերը»
艺伎回忆录
Ռոբ Մարշալ Չիո Սակամատո/Սայուրի Նիտա
2006 «Բանկետ»
夜宴
Ֆենգ Հիանգանգ Վան
2007 «Նինջա կրիաները»
忍者神龟
Կեվին Մոնրո Կարաի
2008 «Մեյ Լանֆան»
梅蘭芳
Չեն Կաիջե Մենգ Հիանդոնգ
2009 «Ձիավորները»
骑士
Ջոնաս Ակերլունդ Քրիստեն
2009 «Սոֆիի վրեժը»
非常完美
Եվա Ջին Սոֆի
2009 «Չինաստանի հիմնադրումը»
建国大业
Հուանգ Ջիանհին Գոնգ Փենգ (կամեո)
2010 «Միասին»
փաստագրական
Չժաո Լիանգ Ինքն իրեն
2011 «Սեր կյանքի համար»
最爱
Գու Չանգվեի ՑինՑին
2012 «Վտանգավոր կապեր»
危险关系
Հուր Ջին Հո Դու Ֆենյու
2013 «Մեծ վարպետ»
一代宗師
Վոնգ Կար Վաի Գոնգ Էր
2013 «Ավելի ու ավելի լավ»
一越来越好之村晚
Չժան Յիբայի Ինքն իրեն (կամեո)
2013 «Իմ հաջողակ աստղ»
非常幸运
Դենի Գորդոն Սոֆի
2014 «Magic» (Կարճամետրաժ ֆիլմ)
(Քոլդփլեյ խմբի երգ)
Ջոնաս Ակերլունդ Սեսիլիա
2014 «Անցատեղ մաս 1»
太平轮
Ջոն Վու Յու Չժեն
2015 «Անցատեղ մաս 2»
太平轮·彼岸
Ջոն Վու Յու Չժեն
2015 «Որտե՞ղ է վիշապը»
龙在哪里?
Ֆու Սինգ Չունգ
2015 «Օ Աստված իմ»
从天儿降
Վեի Նան, Վեի Մին
2016 «Վազիր սիրո համար»
奔爱
2016 «Իզուր ծախսված ժամանակներ»
罗曼蒂克消亡史
Չենգ Էր
2016 «Ընդմիշտ երիտասարդ»
无问西东
Լի Վանգվանգ Վանգ Մինջիա

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմ Անվանում Կատեգորիա Մրցանակ
2000 «Ճանապարհ դեպի տուն» Հարյուր ծաղիկների մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
«Թաքնված վագր և վիշապ» Բրիտանական ակադեմիայի կինոփառատոն Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Առաջադրված
Չիկագոյի ֆիլմի քննադատների կազմակերպության մրցանակաբաշխություն Ամենախոստումնալից դերասանուհի[38] Հաղթանակ
Չիկագոյի ֆիլմի քննադատների կազմակերպության մրցանակաբաշխություն Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Առաջադրված
Ոսկե ձի կինոփառատոն Լավագույն դերասանուհի[39] Առաջադրված
Անկախ հոգի մրցանակաբաշխություն Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Հաղթանակ
Օնլայն ֆիլմի քննադատների կազմակերպության մրցանակաբաշխություն Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Առաջադրված
Սատուրն Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Առաջադրված
Տորոնտոյի ֆիլմի քննադատների կազմակերպության մրցանակաբաշխություն Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Հաղթանակ
2001 Ոսկե Բուահինիա Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Հաղթանակ
Հոնգ Կոնգի կինոփառատոն Լավագույն դերասանուհի Առաջադրված
MTV Movie Awards Առաջընթացային կանացի ելույթ Առաջադրված
Լավագույն մարտ Հաղթանակ
Teen Choice Awards Առաջընթացային ելույթ Առաջադրված
Երիտասարդ արտիստների մրցանակաբաշխություն Լավագույն երիտասարդ դերասանուհի՝ միջազգային ֆիլմում Հաղթանակ
2001 «Մուզա» Ասիա-Խաղաղ օվկիանոսյան կինոփառատոն Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Առաջադրված
2002 «Պիկ ժամ 2» Kids' Choice Awards Լավագույն աղջիկ մարտիկ Առաջադրված
MTV Movie Awards Լավագույն չարագործ Առաջադրված
2003 «Հերոս» Հոնգ Կոնգի կինոփառատոն Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Առաջադրված
2004 «Թռչող դաշույնների տունը» Բրիտանական ակադեմայի կինոփառատոն Լավագույն դերասանուհի Առաջադրված
Հունբիաո մրցանակաբաշխություն Հաջողված դերասանուհի[40] Հաղթանակ
Սատուրն Լավագույն մրցանակ Առաջադրված
«Ժասմինե կանայք» Ոսկե աքլոր մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
«2046» Ոսկե ձի կինոփառատոն Լավագույն դերասանուհի[41] Առաջադրված
Հոնգ Կոնգի ֆիլմի քննադատների կազմակերպության մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
2005 «Թռչող դաշույնների տունը» MTV Movie Awards Լավագույն մարտ Առաջադրված
«Գեյշայի հուշերը» Բրիտանական ակադեմիայի կինոփառատոն Լավագույն դերասանուհի Առաջադրված
Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի՝ դրամա Առաջադրված
Սատելիտ մրցանակաբաշխություն Լավագույն մրցանակաբաշխություն՝ դրամա Առաջադրված
Screen Actors Guild Awards Լավագույն դերասանուհի Առաջադրված
«2046» Հոնգ Կոնգի մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
Համաշխարհային ֆիլմի քննադատների կազմակերպության մրցանակաբաշխություն Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի Առաջադրված
2006 «Թռչող դաշույնների տունը» Հարյուր ծաղիկների մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Առաջադրված
«Գեյշայի հուշերը» NAACP Image Award Լավագույն դերասանուհի Առաջադրված
MTV Movie Awards Ամենասեքսուալ ելույթ Առաջադրված
2007 «Բանկետ» Ասիական կինոփառատոն Լավագույն դերասանուհի Առաջադրված
Ասիա-Խաղաղ օվկիանոսյան կինոփառատոն Լավագույն դերասանուհի Առաջադրված
2009 «Մեյ Լանֆան» Ոսկե ձի կինոփառատոն Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի[42] Առաջադրված
Ոսկե աքլոր մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Առաջադրված
Հունբիաո մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի[43] Հաղթանակ
2013 «Մեծ վարպետ» Ասիա-Խաղաղ օվկիանոսյան կինոփառատոն Լավագույն դերասանուհի[44] Հաղթանակ
Ասիական կինոփառատոն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
Ոսկե ձի կինոփառատոն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
Ոսկե աքլոր մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Առաջադրված
Հոնգ Կոնգի կինոփառատոն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
Հոնգ Կոնգի ֆիլմի քննադատների կազմակերպության մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
Հունբիաո մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ
Հարյուր ծաղիկների մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Հաղթանակ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 首頁 - 金馬獎 - 入圍得獎
  2. http://www.asianfilmawards.asia/nominees-and-winners/8th-afa-nominees-and-winners/8th-afa-nominees-and-winners/
  3. http://french.china.org.cn/culture/txt/2013-06/27/content_29250486.htm
  4. Encyclopædia Britannica
  5. Discogs — 2000.
  6. Munzinger Personen (գերմ.)
  7. 7,0 7,1 Deutsche Nationalbibliothek Record #135389291 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. Four Promising Actress Արխիվացված 2009-08-13 Wayback Machine Four Young Chinese Stars Արխիվացված 2011-05-21 Wayback Machine
  9. «In the mood for oriental siren Zhang Ziyi». China Daily. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  10. "Zhang Ziyi, The One that Loves You Most Is Me" Արխիվացված 2011-07-18 Wayback Machine. Hao Rizi Magazine. March 2002. Retrieved 11 May 2010.
  11. "Ziyi Zhang Biography – Yahoo! Movies". Yahoo!. 11 May 2010.
  12. "Award for The Road Home" Արխիվացված 2012-12-09 Wayback Machine retrieved 30 April 2013
  13. http://www.imdb.com/name/nm0955471/bio
  14. Happy birthday, Zhang Ziyi! Արխիվացված 2013-12-16 Wayback Machine. 10 February 2012.
  15. "Academy Invites 112 to Membership" Oscars. 24 June 2005. Retrieved 13 February 2009.
  16. «THE Juries 2006». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 28-ին.
  17. «AIDS-themed film starring Zhang Ziyi and Aaron Kwok will open on May 10». Asia Pacific Arts. 03/07/2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  18. 《危险关系》开机,章子怡和张柏芝不想谈片酬 – Production of 'Liaisons' begins, Zhang Ziyi and Cecilia Cheung refuse to discuss their salaries (bilingual), Thinking Chinese, 28 September 2011
  19. «Zhang Ziyi to be a judge on China X Factor». asiaone.com. 2013 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  20. «Juries 2013». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  21. «Zhang Ziyi in John Woo's new movie». entertainment.yahoo.com. 2013 թ․ հունվարի 25. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
  22. "Omega Watches Ambassador" Արխիվացված 2013-09-11 Wayback Machine retrieved 1 May 2013
  23. "Visa International" Արխիվացված 2007-08-14 Wayback Machine retrieved 1 May 2013
  24. "Maybelline" Արխիվացված 2013-05-05 archive.today retrieved 1 May 2013
  25. "Precious Platinum" Արխիվացված 2013-06-30 archive.today retrieved 1 May 2013
  26. "Garnier" Արխիվացված 2013-02-09 Wayback Machine retrieved 1 May 2013
  27. "Special Olympics" Արխիվացված 2012-09-11 Wayback Machine retrieved 1 May 2013
  28. 28,0 28,1 «China's Zhang Ziyi wins sex claims case against Boxun». BBC. 2013 թ․ դեկտեմբերի 18.
  29. "Ziyi" Արխիվացված 2012-08-29 Wayback Machine Interview. July 2006. Retrieved 13 February 2009.
  30. «Report: Zhang Ziyi now Hong Kong resident». News.xinhuanet.com. 2007 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  31. Actress Zhang Ziyi named ambassador for ScreenSingapore 2011 Արխիվացված 2011-05-29 Wayback Machine, What's on Ningbo Արխիվացված 2011-07-01 Wayback Machine, 26 May 2011
  32. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  33. Dummy (2011 թ․ հունիսի 11). «Zhang Ziyi on Vivi Nevo». TheAsianActress.Com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
  34. 撒贝宁被曝主动邀章子怡上央视 两人恋情早已公开 (չինարեն). 凤凰网. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  35. «撒贝宁回应与章子怡分手原因 首度公开择偶标准». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  36. «Chinese actress Zhang Ziyi gives birth to baby girl». CBS News. Associated Press. 2015 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  37. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  38. «Chicago Film Critics Awards – 1998–2007». Chicago Film Critics Association. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  39. Կաղապար:Zh icon Golden Horse Awards official homepage 37th Golden Horse awards winners and nominees list Արխիվացված 2013-12-03 Wayback Machine Retrieved 22 May 2013
  40. Կաղապար:Zh icon11th Huabiao Awards winners list Retrieved 22 May 2013
  41. Կաղապար:Zh icon Golden Horse Awards official homepage 41st Golden Horse awards winners and nominees list Արխիվացված 2013-09-21 Wayback Machine Retrieved 22 May 2013
  42. Կաղապար:Zh icon Golden Horse Awards official homepage 46th Golden Horse awards winners and nominees list Արխիվացված 2013-12-16 Wayback Machine Retrieved 22 May 2013
  43. Կաղապար:Zh icon13th Huabiao Awards winners list Retrieved 22 May 2013
  44. «Winners announced at the 7th Annual Asia Pacific Screen Awards». Asia Pacific Screen Awards. 2013 թ․ դեկտեմբերի 12.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չժան Ցզիի» հոդվածին։