Գարիկ Չեփչյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Չեփչյան Գարիկից)
| Ծնվել է | դեկտեմբերի 15, 1965 (60 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1986) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան |
| Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
| Ծնողներ | հայր՝ Գևորգ Չեփչյան |
Գարիկ Գևորգի Չեփչյան (իսկական անուն՝ Գարեգին Չեփչյան, դեկտեմբերի 15, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, դերասան Գևորգ Չեպչյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1965 թվականի դեկտեմբերի 15-ին, Երևանում։ 1982-1986 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ 1986 թվականից աշխատել է Երևանի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում՝ որպես դերասան։ 1988 թվականից, Հրաչյա Ղափլանյանի հրավերով, տեղափոխվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն[1]։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է այս և այլ ներկայացումներում՝
- Մեհմեդ Նուրի - «Ոտքի դատարանն է գալիս», Պերճ Զեյթունցյան,
- Մերուժան Արծրունի - «Արշակ Թագավոր», Պերճ Զեյթունցյան,
- Էնվեր փաշա - «Մուսա լեռան 40 օրը», Ֆրանց Վերֆել,
- Գոգի - «Կովկասե կավճե շրջան» Բերտոլդ Բրեխտ։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանվել է նաև գեղարվեստական ֆիլմերում`
- «Խաչմերուկ»,
- «Որտե՞ղ էիր, մարդ աստծո»,
- «Փեսացուն կրկեսից»,
- «Here», ամերիկյան ֆիլմ։
Հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականից նկարահանվել է հեռուստասերիալներում`
- «Վերվարածներն ընտանիքում (հեռուստասերիալ (2007)
- «Որոգայթ» (2008-ից 2010)
- «Դժբախտ երջանկություն» (2008)
- «Ժառանգներ» (2010-ից 2011)
- «Հատուցում» (2011-ից 2012)
- «Եղբայրներ» (2013)
- Սահմանին (2015)
- Հին արքաներ (2017)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||