Չերի Ռեյմոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չերի Ռեյմոնդ
Cherryraymond1968.jpg
Ծնվել էհունիսի 1, 1925(1925-06-01)
ԾննդավայրՆոթինգհեմ, City of Nottingham, Նոթթինգեմշիր, Միացյալ Թագավորություն
Մահացել էմարտի 17, 2006(2006-03-17) (80 տարեկանում)
Մահվան վայրՕկլենդ, Նոր Զելանդիա
ՔաղաքացիությունFlag of New Zealand.svg Նոր Զելանդիա
Մասնագիտությունսյունակագիր

Չերի Ռեյմոնդ (անգլ.՝ Cherry Raymond, հունիսի 1, 1925(1925-06-01), Նոթինգհեմ, City of Nottingham, Նոթթինգեմշիր, Միացյալ Թագավորություն - մարտի 17, 2006(2006-03-17), Օկլենդ, Նոր Զելանդիա), Անգլիայում ծնված նորզելանդացի հաղորդավար, սյունակագիր և համայնքային աշխատող[1][2][3]:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Անգլիայում, Նոթինգհեմ քաղաքում, 1925 թվականի հունիսի 1-ին: Իր ընտանիքի միակ երեխան էր: Մեծացել է Բիրմինգհեմից դուրս և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծնողների հետ տեղափոխվել է Նոր Զելանդիա:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանք գտնելով Նոր Զելանդիայի հեռարձակման ընկերությունում` Ռեյմոնդն աշխատել է նախ ընդունարանում, այնուհետև` որպես ռադիոյի թղթակից: 1964 թվականից սկսած 10 տարի նա աշխատել է New Zealand Woman's Weekly թերթում որպես սյունակագիր, իսկ 1960-ականների վերջին սկսել է իր կարիերան հեռուստատեսությունում, նախ աշխատելով Close Up շոուում, իսկ հետագայում` Personality Squares և Beauty and the Beast շոուների նորզելանդական տարբերակում: Ռեյմոնդը եղել է 1977 թվականի հեռուստամարաթոնի կազմակերպիչներից մեկը, որը 2.000.000 դոլար է հավաքել Մտավոր առողջության հիմնադրամի համար: 1980 թվականին աշխատել է Antiques For Love or Money-ում` որպես սյունակագիր[4]:

Ռեյմոնդն ակտիվ էր կանանց կազմակերպություններում: 1970 թվականին եղել է Նոր Զելանդիայի կանանց ազգային խորհրդի նախագահ[4]: 1986 թվականին դարձել է Թագուհու պատվո շքանշանակիր:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին Ռեյմոնդն ամուսնացել է հաղորդավար Ջեք Մեթքալֆի հետ: Վերջինս մահացել է 1985 թվականին: Ռեյմոնդը մահացել է Օքլենդում, 2006 թվականի մարտի 17-ին[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Falconer Phoebe (24 March 2006)։ «Obituary: Cherry Ramond»։ New Zealand Herald։ ISSN 1170-0777։ Վերցված է 30 January 2017 
  2. «ATL: Unpublished Collections»։ tiaki.natlib.govt.nz։ Վերցված է 30 January 2017 
  3. «Uni investigation finds rape lecture comments were 'sexist', but names complainants»։ Stuff.co.nz։ Վերցված է 30 January 2017 
  4. 4,0 4,1 4,2 Dekker Diana (6 April 2006)։ «Household face of the 70s, 80s»։ Dominion Post։ էջ 7