Jump to content

Չեսափիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անկախ քաղաք, մեծ քաղաք և independent city in Virginia?
Չեսափիք
անգլ.՝ Chesapeake
Դրոշ

36°46′3″N 76°17′15″W / 36.76750°N 76.28750°W / 36.76750; -76.28750
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՎիրջինիա[1]
Հիմնադրված է1963[1] թ.
Մակերես908,9 կմ²
ԲԾՄ3 մետր
Բնակչություն▲249 422 մարդ (ապրիլի 1, 2020)[2]
Հեռախոսային կոդ757
Փոստային դասիչ23320[3], 23321[3], 23322[3], 23323[3], 23324[3], 23325[3], 23326[3], 23327[3] և 23328[3]
Պաշտոնական կայքcityofchesapeake.net​(անգլ.)
Չեսափիք (ԱՄՆ)##
Չեսափիք (ԱՄՆ)

Չեսափիք (անգլ.՝ Chesapeake), անկախ քաղաք ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում: Զբաղեցնում է 910 կմ² տարածք. այս ցուցանիշով երկրորդ տեղն է գրավում նահանգում: Իսկ բնակչության թվաքանակի ցուցանիշով Վիրջինիայում երկրորդն է, ԱՄՆ-ում՝ 92-րդը[4]. 2013 թվականի տվյալներով այստեղ ապրում էր 232.977 մարդ[5], 2020 թվականի մարդահամարի տվյալներով՝ 249.422 մարդ[6]:

Չեսափիքն ընդգրկված է Հեմփտոն Ռոուդս մետրոպոլային շրջանի մեջ:

Քաղաքը հիմնադրվել է 1963 թվականին, երբ վարչական բարեփոխումների արդյունքում Հարավային Նորֆոլք քաղաքը միավորվել է նախկին Նորֆոլք շրջանից մնացած բնակավայրերի հետ: Չեսափիք է կոչվել բնակչության շրջանում անցկացված հանրաքվեի արդյունքներով: 1990-ական թվականներին բնակչության թվաքանակն այստեղ էականորեն աճել է, թեև արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները եզակի են: Տնտեսության համեմատաբար զարգացած ճյուղերից են մետաղամշակման, փայտամշակման, քիմիական արդյունաբերությունը, ցեմենտի արտադրությունը[7]:

Չեսափիքում են տեղակայված Dollar Tree միջազգային ընկերության գլխավոր գրասենյակն ու գլխադասային ձեռնարկությունները, Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմի երկու բազա, համբավավոր բուսաբանական այգի:

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական բնակչություն
ՄարդահամարԲնակ.Note%±
179014 524—
180019 419337%
181022 872178%
182023 93647%
183024 80636%
184027 569111%
185033 036198%
186036 22797%
187046 702289%
188058 657256%
189077 038313%
190050 780−341%
191052 74439%
192057 35887%
193030 082−476%
194035 828191%
195099 5371778%
196051 612−481%
Population of Norfolk County
Տարին Բնակչ.
1980 114.486
1990 151.982
2000 199.184
2010 222.209
2020 249.422

¹ 1980–2020: Volkszählungsergebnisse

Köppen Climate Classification-ի դասակարգմամբ Չեսափիքն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա, որը կլիմայական քարտեզներում նշվում է "Cfa" համառոտագրությամբ[8]: Տեղանքին բնորոշ են շոգ ու խոնավ ամառները և մեծամասամբ մեղմ ձմեռները:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Getty Research Institute Getty Thesaurus of Geographic Names — LA: Getty Research Institute, 1997.
  2. ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. 1 2 3 4 5 6 7 8 9 http://www.zipmap.net/Virginia/Chesapeake_city/Chesapeake.htm
  4. ↑ «State & County QuickFacts». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  5. ↑ «State & County QuickFacts». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
  6. ↑ «Explore Census Data Chesapeake city, Virginia». Վերցված է 2022-10-26-ին.
  7. ↑ encyklopedia PWN|id = 3885123|tytuł=Chesapeake|data dostępu=2021-06-14
  8. ↑ «Chesapeake, Virginia Köppen Climate Classification (Weatherbase)». Weatherbase. Արխիվացված է օրիգինալից 2024-12-11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեսափիք» հոդվածին։