Չերսկու լեռնաշղթա, Չերսկու շղթաներ, լեռնային համակարգ ՌԴ Յակուտիայում և Մագադանի մարզում։ Ձգվում է Յանա գետի ստորին հոսանքից մինչև Կոլիմայի վերին հոսանքը, ավելի քան 1500 կմ երկարությամբ։
Չերսկու լեռնաշղթայի լեռները մտնում են մեզոզոյան ծալքավորության մարզի մեջ և կազմված են պալեոզոյի դիսլոկացված մետամորֆային, կարբոնատային ապարներից, ծայրամասերում՝ մեզոզոյի ծովային ու ցամաքային նստվածքներից և գրանիտոիդային ինտրուզիաներից։ Վերջիններիս հետ են կապված ոսկու, անագի, ածխի և այլ օգտակար հանածոների հանքավայրերը։ Կլիման խիստ ցամաքային Է։ Անվանվել է ի պատիվ Ի․ Չերսկու։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 14)։