Չե Ադամս
Չե Ադամս անգլ.՝ Ché Adams | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 13, 1996[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Լեսթեր, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 1,75 մետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Չե Զաք Էվերթոն Ֆրեդ Ադամս (անգլ.՝ Ché Zach Everton Fred Adams; հուլիսի 13, 1996[1][2], Լեսթեր, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի և անգլիացի ֆուտբոլիստ, «Սաութհեմփթոն» ակումբի և Շոտլանդիայի ազգային հավաքականի կենտրոնական հարձակվող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագումով Լեսթերից Ադամսը սկսել է ֆուտբոլ խաղալ տեղի «Հայֆիլդ Ռեյնջերս» ակումբի ակադեմիայում։ Յոթ տարեկանում դարձել է «Քովենթրի Սիթի» ֆուտբոլային ակադեմիայի խաղացող, իսկ տասնչորս տարեկանում ազատ է արձակվել ակումբից[3]։ Հետագայում խաղացել է Լեսթերի «Սենթ Էնդրյուս» ակումբում[4]։ 2012 թվականին դարձել է «Օուդբի Թաուն» ակումբի խաղացող՝ նախ հանդես գալով երիտասարդական թիմում[5], այնուհետև առաջին թիմում՝ 2012/13 մրցաշրջանում խաղալով 33 հանդիպում և խփելով 5 գոլ Միացյալ կոմսությունների լիգայում։ 2013-2014 թվականներին հանդես է եկել «Իլկստոն» ակումբի երիտասարդական ակադեմիայի թիմում։
2014 թվականի նոյեմբերի 14-ին տեղափոխվել է Լիգա 1-ի «Շեֆիլդ Յունայթեդ» ակումբ՝ «շեղբերների» հետ կնքելով երկու տարվա պայմանագիր[6]։ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին պրոֆեսիոնալ մակարդակում իր նորամուտը նշեց «Սաութհեմփթոնի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղում[7]։ Նույն թվականի դեկտեմբերի 20-ին իր նորամուտը նշեց Անգլիայի ֆուտբոլային լիգայում՝ «Բրեմոլ Լեյն» մարզադաշտում «Ուոլսոլի» դեմ մտաչ Լիգա 1-ի մեկնարկային կազմում հանդես գալով[8]։ «Բլեդկովի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 55 հանդիպում և խփել 15 գնդակ։
2016 թվականի օգոստոսին տեղափոխվել է «Բիրմինգհեմ Սիթի»՝ Չեմպիոնշիպի ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[9]։ 2016 թվականի օգոստոսի 16-ին իր նորամուտը նշել է «Սիթիի» կազմում Չեմպիոնշիպի «Ուիգան Ատլետիկի» դեմ խաղում[10]։ Օգոստոսի 20-ին «Վուլվերհեմփթոն Ուոնդերերս»-ի դեմ խաղում իր առաջին գոլը խփեց «Սիթի»-ի կազմում[11]։ «Բիրմինգհեմ Սիթիի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում Ադամսը մասնակցել է Չեմպիոնշիպի 40 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ, ինչպես նաև ճանաչվել է մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[12]։
2017 թվականի օգոստոսի 8-ին իր պրոֆեսիոնալ կարիերայում առաջին հեթ-տրիկը խփեց Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթի «Քրոլի Թաունի» դեմ խաղում[13]։ 2017/18 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում խփել է 9 գոլ, ինչը բավարար էր այդ մրցաշրջանում «Բիրմինգհեմ Սիթիի» լավագույն ռմբարկուն դառնալու համար։
2018/19 մրցաշրջանում Չեմպիոնշիպում խփել է 22 գոլ, այդ թվում՝ երկու հեթ-տրիկ (նոյեմբերի 10-ին «Հալ Սիթիի»[14] և փետրվարի 9-ին «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղերում[15])։ Նա ընդգրկվել է Չեմպիոնշիպի խորհրդանշական «մրցաշրջանի թիմի» կազմում և առաջադրվել է Չեմպիոնշիպի մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչման[16]։ Նա կրկին դարձել է «Սիթիի» լավագույն ռմբարկուն մրցաշրջանում, ինչպես նաև ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ ինչպես երկրպագուների, այնպես էլ «Բիրմինգհեմ Սիթիի» ֆուտբոլիստների քվեարկության վարկածով, իսկ 2019 թվականի հունվարի 29-ին «Սուոնսի Սիթիի» դարպասը խփած նրա գոլը ճանաչվել է ակումբի մրցաշրջանի լավագույն գոլ[17]։
2019 թվականի հուլիսի 1-ին Ադամսը 15 միլիոն ֆունտով տեղափոխվեց «Սաութհեմփթոն»՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[18]։ 2019 թվականի օգոստոսի 10-ին իր նորամուտը նշեց Պրեմիեր լիգայում «Բըրնլիի» դեմ խաղում[19]։ 2020 թվականի հուլիսի 5-ին՝ «Սաութհեմփթոն» տեղափոխվելուց մեկ տարի անց, Ադամսը «սրբերի» կազմում իր առաջին գոլը խփեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի խաղում հեռահար հարվածով 40 յարդից։ Այս գոլը միակն էր խաղում և հաղթանակ պարգևեց «սրբերին» «քաղաքայինների» նկատմամբ։ Ադամսին հաջողվեց գոլ խփել միայն ակումբի 30-րդ խաղում[20]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանչվել է Անգլիայի (մինչև 20 տարեկանների) հավաքական, որի կազմում 2015 թվականի սեպտեմբերին երկու հանդիպում է անցկացրել Չեխիայի հետ[21]։ Թիմի կազմում իր նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերի 5-ին կայացած խաղում, որն ավարտվել է 5-0 հաշվով հաղթանակով՝ խաղի վերջին 17 րոպեներին փոխարինման դուրս գալով Թայլեր Ուոքերին։ Երկրորդ խաղում հանդես է եկել մեկնարկային կազմում, որում անգլիացիները պարտվել են 0:1 հաշվով[22]։
2021 թվականի մարտի 16-ին Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկն առաջին անգամ կանչել է Ադամսին՝ մասնակցելու 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Ավստրիայի, Իսրայելի և Ֆարերյան կղզիների հավաքականների դեմ խաղերին[23]։ 2021 թվականի մարտի 25-ին իր նորամուտը նշել Է Շոտլանդիայի ազգային հավաքականում Ավստրիայի հավաքականի դեմ տնային խաղում՝ 66-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Ստյուարտ Ամստրոնգին[24]։ Հավաքականում իր առաջին գոլը խփել է 2021 թվականի մարտի 31-ին Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ տնային խաղում՝ աչքի ընկնելով խաղի 59-րդ րոպեին[25]։
2021 թվականի մայիսի 19-ին ընդգրկվել է Շոտլանդիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ մասնակցելու 2020 թվականի Եվրոպայի առաջնության խաղերին, ինչպես նաև Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի հավաքականների դեմ ընկերական խաղերին (համապատասխանաբար 2021 թվականի հունիսի 2-ին և 6-ին[26])։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Անգլիայի գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Օուդբի Թաուն | 2012–13[27][28] | Միացյալ կոմսությունների լիգայի առաջին դիվիզիոն | 33 | 5 | 2 | 1 | — | 6 | 2 | 41 | 8 | |
Իլքսթոն | 2013–14[29][30][31] | Հյուսիսային Պրեմիեր լիգայի Պրեմիեր լիգա | 23 | 1 | 0 | 0 | — | 5 | 0 | 28 | 1 | |
2014–15[32] | Հյուսիսային Պրեմիեր լիգայի Պրեմիեր լիգա | 17 | 8 | 3 | 0 | — | 1 | 1 | 21 | 9 | ||
Total | 40 | 9 | 3 | 0 | — | 6 | 1 | 49 | 10 | |||
Շեֆիլդ Յունայթեդ | 2014–15[33] | Լիգա 1 | 10 | 0 | 0 | 0 | 2 | 2 | 1 | 1 | 13 | 3 |
2015–16[34] | Լիգա 1 | 36 | 11 | 2 | 0 | 2 | 0 | 1 | 1 | 41 | 12 | |
2016–17[35] | Լիգա 1 | 1 | 0 | — | — | — | 1 | 0 | ||||
Total | 47 | 11 | 2 | 0 | 4 | 2 | 2 | 2 | 55 | 15 | ||
Բիրմինգհեմ Սիթի | 2016–17[35] | Չեմպիոնշիպ | 40 | 7 | 2 | 0 | 0 | 0 | — | 42 | 7 | |
2017–18[36] | Չեմպիոնշիպ | 30 | 5 | 2 | 1 | 1 | 3 | — | 33 | 9 | ||
2018–19[37] | Չեմպիոնշիպ | 46 | 22 | 1 | 0 | 1 | 0 | — | 48 | 22 | ||
Total | 116 | 34 | 5 | 1 | 2 | 3 | — | 123 | 38 | |||
Սաութհեմփթոն | 2019–20[38] | Պրեմիեր Լիգա | 30 | 4 | 3 | 0 | 2 | 0 | — | 35 | 4 | |
2020–21[39] | Պրեմիեր Լիգա | 36 | 9 | 5 | 0 | 1 | 0 | — | 42 | 9 | ||
2021–22[40] | Պրեմիեր Լիգա | 30 | 7 | 1 | 0 | 2 | 1 | — | 33 | 8 | ||
2022–23[41] | Պրեմիեր Լիգա | 28 | 5 | 2 | 0 | 5 | 5 | — | 35 | 10 | ||
2023–24[42] | Չեմպիոնշիպ | 40 | 16 | 4 | 2 | 1 | 0 | 1 | 0 | 46 | 18 | |
Ընդհանուր | 164 | 41 | 15 | 2 | 11 | 6 | 1 | 0 | 191 | 49 | ||
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 400 | 99 | 27 | 4 | 17 | 11 | 15 | 5 | 459 | 120 |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքական | Մրցաշրջան | Ընկերական | Պաշտոնական | Ընդամենը | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Շոտլանդիա | |||||||
2021 | 1 | 1 | 12 | 3 | 13 | 4 | |
2022 | 2 | 0 | 7 | 1 | 9 | 1 | |
2023 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 3 | 1 | 20 | 4 | 23 | 5 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Իլքստոն»
- Դերբիշիրի մեծ գավաթակիր՝ 2013/14
Անձնական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Շեֆիլդ Յունայթեդի» տարվա երիտասարդ ֆուտբոլիստը՝ 2015/16
- Մրցաշրջանի երիտասարդ ֆուտբոլիստը «Բիրմինգհեմ Սիթիում»՝ 2016/17
- Չեմպիոնշիպի ամսվա խաղացող՝ փետրվար 2019
- «Բիրմինգհեմ Սիթիի» ֆուտբոլիստն ըստ երկրպագուների, ըստ ֆուտբոլիստների, ակումբի լավագույն ռմբարկուն է մրցաշրջանում և ակումբի լավագույն գոլի հեղինակը՝ 2018/19[17]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerway(բազմ․)
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ Aidan McCartney (2015 թ․ փետրվարի 20). «The Coventry City Academy reject who could come back to haunt them on Saturday» (անգլերեն). Coventry Telegraph. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Under 15's: Che Adams» (անգլերեն). St Andrews F.C. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Owen Jones (2014 թ․ նոյեմբերի 15). «Former Oadby youngster turns pro» (անգլերեն). Oadby Town F.C. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Sheffield United: Che Adams joins Blades from Ilkeston» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Richard Gibson (2014 թ․ դեկտեմբերի 16). «Sheffield United sink Southampton thanks to Marc McNulty's goal» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Sheffield United 1-1 Walsall» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Official: Che Adams joins Blues» (անգլերեն). Birmingham City F.C. 2016 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Wigan Athletic 1-1 Birmingham City» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Birmingham City 1-3 Wolverhampton Wanderers» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Che Adams keen to 'kick on' after fine first season» (անգլերեն). Birmingham City F.C. 2017 թ․ հուլիսի 10. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Birmingham City 5-1 Crawley Town» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Birmingham City 3–3 Hull City: Che Adams hat-trick earns Blues point» (անգլերեն). BBC Sport. 2018 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Queens Park Rangers 3-4 Birmingham City: Blues hold off thrilling Rangers comeback» (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «EFL awards: Che Adams, Teemu Pukki & Billy Sharp on Championship shortlist» (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ 17,0 17,1 «Che Adams sweeps the board at Player Awards evening» (անգլերեն). Birmingham City F.C. 2019 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Che Adams: Southampton sign Birmingham forward» (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Burnley 3-0 Southampton: Ashley Barnes scores twice in Clarets win» (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Southampton 1-0 Man City: Che Adams hits winner with spectacular first Premier League goal» (անգլերեն). BBC Sport. 2020 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «England Under-20s squad named for Czech Republic games» (անգլերեն). theFA.com. 2015 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
- ↑ «England U20s fall to narrow defeat in Shrewsbury» (անգլերեն). theFA.com. 2015 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Adams and Nisbet selected for World Cup Qualifiers» (անգլերեն). ScottishFA.co.uk. 2021 թ․ մարտի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
- ↑ «McGinn overhead kick rescues draw for Scotland against Austria» (անգլերեն). ScottishFA.co.uk. 2021 թ․ մարտի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
- ↑ «McGinn at the double as Scotland run out comfortable winners» (անգլերեն). ScottishFA.co.uk. 2021 թ․ մարտի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Gilmour, Turnbull and Patterson included in EURO 2020 squad» (անգլերեն). ScottishFA.co.uk. 2021 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
- ↑ For United Counties League and Knockout Cup: «Uhlsport United Counties League 2012–13: Che Adams player stats». fulltime-league.thefa.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
- ↑ For FA Cup: «Oadby Town 3–1 Anstey Nomads». fulltime-league.thefa.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
«Carlton Town 3–2 Oadby Town». Carlton Town Fans. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
For FA Vase: «Oadby Town 2–3 Spalding United». fulltime-league.thefa.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
For Battle of Britain Charity Cup final: «Oadby Town 2–1 Anstey Nomads». fulltime-league.thefa.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
For Leicestershire Challenge Cup: «Oadby Town 0–5 Barrow Town». fulltime-league.thefa.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին. - ↑ «2013/14». ilsonfootball.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Home: 2014/15 pen pics». ilsonfootball.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Duffy, Mark (2014 թ․ ապրիլի 30). «Report/slideshow – DSC Final: Ilkeston FC 2–0 Glossop NE». Ilkeston Advertiser. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «The Evo-Stik Statistics». Ilkeston FC Official Matchday Magazine. vs Skelmersdale United: 22–23. 2015 թ․ օգոստոսի 15.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2014/2015 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2015/2016 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ 35,0 35,1 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2016/2017 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2017/2018 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2018/2019 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2019/2020 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2020/2021 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2021/2022 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2022/2023 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2023/2024 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չե Ադամս» հոդվածին։ |
|
- Профиль футболиста Արխիվացված 2020-02-03 Wayback Machine на официальном сайте ФК «Саутгемптон»(անգլ.)
- Профиль футболиста на официальном сайте Премьер-лиги(անգլ.)
- Հուլիսի 13 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 21-րդ դարի բրիտանացիներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Անգլիացիներ
- Բիրմինգհեմ Սիթիի ֆուտբոլիստներ
- Բրիտանացիներ
- Շեֆիլդ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Շոտլանդացի ֆուտբոլիստներ
- Շոտլանդացիներ
- Շոտլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սաութհեմփթոնի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Քովենթրի Սիթիի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ