Չեռնոյարովի տուն (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Չեռնոյարովի տուն
Տեսակ տեսարժանություն
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Տեղագրություն Նովոչերկասկ
Չեռնոյարովի տուն (Նովոչերկասկ)ը գտնվում է Ռուսաստանում
Չեռնոյարովի տուն (Նովոչերկասկ)
Կոորդինատներ: 47°25′0.3684001000078″ հս․ լ. 40°5′43.587600100004″ ավ. ե. / 47.416769000027777281° հս․. լ. 40.09544100002777611° ավ. ե. / 47.416769000027777281; 40.09544100002777611

Չեռնոյարովի տուն (ռուս.՝ Дом Черноярова), տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ և ճարտարապետության հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Գտնվում է Մոսկովյան փողոց, 37[1] հասցեում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոչերկասկում պահպանված ճարտարապետական հուշարձան հանդիսացող փայտե սակավաթիվ տներից մեկը կառուցվել է XIX դարի կեսերին[1][3]։ Տունն ի սկզբանե պատկանել է պաշտոնյա Տ. Ֆ. Չեռնոյարովին[2]։ 1880-ական թվականներին այդ շենքում գտնվում էր նարոդովոլեցների ընդհատակյա տպարանը։ Նրանց անդամներից էր նաև տան սեփականատիրոջ` Չեռնոյարովի որդին։ Կազմակերպությունը ղեկավարել է Ե. Ի. Պետրովսկին, որը նախկինում սովորել է Խարկովի ինստիտուտում։ Նարոդնիկները Նովոչերկասկ քաղաքում կապեր ունեին Նիկոլայ Իվանովիչ Կիբալչիչի և Սոֆյա Լվովնա Պերովսկայայի հետ, որոնք գալիս էին այդ տուն[1]։ Տան ճակատին փակցված է տախտակ, որը վկայում է այս շենք նրանց այցելությունների մասին։

1992 թվականին շենքը ճանաչվել է ճարտարապետության հուշարձան և մշակութային ժառանգության օբյեկտ և պահպանվում է օրենքով[2]։ Այժմ շենքում գործում է «Մտերիմ մարդիկ» կարկանդականոցը[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան ճակատը զարդարված է անկյունային որմնասյուներով, պատուհանները հարդարված են երեսկալների օգտագործումով[1]։ Շենքը մեկհարկանի է, երեսպատված է փայտով: Ունի բարձր ցոկոլային քարե հարկ։ Տանիքը քառալանջ է, ծածկված է հերձաքարով։ Պատուհանները նեղ են, ուղղանկյունաձև[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]