Jump to content

Չեստեր Կարլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեստեր Կարլսոն
անգլ.՝ Chester Carlson
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1906(1906-02-08)[1][2][3]
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 19, 1968(1968-09-19)[1][2][3] (62 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Նյու Յորքի իրավաբանական դպրոց, Riverside City College? և San Bernardino High School?
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար, patent attorney և գործարար
ԱշխատավայրԲելլի լաբորատորիա
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Chester Carlson Վիքիպահեստում

Չեստեր Կարլսոն (անգլ.՝ Chester Carlson, փետրվարի 8, 1906(1906-02-08)[1][2][3], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ - սեպտեմբերի 19, 1968(1968-09-19)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆիզիկոս, փաստաբան և գյուտարար։ Նրան է պատկանում 20-րդ դարի հիմնական գյուտերից մեկի՝ էլեկտրոգրաֆիայի կամ պատճենահանման սկզբունքի գյուտի իրավունքը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիքում աշխատել է որպես իրավաբան-արտոնագրագետի օգնական, զբաղվել է հեղինակային իրավունքների պաշտպանության գործերով։ Մեծ քանակությամբ փաստաթղթերի, այդ թվում՝ բարդ գծագրերի պատճենահանման անհրաժեշտությունը Կարլսոնին հանգեցրել է «չոր» (հուն․՝ xeros) լուսանկար ստեղծելու անհրաժեշտության մասին մտքին (այսինքն՝ առանց բարդ դրսևորման գործընթացի)։ Իր հիմնական փորձարկումները, Ավստրիայի գործազուրկ փախստական Օտտո Կորնեի օգնականի հետ միասին, գյուտարարը անցկացրել է զոքանչի տրամադրած սենյակում։

Առաջին կնիքը Կարլսոնը և Կորնեյը ստացել են 1938 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Նյու Յորքի իրենց լաբորատորիայում[7][8]։ Այս տեխնոլոգիայի արտոնագիրը ստացվել է 1942 թվականի հոկտեմբերի 6-ին[9]։ Երկար ժամանակ Կարլսոնը անհաջող կերպով փորձել է ներդնել իր գյուտը՝ ապացուցելով, որ այն բացարձակապես անհրաժեշտ է բիզնեսի համար, սակայն նրան հերթով մերժել են 20 ընկերություններում՝ պատճառաբանելով, որ իր գյուտը չափազանց ծանր է և խիստ կեղտոտում է թերթերը, բացի այդ, մարդը կարող է զգալիորեն ավելի լավ հաղթահարել պատճենահանման խնդիրը։

Հաջողությունը գյուտարարին ժպտացել է 1944 թվականին՝ Օհայո նահանգում գտնվող Battelle Institute-ում։ Այնտեղ նրան առաջարկել են կատարելագործել տեխնոլոգիան և նույնիսկ ճշգրիտ բառ են գտել այդ գործընթացի անվան համար՝ «էլեկտրաֆոտոգրաֆիա»։ Դրանից հետո «Haloid Company» ընկերությունը ձեռք է բերել պատճենահանման ապարատների հետագա մշակման և արտադրության արտոնագիրը։ Հենց այդ ժամանակ է որոշվել, որ «էլեկտրաֆոտոգրաֆիա» բառը չափազանց գիտական է և կարող է վախեցնել պոտենցիալ գնորդին։ Ավելի լավ անուն գտնելու հարցում օգնություն է ցուցաբերել տեղացի բանասեր պրոֆեսորը։ Նա հորինել է «քսեոգրաֆիա»-ն (հին հունարեն՝ ξερός «չոր» և γράφω «գրում եմ»), իսկ հետո հենց ինքը՝ գյուտարար Կարլսոնը, մտածել է բառը կրճատել մինչև պարզ՝ «քսերոքս» բառը։ Արդյունքում 1948 թվականին շուկայում հայտնվեցին առաջին պատճենահանման սարքերը՝ «Model A.» անվանումով։

1959 թվականին «Xerox 914» առաջին լրիվ ավտոմատ մոդելի թողարկումից հետո «Haloid» ընկերությունը վերանվանվեց «Xerox Corporation»-ի։

  • Էդվարդ Լենգստրետի կրծքանշան (1953)
  • Ջոն Սքոթի կրծքանշան (1964)
  • Հոլիի կրծքանշան (1968)
  • Документальный фильм. ООО «Под знаком „Пи“» по заказу ГТРК «Культура». 2017 г (03.10.2018). «Кто придумал ксерокс?». (ռուսերեն). 39 minutes in. ГТРК «Культура». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին. {{cite episode}}: Missing or empty |series= (օգնություն)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 https://books.google.com.ar/books?id=ZYurhbUh_2gC&lpg=PA61&pg=PA61#v=onepage&q&f=false
  5. https://www.invent.org/inductees/chester-f-carlson
  6. https://www.asme.org/about-asme/honors-awards/achievement-awards/holley-medal
  7. «The Story of Xerography» (PDF) (անգլերեն). Xerox. 08/09/1999. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  8. Alan Chodos. «October 22, 1938: "Invention of Xerography" - This Month in Physics History» (անգլերեն). AMERICAN PHYSICAL SOCIETY News. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  9. Патент США № 2 297 691 от 6 октября 1942. Electrophotography(չաշխատող հղում). Описание патента(չաշխատող հղում) на сайте Бюро по регистрации патентов и торговых марок США

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեստեր Կարլսոն» հոդվածին։